ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
9 ապրիլի 2018 թ. |
N 14-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՏԵՂՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆԸ ՄԻԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՈՏԱՐԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ՏՐՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 17-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Սահմանել տեղում ստորագրությունների հավաքմանը միանալու վերաբերյալ նոտարական կարգով տրված հայտարարության ձևը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հայտարարության ձևաթղթերը ներբեռնվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Տ. Մուկուչյան
Հավելված |
Ձև
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆԸ
ՄԻԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ես, ___________________________________________, ծնված ____________________________________,
(նշվում է ստորագրողի անունը, հայրանունը, ազգանունը) |
(նշվում է ստորագրողի ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը) |
Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ՝_______________________________________________________________________________________________,
(նշվում է ստորագրողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները (անձնագրի դեպքում՝ սերիան և համարը, նույնականացման քարտի դեպքում՝ համարը))
նոտարական կարգով տրված սույն հայտարարությամբ միանում եմ ————————————————————————————————————————
(նշվում է նախագծի (հարցի) անվանումը)
Նախագծի (հարցի) քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով կազմավորված նախաձեռնող խմբի կողմից իրականացվող ստորագրությունների հավաքմանը:
Հայտարարությունը տվեց՝ |
_________________________________ |
______________________ |
(անունը, հայրանունը, ազգանունը) |
(ստորագրությունը) | |
_____________________________________________ (նշվում է հայտարարություն տալու օրը, ամիսը, տարեթիվը) |
--------------------------------------------------------------- թվականին, ես, -------------------------------------------------- նոտարական տարածքի նոտար ---------------------------------------------------------ս, վավերացնում եմ ----------------------------------------ի ստորագրության իսկությունը, որը կատարվել է իմ ներկայությամբ: Փաստաթուղթը ստորագրողի ինքնությունը և գործունակությունը ստուգված են:
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի համաձայն՝ հաստատում եմ ֆիզիկական անձի կողմից կատարված ստորագրության իսկությունը, այլ ոչ թե փաստաթղթում շարադրված փաստերը:
Գրանցված է գրանցամատյան թիվ --------------- ով
Գանձված է պետական տուրք --------------------------- և ծառայության վճար --------------------------- համաձայն՝ «Պետական տուրքի մասին» և «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքների:
Նոտար՝ ---------------------------------------- ՀՀ Զինանշանի պատկերով կնիք
Հայտարարությունը պետք է ներկայացնել ստորագրությունների հավաքումն իրականացնող անձին կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողով: