Գլխավոր տեղեկություն
Համար
N 583-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (31.05.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.07.06/53(1233) Հոդ.545
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.06.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հունիսի 2016 թվականի N 583-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 8-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված հարկային արտոնությունների կիրառության կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից, բացառությամբ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով սահմանված հարկային արտոնությունների, որոնք տարածվում են օրենքով սահմանված կարգով ծրագիրը հաստատելուց հետո ծագող հարաբերությունների նկատմամբ:

(2-րդ կետը փոփ. 11.05.18 N 571-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հունիսի 9

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունիսի 2-ի N 583-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված հարկային արտոնությունների կիրառության հետ կապված հարաբերությունները և սահմանվում են արտոնությունների կիրառության համար հիմք ընդունվող` գործարքների կատարումը հիմնավորող փաստաթղթերը:

2. Օրենքով սահմանված հարկային արտոնությունների կիրառության նպատակով իրավաբանական և ֆիզիկական անձինք Հայաստանի Հանրապետությունում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման դեպքում կնքում են համապատասխան պայմանագիր:

3. Սույն հավելվածում օգտագործված հասկացությունները կիրառվում են օրենքով սահմանված նշանակություններին համապատասխան: Օրենքով սահմանված հարկային արտոնությունների կիրառության նպատակով ենթակապալառու են համարվում անմիջապես օրենքով սահմանված կարգով հաստատված ծրագիր (այսուհետ՝ ծրագիր) իրականացնող անձանց հետ ծրագրի շրջանակներում ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման պայմանագիր կնքած անձինք:

 

II. ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ

 

4. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետով նախատեսված՝ ԱԱՀ-ից ազատման արտոնությունը կիրառվում է ծրագիր իրականացնող անձանց, ինչպես նաև անմիջապես վերջիններիս հետ ծրագրի շրջանակներում ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման պայմանագիր կնքած անձանց կողմից ապրանքների ներմուծման (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից) գործարքների նկատմամբ:

5. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետով նախատեսված՝ ԱԱՀ-ից ազատման արտոնությունը կիրառվում է՝

1) ծրագիր իրականացնող անձանց Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման գործարքների (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ) նկատմամբ,

2) անմիջապես ծրագիր իրականացնող անձանց հետ ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման պայմանագիր կնքած անձանց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման գործարքների (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ) նկատմամբ:

6. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետով նախատեսված՝ շահութահարկից ազատման արտոնությունը կիրառվում է ծրագիր իրականացնող անձանց շահույթի կամ դրա այն մասի նկատմամբ, որը մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը օգտագործվում է (ներդրվում է) ծրագրի շրջանակներում:

7. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ ենթակետով նախատեսված՝ շահութահարկից ազատման արտոնությունը կիրառվում է ծրագիր իրականացնող անձանց կողմից ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց վճարվող՝ գործող հարկային օրենսդրության համաձայն հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտների նկատմամբ:

8. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետով նախատեսված՝ եկամտային հարկից ազատման արտոնությունը կիրառվում է ծրագիր իրականացնող անձանց կողմից ֆիզիկական անձանցից անշարժ գույք ձեռք բերելու համար վճարված եկամուտների նկատմամբ:

9. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ ԱԱՀ-ից ազատման արտոնությունը կիրառվում է Դիլիջան համայնքի ղեկավարի հաստատած ցանկում ընդգրկված՝ Դիլիջանի քաղաքային բնակավայրի և հարակից տարածքների բնակելի, ինչպես նաև պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի սեյսմակայունության, էներգետիկ արդյունավետության բարձրացման շինարարական աշխատանքների կատարման գործարքների նկատմամբ:

10. Օրենքով սահմանված՝ ավելացված արժեքի հարկից ազատված գործարքների մասով հարկային հաշվառումն իրականացնում է «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Ծրագիր իրականացնող անձանց կամ ենթակապալառուներին ապրանքներ մատակարարող կամ ծառայություններ մատուցող իրավաբանական և ֆիզիկական անձինք, «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, հարկային հաշիվներ դուրս չեն գրում (հարկային հաշիվների փոխարեն դուրս են գրում օրենսդրությամբ նախատեսված այլ հաշվարկային փաստաթղթեր): «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հարկային հաշիվներ դուրս գրելու դեպքում հարկային հաշվում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարվում ընդհանուր սահմանված կարգով և ժամկետներում:

