ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի ՆՀ-1164-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը՝ որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգի մասին» ՆՀ-1164-Ն հրամանագրի 3-րդ կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
1) հավելվածի 3-րդ կետը «սեպտեմբերի 1-ից մինչև 15-ն» բառերից հետո լրացնել «, իսկ 2013 թվականի համար՝ հուլիսի 24-ից մինչև 31-ն» բառերով.
2) հավելվածի 6-րդ կետը «սեպտեմբերի 1-ը» բառերից հետո լրացնել «(2013 թվականի համար՝ օգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը)» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2013 թ. հուլիսի 22 Երևան ՆՀ-187-Ն |