Գլխավոր տեղեկություն
Համար
N 466-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.04.2018-18.06.2021)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.04.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
16.04.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.04.2018
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 ապրիլի 2018 թվականի N 466-Ա

 

«ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածը, 67-րդ հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետը, 68-րդ հոդվածի 7-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Վարդենիսի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյան 34 հասցեում գտնվող` 4657.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 28,880.77 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով շենք, շինություններով և դրանց սպասարկման ու օգտագործման համար հատկացված` 0.99 հեկտար հողամասով, ինչպես նաև շարժական գույքով՝ համաձայն հավելվածի (այսուհետ` գույք), վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը, որից հետո օրենքով սահմանված կարգով լուծարել ընկերությունը:

3. Սույն որոշման 1-ին կետի համաձայն գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:

4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկին (այսուհետ՝ հոսպիտալ) հանձնելու նպատակով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով մեկական անդամներ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից (երկու անդամ՝ հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար) և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանից:

6. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո 15-օրյա ժամկետում ապահովել ընկերության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին:

7. Սահմանել, որ`

1) ընկերության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.

2) ընկերության լուծարումից հետո ընկերության մնացած գույքն ամրացվում է «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին,

3) մինչև ընկերության լուծարման՝ օրենքով սահմանված պետական գրանցումը՝ ընկերությունը շարունակում է իրականացնել տարածաշրջանի բնակչության բժշկական օգնությունը և սպասարկումը` օգտագործելով սույն որոշման 4-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացված գույքը:

8. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝

1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի հետ համատեղ քննարկել ընկերության նախկին աշխատողներին հոսպիտալում համապատասխան աշխատանք առաջարկելու հարցերը.

2) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հետ համատեղ ապահովել հոսպիտալում բնակչության բժշկական օգնության և սպասարկման պետական պատվերի տեղադրման գործընթացը.

3) ապահովել հոսպիտալի կանոնադրությունում և կառուցվածքում սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը և դրանց պետական գրանցումը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին.

4) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» N 1911-Ն որոշման մեջ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առողջապահության համակարգում սույն որոշումից բխող փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Կ. Կարապետյան

 

2018 թ. ապրիլի 16

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

ապրիլի 12-ի N 466-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ

 

NN
ը/կ

Գույքի անվանումը

Չափի միավորը

Քանակը

Գույքի արժեքը

Գումարը

1

2

3

4

5

6

1.

Պոմպ՝ արտածծման

հատ

1

60000

60000

2.

Պատգարակ

հատ

1

120000

120000

3.

Օտո օֆթալմոսկոպ

հատ

1

63000

63000

4.

Հատակի կշեռք՝ մեծի

հատ

1

11000

11000

5.

Հասակաչափ՝ մեծի

հատ

1

2500

2500

6.

Սառնարան SAMSUNG-34

հատ

1

253000

253000

7.

Պատգարակ

հատ

1

137500

137500

8.

Ծալովի պատգարակ (օգնության)

հատ

2

3000

6000

9.

Հիվանդի մոնիթոր

հատ

1

60000

60000

10.

Համակարգիչ E-5400

հատ

1

120000

120000

11.

Մոնիթոր LSD SAMSUNG

հատ

1

63000

63000

12.

Ֆաքս Panasonic

հատ

1

11000

11000

13.

Շարժական աթոռ

հատ

1

2500

2500

14.

Տաքացնող սեղան՝ նորածնի

հատ

1

253000

253000

15.

Շարժական սայլակ

հատ

2

10000

137500

16.

Մետաղական պահարան

հատ

2

10000

20000

17.

Սեղմիչ «Կորշետ»

հատ

2

1000

2000

18.

Երկաթյա բաժակներ

հատ

2

500

1000

19.

Երկաթե սկուտեղներ

հատ

1

1000

1000

20.

Ախտահանման մեծ տուփ

հատ

1

4000

4000

21.

Ախտահանման տուփ

հատ

1

2000

2000

22.

Ունելի

հատ

3

500

1500

23.

Ապարատ ԷԽՈ «Ալեկո»

հատ

1

2646790

2646790

24.

Սոնոգրաֆիայի ապարատ

հատ

1

8820000

8820000

25.

Մոր և պտղի մոնիթոր

հատ

1

1285700

1285700

26.

Գինեկոլոգիական բազկաթոռ

հատ

1

254000

254000

27.

Ծննդօգնության սեղան

հատ

1

351000

351000

28.

Սոնոգրաֆիայի ապարատ

հատ

 

2697000

2697000

29.

Ֆետալ մոնիթոր

հատ

1

972700

972700

30.

Ինկուբատոր՝ մանկական

հատ

1

500000

500000

31.

Լարինգոսկոպ «Յունիֆեստ»

հատ

1

100000

100000

32.

