Գլխավոր տեղեկություն
Համար
N 469-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (06.05.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
05.05.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
05.05.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.05.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մայիսի 2018 թվականի N 469-Ա

 

ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ,Գրիգոր Նավասարդյանի, ՋՈՆ ՖԱՐԽՈՅԱՆԻ, ՏԻԳՐԱՆ ՓՈԹԻԿՅԱՆԻ՝ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 05.05.18 N 482-Ա)

 

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

 Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեների երրորդ համատեղ կոլեգիայի նիստին և դրա շրջանակներում մյուս միջոցառումներին մասնակցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետ Գրիգոր Նավասարդյանի, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանի, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի ավագ քննիչ Տիգրան Փոթիկյանի՝ 2018 թվականի մայիսի 14-20-ը Բելառուսի Հանրապետություն (Գոմել) գործուղման հետ կապված ծախսերը (16-18-ն ընկած ժամանակահատվածի համար նախատեսված կեցության ծախսերը հոգում է բելառուսական կողմը) կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

(որոշումը լրաց. 05.05.18 N 482-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Կ. Կարապետյան

  
2018 թ. մայիսի 5
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.05.2018, N 482-Ա 06.05.2018, N 469-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան