ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մայիսի 2018 թվականի N 512-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1231-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայկական ատոմային էլեկտրակայանի և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության ու պահպանության ուժեղացման հայեցակարգը և միջուկային տեղակայանքների ու միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության կանոնները հաստատելու մասին» N 1231-Ն որոշման N 2 հավելվածի 58-րդ կետը վերջում լրացնել հետևյալ նախադասությամբ.
«ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման շրջանակներում իրականացվող աշխատանքների, այդ թվում՝ նաև պլանային-նախազգուշական վերանորոգումների ընթացքում, կայանի պաշտպանված գոտի, ինչպես նաև ներքին և կենսական կարևորության գոտիներ մուտք գործող օտարերկրյա այցելուների և ուղեկցող անձնակազմի թիվը չպետք է գերազանցի 10:1 հարաբերակցությունը:»:
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար |
Կ. Կարապետյան |
2018 թ. մայիսի 3 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|