Basic information
Number
թիվ 24
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (22.06.2017-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Enactment date
17.05.2017
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Signing date
17.05.2017
Effective date
22.06.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

17 մայիսի 2017 թվականի

թիվ 24

քաղ. Մոսկվա

 

2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ՝ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՇՆՈՐՀՈՒՄՆԵՐԻ ՌԵԺԻՄԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՍԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

2015 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջեւ՝ մյուս կողմից, ազատ առեւտրի մասին» համաձայնագրի 4.25 հոդվածի իրագործման նպատակով եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 1-ին հավելվածի 133-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ 2015 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջեւ՝ մյուս կողմից, ազատ առեւտրի մասին» համաձայնագրով նախատեսված՝ սակագնային առանձնաշնորհումների ռեժիմի տրամադրման ժամանակավոր կասեցման կարգը։

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

       

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

     

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշեւսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

     

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: