ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 
 17 մայիսի 2017 թվականի  | 
 թիվ 30  | 
 քաղ. Մոսկվա  | 
ԴԱԲԱՂԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴԱԲԱՂՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 4-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված)՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3202 90 000 0 ծածկագրով դասակարգվող դաբաղային նյութերի և դաբաղման համար նախատեսված պատրաստուկների նկատմամբ՝ մաքսային արժեքի 0 տոկոսի չափով, սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2019 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
2. Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) չորրորդ վանդակում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3202 90 000 0 ծածկագրով դիրքը լրացնել «46Դ )» ծանոթագրությանը կատարվող հղումով.
բ) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ 46Դ ծանոթագրությամբ՝
«46Դ ) Մաքսային արժեքի 0 (զրո) %-ի չափով ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2017 թվականի մայիսի 17-ի թիվ 30 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2019 թվականի հունիսի 30-ը ներառյալ:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
| 
 Հայաստանի Հանրապետությունից՝  | 
 Բելառուսի Հանրապետությունից՝  | 
 Ղազախստանի Հանրապետությունից՝  | 
 Ղրղզստանի Հանրապետությունից՝  | 
 Ռուսաստանի Դաշնությունից՝  | 
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Վ. Գաբրիելյան  | 
 Վ. Մատյուշևսկի  | 
 Ա. Մամին  | 
 Օ. Պանկրատով  | 
 Ի. Շուվալով  | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: