Գլխավոր տեղեկություն
Համար
N 571-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.05.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.05.30/44(1402) Հոդ.703
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.05.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.05.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.05.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

11 մայիսի 2018 թվականի N 571-Ն

      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 583-Ն ՈՐՈՇՄԱՆ  ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային արտոնությունների կիրառության կարգը հաստատելու մասին» N 583-Ն որոշման 2-րդ կետում «10-րդ հոդվածի 1-ին մասով» բառերը փոխարինել «10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

        

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2018 թ. մայիսի 23

Երևան