Basic information
Number
թիվ 177-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (15.10.2018-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2018.11.15/28(631) Հատուկ բաժին
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
15.10.2018
Signing organisation
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Signing date
15.10.2018
Effective date
15.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

15 հոկտեմբերի 2018 թվականի

թիվ 177-Ա

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

«ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹՎՈՎ 16 ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 4-րդ ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 40 արձանագրություն), «ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ի 28.08.2018 թ., 11.09.2018 թ., 18.09.2018 թ., 25.09.2018 թ. և 02.10.2018 թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել «ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ փոխանակման կետին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 823, 823/1, 823/2, 823/3, 823/4, 823/5, 823/6, 823/7, 823/8, 823/9, 823/10, 823/12, 823/14, 823/15, 823/17 և 823/18 լիցենզիաները:

2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրը:

    

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահի

տեղակալ

Ն. Երիցյան

     

2018 թ. հոկտեմբերի 15

Երևան