11. Ծրագիր իրականացնող անձանց կամ ենթակապալառուներին ապրանքներ մատակարարող կամ ծառայություններ մատուցող իրավաբանական և ֆիզիկական անձինք օրենքով սահմանված՝ ավելացված արժեքի հարկից ազատված գործարքներին վերագրվող՝ իրենց մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում (ներմուծման հարկային կամ մաքսային հայտարարագրերում), հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններում, կրճատ հաշիվ ապրանքագրերում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարները «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն միացնում են ապրանքների ձեռքբերման արժեքին կամ արտադրության շրջանառության ծախսերին:

 

III. ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

12. Օրենքով նախատեսված հարկային արտոնությունների կիրառության համար հիմք են հանդիսանում ծրագրի շրջանակներում իրականացվող գործարքների ու գործառնությունների կատարումը հիմնավորող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված՝ ծախսը հիմնավորող փաստաթղթերը, իսկ ապրանքների ներմուծման դեպքում ներմուծման հարկային կամ մաքսային հայտարարագրերը և սույն հավելվածով սահմանված դեպքերում և կարգով կազմված տեղեկանքը՝ բացառությամբ սույն կարգի 13-րդ կետի:

13. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հարկային արտոնության կիրառության համար հիմք է հանդիսանում բնակելի, ինչպես նաև պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի սեյսմակայունության, էներգետիկ արդյունավետության բարձրացման շինարարական աշխատանքների կատարումը հիմնավորող հետևյալ փաստաթղթերի միաժամանակյա առկայությունը՝

1) համապատասխան աշխատանքների իրականացման համար կնքված պայմանագիրը՝ համապատասխան համայնքի ղեկավարի հաստատմամբ.

2) համապատասխան աշխատանքների կատարման համար կազմված և հաստատված նախահաշիվը.

3) համապատասխան աշխատանքների արդյունքի հանձնման և ընդունման փաստը հիմնավորող փաստաթուղթը.

4) սույն կարգի համաձայն լրացված տեղեկանքը՝ համաձայն N 3 ձևի:

14. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված արտոնության կիրառության համար՝

1) եթե ծրագրի շրջանակներում ապրանքների ներմուծումն իրականացվում է անմիջապես ծրագիրն իրականացնող անձանց կողմից, ապա ծրագիրն իրականացնող անձանց կողմից կազմվում է տեղեկանք՝ սույն կարգով նախատեսված N 1 ձևով: Սույն ենթակետով նախատեսված դեպքում տեղեկանքը կազմվում է երկու օրինակից, որից մեկը ներկայացվում է մաքսային մարմին (Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ապրանքներ ներմուծելու դեպքում՝ ծրագիրն իրականացնող անձանց հաշվառման վայրի հարկային մարմին), իսկ մյուսը պահվում է ծրագիրն իրականացնող անձանց մոտ.

2) եթե ծրագրի շրջանակներում ապրանքների ներմուծումն իրականացվում է ծրագիրն իրականացնող անձանց ենթակապալառուների կողմից, ապա ծրագիրն իրականացնող անձանց կողմից կազմվում է տեղեկանք՝ սույն կարգով նախատեսված N 2 ձևով: Սույն ենթակետով նախատեսված դեպքում տեղեկանքը կազմվում է երեք օրինակից, որից երկու օրինակը տրվում է ենթակապալառուներին, իսկ մյուս օրինակը պահվում է ծրագիրն իրականացնող անձանց մոտ: Ծրագիրն իրականացնող անձանց կողմից կազմված տեղեկանքի երկու օրինակներից մեկը ենթակապալառուների կողմից ներկայացվում է մաքսային մարմին (Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ապրանքներ ներմուծվելու դեպքում ենթակապալառուի հաշվառման վայրի հարկային մարմին), իսկ մյուս օրինակը պահվում է ենթակապալառուների մոտ:

15. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված արտոնության կիրառության համար՝

