Գլխավոր տեղեկություն
Համար
N 654-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.06.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.06.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.06.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հունիսի 2018 թվականի N 654-Ա

 

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի ապրիլի 5-ին ստորագրված «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիրը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի հարավային թաղամասի Երևան-Սևան մայրուղու N 51 հասցեում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 24.2784 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ծածկագիր՝ 07-001-0763-0003) անհատույց սեփականության իրավունքով «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» սահմանափակ պատասխանատվության ընկերությանը նվիրաբերելուն:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասը ենթակա է օգտագործման բացառապես Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի ապրիլի 5-ին ստորագրված «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրով նախատեսված գործողությունների շրջանակներում՝ Հրազդան քաղաքում Եվրոպական միության չափորոշիչներին համապատասխան աղբավայր կառուցելու նպատակով և պայմաններով:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. հունիսի 12

Երևան