Գլխավոր տեղեկություն
Համար
N 1395-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.05.2018-11.02.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.12.19/70(1083) Հոդ.1210
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.12.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 դեկտեմբերի 2014 թվականի N 1395-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՅԼ ՎԱՅՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՄԲ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼԻՍ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 26.04.18 N 491-Ն)

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողին այլ վայր ծառայության նշանակմամբ կամ ծառայության գործուղելիս բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տալու կարգը և չափը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը լրաց. 26.04.18 N 491-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 17
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2014 թվականի
դեկտեմբերի 11-ի N 1395-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՅԼ ՎԱՅՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՄԲ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼԻՍ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ
(վերնագիրը լրաց. 26.04.18 N 491-Ն)

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողին այլ վայր ծառայության նշանակմամբ կամ ծառայության գործուղելիս բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տալու կարգն ու չափը:

(1-ին կետը լրաց. 26.04.18 N 491-Ն)

2. Անհրաժեշտության դեպքում, պայմանավորված քննչական կոմիտեի ծառայողին իր բնակության վայրից 30 կմ և ավելի հեռավորությամբ վայրում ծառայության նշանակմամբ և բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինությամբ, նրան օրական վճարվում է դրամական փոխհատուցում բնակելի տարածության վարձակալության դիմաց՝ փաստացի վճարված գումարի չափով, բայց ոչ ավելի, քան`

Բնակավայրի անվանումը

Ընտանիքի (երեխաները, ամուսինները, ծնողները, տատը և պապը) անդամների թիվը

մինչև 4 անդամ

4 և ավելի անդամ

Երևան քաղաքում

1500 (դրամ)

2250 (դրամ)

Այլ քաղաքներում

800 (դրամ)

1200 (դրամ)

Այլ բնակավայրերում

500 (դրամ)

750 (դրամ)

3. Քննչական կոմիտեի ծառայողը փոխհատուցում ստանալու համար զեկուցագիր է ներկայացնում քննչական կոմիտեի նախագահին: Զեկուցագրին կցվում է բնակարանի վարձակալության պայմանագրի պատճենը:

4. Քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ զեկուցագիրը քննարկվում է քննչական կոմիտեի դեպարտամենտի ֆինանսաբյուջետային և հաշվապահական հաշվառման վարչությունում: Սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացնելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում քննչական կոմիտեի դեպարտամենտը որոշում է ընդունում դրամական փոխհատուցում տալու մասին, եթե դրանցում առկա չեն թերություններ: Փաստաթղթերում թերություն հայտնաբերելու դեպքում դրամական փոխհատուցում տալու մասին որոշումն ընդունվում է այն վերացնելուց և փաստաթղթերը ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

5. Զեկուցագրի բավարարման դեպքում քննչական կոմիտեի ծառայողին փոխհատուցման գումարները վճարում է քննչական կոմիտեի դեպարտամետը՝ նախատեսված բյուջետային միջոցների հաշվին:

(հավելվածը լրաց. 26.04.18 N 491-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.02.2023, N 147-Ն 11.02.2023, N 1395-Ն
26.04.2018, N 491-Ն 11.05.2018, N 1395-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան