Basic information
Number
N 1503-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (13.11.2018-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
12.11.2018
Signing organisation
Վարչապետի պաշտոնակատար
Signing date
12.11.2018
Effective date
13.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 նոյեմբերի 2018 թվականի N 1503-Ա

 

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

2018 թվականի նոյեմբերի 12-ին Երևանում անցկացվող՝ «Տնտեսական զարգացումն ու տնտեսական համագործակցությունը տեղական մակարդակում» խորագրով համաժողովի մասնակիցներին (30 մարդ) մատուցվող ընթրիքի ծախսը՝ 240,000 (երկու հարյուր քառասուն հազար) դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացրած հաշվետվության:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան


2018 թ. նոյեմբերի 12
Երևան