Գլխավոր տեղեկություն
Համար
N 449-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.04.2018-26.07.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
27.04.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
27.04.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.04.2018
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

27 ապրիլի 2018 թվականի N 449-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի ճշգրտման աշխատանքների իրականացման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին ներկայացնել կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն՝ վեր հանելով ընդերքօգտագործող կազմակեպություններին (հատկապես մետաղական հանածոների ոլորտում) տրամադրված փաստաթղթերում առկա տեղամասերի և հողամասերի համապատասխան կոորդինատների անճշտությունները, փաստացի առկա անհամապատասխանությունները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Կ. Կարապետյան

 

2018 թ. ապրիլի 27

Երևան

  

  

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

ապրիլի 27-ի N 449-Ա

որոշման

   

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

   

Ա. Հովհաննիսյան

-

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ընդերքի գործակալության պետ (աշխատանքային խմբի ղեկավար)

Ա. Այվազյան

-

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ընդերքի գործակալության պետի տեղակալ

Վ. Հովակիմյան

-

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի խորհրդական

Մ. Բադալյան

-

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

Ա. Գիլոյան

-

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ

Լ. Մանուկյան

-

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ

Գ. Հովսեփյան

-

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

      

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Ստեփանյան