1) եթե ծրագրի շրջանակներում ապրանքները մատակարարվում կամ ծառայությունները մատուցվում են անմիջապես ծրագիրն իրականացնող անձանց, ապա ծրագիրն իրականացնող անձանց կողմից կազմվում է տեղեկանք՝ սույն կարգով նախատեսված N 1 ձևով: Սույն ենթակետով նախատեսված դեպքում տեղեկանքը կազմվում է երեք օրինակից, որից երկու օրինակը ներկայացվում է ապրանքներ մատակարարող կամ ծառայություններ մատուցող անձանց, իսկ մյուսը պահվում է ծրագիրն իրականացնող անձանց մոտ: Ապրանքներ մատակարարող կամ ծառայություններ մատուցող անձինք ստացված տեղեկանքի երկու օրինակներից մեկը ներկայացնում են իրենց գրանցման վայրի հարկային մարմին՝ մինչև տեղեկանքի դուրսգրման ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, իսկ մյուս օրինակը պահում են իրենց մոտ.

2) եթե ծրագրի շրջանակներում ապրանքները մատակարարվում կամ ծառայությունները մատուցվում են ծրագիրն իրականացնող անձանց ենթակապալառուներին, ապա տեղեկանքը կազմվում է ծրագիրն իրականացնող անձանց կողմից՝ սույն կարգով նախատեսված N 2 ձևով: Սույն ենթակետով նախատեսված դեպքում տեղեկանքը կազմվում է չորս օրինակից, որից երեք օրինակը տրվում է ենթակապալառուներին, իսկ մյուս օրինակը պահվում է ծրագիրն իրականացնող անձանց մոտ: Ծրագիրն իրականացնող անձանց կողմից կազմված տեղեկանքի երեք օրինակներից երկուսը ենթակապալառուների կողմից ներկայացվում են ապրանքներ մատակարարող կամ ծառայություններ մատուցող անձանց, իսկ մյուսը պահում են իրենց մոտ: Ապրանքներ մատակարարող կամ ծառայություններ մատուցող անձինք ստացված տեղեկանքի երկու օրինակներից մեկը ներկայացնում են իրենց գրանցման վայրի հարկային մարմին՝ մինչև տեղեկանքի դուրսգրման ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, իսկ մյուս օրինակը պահում են իրենց մոտ:

16. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արտոնության կիրառության համար տեղեկանքը կազմվում է Դիլիջան համայնքի ղեկավարի կողմից սույն կարգով նախատեսված N 3 ձևով: Սույն կետով նախատեսված դեպքում տեղեկանքը կազմվում է երեք օրինակից, որից երկուսը Դիլիջան համայնքի ղեկավարի կողմից տրվում է սեյսմակայունության և (կամ) էներգետիկ արդյունավետության բարձրացման շինարարական աշխատանքներ իրականացնող անձանց, որոնք տեղեկանքի երկու օրինակներից մեկը ներկայացնում են իրենց գրանցման վայրի հարկային մարմին՝ մինչև տեղեկանքի դուրսգրման ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, իսկ մյուս օրինակը պահում են իրենց մոտ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ձև 1

«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի

Դիլիջան համայնքի և հարակից տարածքների

զարգացման և ներդրումների խրախուսման մասին»

ՀՀ օրենքի շրջանակներում հարկային
արտոնությունների կիրառության կարգի

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք  N ___

___ __________ 20__թ.

 

1. Սույնով հավաստվում է, որ

 

__________________________________________________________

(ծրագիր իրականացնող անձի անվանումը, գտնվելու (բնակության) վայրը, ՀՎՀՀ-ն)

«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի շրջանակներում իրականացվող __________________________________ ծրագրի իրականացման շրջանակներում`

(ծրագրի անվանումը)

 

1) ներմուծում է

 

_____________________________________

(գումարը` թվերով և փակագծերում` տառերով)

հազ. դրամ ընդհանուր արժեքով

հետևյալ ապրանքները

_______________________________________________________________________

(ապրանքների անվանումը, քանակը, գինը, գումարը, հաշիվ ապրանքագրի, մաքսային հայտարարագրի,

________________________________________________________________________________,

ապրանքատրանսպորտային բեռնագրի համարները և տալու ամսաթվերը)

2) ____________________________________________________________________-ից ձեռք է բերում

(ապրանքներ մատակարարողի, ծառայություններ մատուցողի, աշխատանքներ կատարողի անվանումը

         (անուն, ազգանունը), գտնվելու վայրը (բնակության վայրը), ՀՎՀՀ-ն)

հետևյալ ապրանքները (ծառայությունները, աշխատանքները)

