ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2018 թվականի N 490-Ն
ԳՆՄԱՆ ԳՈՐԾԱՐՔԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը ոչ բնակելի տարածքի վարձակալության ծառայությունների գնման գործընթացի ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի և «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2017 թվականի փետրվարի 10-ին կնքված՝ ոչ բնակելի տարածքի վարձակալության մասին պայմանագրի շրջանակներում փաստացի մատուցված ծառայության դիմաց առաջացած վճարումներն իրականացնել հաշվարկային փաստաթղթերի (հաշիվ-ապրանքագիր, հանձնման-ընդունման մասին արձանագրություն) համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծրագրի գծով նախատեսված (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գույքի և սարքավորումների վարձակալություն» հոդվածով) միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել սույն որոշման 1-ին կետում նշված գնման գործարքի վերաբերյալ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով պահանջվող հաշվետվությունը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատարին՝ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված հաշվետվության հիման վրա սահմանված կարգով և ժամկետներում ապահովել վճարումը:
Հայաստանի Հանրապետության 2018 թ. ապրիլի 27 Երևան
վարչապետի պաշտոնակատարԿ. Կարապետյան