Basic information
Number
N 1386-Ա
Type
Որոշում
Act type
Ինկորպորացիա (06.11.2018-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
18.10.2018
Signing organisation
Վարչապետի պաշտոնակատար
Signing date
18.10.2018
Effective date
19.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հոկտեմբերի 2018 թվականի N 1386-Ա

    

ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանին 2018 թվականի հոկտեմբերի 22-27-ը գործուղել Իրաքի Հանրապետություն (Բաղդադ, Էրբիլ և Դուհոք)՝ հոկտեմբերի 22-ին Բաղդադում Իրաքի Հանրապետության մշակույթի նախարարության բարձրաստիճան ներկայացուցչի հետ քննարկելու հայ-իրաքյան մշակութային համագործակցության ամրապնդմանն ուղղված և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացման ընթացքը, ինչպես նաև հոկտեմբերի 23-27-ը ներկա գտնվելու Դուհոքի 6-րդ միջազգային կինոփառատոնին:

(1-ին կետը փոփ., լրաց. 05.11.18 N 1467-Ա)

2. Նազենի Ղարիբյանի՝ Իրաքի Հանրապետություն գործուղման՝ Բաղդադում մեկ օրվա օրապահիկի ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջոցով իրականացվող 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Միջազգային մշակութային համագործակցության իրականացում, սփյուռքի հետ համագործակցություն, հայ մշակույթի պահպանում» միջոցառումների համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ Երևան-Բաղդադ ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Նազենի Ղարիբյանի՝ հոկտեմբերի 23-27-ը Իրաքի Հանրապետություն (Դուհոք, Էրբիլ) գործուղման օրապահիկի, գիշերավարձի, ներքին տեղափոխությունների տրանսպորտային ծախսերը, ինչպես նաև Էրբիլ-Երևան ճանապարհածախսը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

(3-րդ կետը փոփ., լրաց. 05.11.18 N 1467-Ա)

4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Նազենի Ղարիբյանի՝ Իրաքի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

          

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

         

2018 թ. հոկտեմբերի 18

Երևան