________________________________________

(ապրանքների (ծառայության, աշխատանքի) անվանումը,

________________________________________________________________________________

     քանակը, գինը, գումարը, հաշիվ ապրանքագրի, ընդունման-հանձնման ակտի համարները և ամսաթվերը,

_____________________________________________________հազ. դրամ ընդհանուր արժեքով:

գումարը` թվերով և փակագծերում` տառերով)

2. Ծրագիրն իրականացնողի պատասխանատու անձ

____________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը, պաշտոնը)

 

Կ.Տ. (կնիքի առկայության դեպքում)

 

Ձև 2

«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի

Դիլիջան համայնքի և հարակից տարածքների

զարգացման և ներդրումների խրախուսման մասին»

ՀՀ օրենքի շրջանակներում հարկային
արտոնությունների կիրառության կարգի

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք  N ___

___ __________ 20__թ.

 

1. Սույնով

________________________________________________________-ն

(ծրագիր իրականացնող անձի անվանումը, գտնվելու (բնակության) վայրը, ՀՎՀՀ-ն)

հավաստում է, որ

իրեն ենթակապալառու համարվող

___________________________________________________-ն

(ենթակապալառու համարվող անձի անվանումը (անուն, ազգանուն),

               գտնվելու (բնակության) վայրը, ՀՎՀՀ-ն)

«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի շրջանակներում իրականացվող __________________________________ ծրագրի իրականացման շրջանակներում`

(ծրագրի անվանումը)

1) ներմուծում է

_____________________________________

(գումարը` թվերով և փակագծերում` տառերով)

 հազ. դրամ ընդհանուր արժեքով

հետևյալ ապրանքները

_______________________________________________________________________

(ապրանքների անվանումը, քանակը, գինը, գումարը, հաշիվ ապրանքագրի, մաքսային հայտարարագրի,

________________________________________________________________________________,

ապրանքատրանսպորտային բեռնագրի համարները և տալու ամսաթվերը)

2) ____________________________________________________________-ից ձեռք է բերում

(ապրանքներ մատակարարողի, ծառայություններ մատուցողի, աշխատանքներ կատարողի

          անվանումը (անուն, ազգանունը), գտնվելու վայրը (բնակության վայրը), ՀՎՀՀ-ն)

հետևյալ ապրանքները (ծառայությունները, աշխատանքները)

______________________________________

(ապրանքների (ծառայության, աշխատանքի) անվանումը,

________________________________________________________________________________

քանակը, գինը, գումարը, հաշիվ ապրանքագրի, ընդունման-հանձնման ակտի համարները և ամսաթվերը

_____________________________________________________հազ. դրամ ընդհանուր արժեքով:

գումարը` թվերով և փակագծերում` տառերով)

2. Ծրագիրն իրականացնողի պատասխանատու անձ

___________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը, պաշտոնը)

 

Կ.Տ. (կնիքի առկայության դեպքում)

 

3. Ենթակապալառու համարվող անձի պատասխանատու անձ

_____________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը, պաշտոնը)

 

Կ.Տ. (կնիքի առկայության դեպքում)

 

Ձև 3

«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի

Դիլիջան համայնքի և հարակից տարածքների

զարգացման և ներդրումների խրախուսման մասին»

ՀՀ օրենքի շրջանակներում հարկային
արտոնությունների կիրառության կարգի

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք  N ___

___ __________ 20__թ.

 

Սույնով հավաստվում է, որ

_____________________________________________________________-ն

(սեյսմակայունության և (կամ) էներգետիկ արդյունավետության բարձրացման շինարարական

աշխատանքներ իրականացնող անձի անվանումը, գտնվելու (բնակության) վայրը, ՀՎՀՀ-ն)

«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան իրականացնում է Դիլիջան համայնքի ղեկավարի _____________________ որոշմամբ

                                                                           (համայնքի անվանումը)

________________________________

(համայնքի ղեկավարի որոշման տվյալները)

հաստատած ցանկում ընդգրկված՝

____________________________________________________________

(բնակելի կամ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող շենքի հասցեն)

շենքի սեյսմակայունության և (կամ) էներգետիկ արդյունավետության բարձրացման շինարարական աշխատանքներ:

 

Դիլիջան համայնքի ղեկավար

______________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Կ.Տ. (կնիքի առկայության դեպքում)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.05.2018, N 571-Ն 31.05.2018, N 583-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան