Գլխավոր տեղեկություն
Համար
N 1786-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.12.2003-15.01.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.12.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.01.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.01.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 հունվարի 2004 թ.

     

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 դեկտեմբերի 2003 թվականի N 1786-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՏԱՆՁՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ ու 56-րդ և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ ու 84-րդ հոդվածների պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Տանձուտի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 398,3 հեկտար հողամասերից 377,9 հեկտարը, որից` գյուղատնտեսական նշանակության` 307,3 հեկտար, բնակավայրերի հողերի` 28,4 հեկտար, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների` 15,1 հեկտար, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների` 0,1 հեկտար, հատուկ պահպանվող տարածքների` 3,1 հեկտար, ջրային հողերի` 23,9 հեկտար, անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Տանձուտի գյուղական համայնքին` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջներին համապատասխան`

ա) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Տանձուտի գյուղական համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցվող 377,9 հեկտար հողերից 92,7 հեկտարը մասնավորեցման ենթակա չէ.

բ) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Տանձուտի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 20,4 հեկտարը համարվում է պետական սեփականություն` համաձայն N 5 հավելվածի:

3. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Տանձուտի գյուղական համայնքի հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը` 2003 թվականի ապրիլի 20-ի դրությամբ` համաձայն NN 6 և 7 հավելվածների:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել սկզբնական հաշվառման նյութերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Տանձուտի գյուղական համայնքի ղեկավարին` հողերի ընթացիկ հաշվառումն անցկացնելու և համայնքի հողային հաշվեկշիռը կազմելու համար:

5. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ սահմանված կարգով սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա ապահովել մարզի տարածքում ընթացիկ հաշվառման աշխատանքների կատարումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հունվարի 13
Երևան

  

  

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2003 թվականի դեկտեմբերի 4-ի

N 1786-Ն որոշման

   

   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՏԱՆՁՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

 

սխեման չի բերվում

        

  

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2003 թվականի դեկտեմբերի 4-ի

N 1786-Ն որոշման

    

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2003 թվականի դեկտեմբերի 4-ի

N 1786-Ն որոշման

    

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2003 թվականի դեկտեմբերի 4-ի

N 1786-Ն որոշման

  

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության

2003 թվականի դեկտեմբերի 4-ի

N 1786-Ն որոշման

  

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության

2003 թվականի դեկտեմբերի 4-ի

N 1786-Ն որոշման

  

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության

2003 թվականի դեկտեմբերի 4-ի

N 1786-Ն որոշման