Ճառագայթային տաքացուցիչ

հատ

1

300000

300000

33.

Ինֆուզիոն պոմպ

հատ

1

100000

100000

34.

Կոլպոսկոպ

հատ

1

4950000

4950000

35.

Գինեկոլոգիական գործիքների հավաքածու

հատ

1

98900

98900

36.

Բիքս

հատ

5

78

392

37.

Սեղան՝ գինեկոլոգիական

հատ

1

9313

9313

38.

Էլ. դանակ

հատ

1

17512

17512

39.

Նորածնային մահճակալ

հատ

2

59167.5

118335

40.

Նորածնային կյուվեզ

հատ

1

394450

394450

41.

Երեխայի շնչառական մոնիթոր

հատ

1

20000

20000

42.

Նորածնի մահճակալ

հատ

2

59167.5

118335

43.

Ֆոտոթերապիայի սարք

հատ

1

857288

857288

44.

Տաքացնող ներքնակ

հատ

1

1200367

1200367

45.

Պոլուօքսիմետր

հատ

1

390226

390226

46.

Անհետ. տեղ. պայուսակ

հատ

1

64750

64750

47.

Պոլուօքսիմետր հավաքածու

հատ

1

121350

121350

48.

Անվասալյակ

հատ

1

28000

28000

49.

Վիրաբուժ. գործիքների հավաքածու

հատ

1

843160

843160

50.

Էլեկտրավիրաբուժական սարք

հատ

1

2376000

2376000

51.

Վակուումի ապարատ

հատ

1

35000

35000

52.

Ոսկրակտրիչ

հատ

1

77

77

53.

Ռեդուկտոր՝ թթվածնի

հատ

1

78

78

54.

Սեղան՝ վիրակապական

հատ

1

7750

7750

55.

Բիքս

հատ

2

77

155

56.

Վիրահատական դանակի կոթ

հատ

3

77

233

57.

Մկրատ

հատ

2

777

1554

58.

Վիրաբուժական հավաքածու

հատ

1

16875

16875

59.

Ալկոհոլի չափիչ

հատ

1

990000

990000

60.

ԷՍԳ-ի եռաճյուղ

հատ

1

280000

280000

61.

Համակարգչային հավաքածու

հատ

1

234491

234491

62.

Պլանշետային համակարգիչ

հատ

1

89900

89900

63.

Լազերային տպիչ

հատ

1

44870

44870

64.

Մետաղական մահճակալ

հատ

1

6000

6000

65.

ՈՒԱԶ 39623-A

հատ

1

14832000

14832000

66.

ՈՒԱԶ 396254

հատ

1

5270000

5270000

67.

ԳԱԶ 326901

հատ

1

5157933

5157933

68.

Ֆորդ տրանզիտ

հատ

1

13875000

13875000

69.

Ռենտգեն ապարատ

հատ

2

769332, 56870

769332, 56870

70.

Ռենտգեն ապարատ, շարժական

հատ

1

115.000

115.000

71.

Անզգայացման սարք

հատ

1

8676670

8676670

72.

Հիվանդի սեկցիոն ներծծիչ

հատ

1

50000

50000

73.

Համակարգիչ

հատ

6

տարբեր գների

տարբեր գների

74.

Պրոցեսոր

հատ

6

տարբեր գների

տարբեր գների

75.

Տպիչ

հատ

2

տարբեր գների

տարբեր գների

76.

ՀԴՄ-ի ապարատ

հատ

2

116000, 280000

116000, 280000

77.

Վիրաբուժական գործիքներ

հ-ք

1

843160

 

78.

Միկրոսկոպ

հատ

2

342

684

79.

Էլ. հաշվիչ բազմասակագին

հատ

 

0-ական արժեքով

-

80.

Ջրաչափ

հատ

1

0-ական արժեքով

-

81.

Մահճակալ

հատ

20

0-ական արժեքով

-

82.

Գրասեղան

հատ

25

0-ական արժեքով

-

83.

Պահարանիկ

հատ

25

0-ական արժեքով

-

84.

Ներքնակ

հատ

20

0-ական արժեքով

-

85.

Սեղան՝ բժշկական

հատ

5

0-ական արժեքով

-

86.

Թախտ (սնդուկ)

հատ

3

0-ական արժեքով

-

87.

Վարագույրի կախիչ

հատ

30

0-ական արժեքով

-

88.

Կախիչ՝ հայելիով

հատ

20

0-ական արժեքով

-

89.

Գրքապահարան

հատ

10

0-ական արժեքով

-

90.

Աթոռ

հատ

60

0-ական արժեքով

-

91.

Աթոռ՝ պտտովի

հատ

4

0-ական արժեքով

-

92.

Պահարան՝ դեղորայքի

հատ

10

0-ական արժեքով

-

93.

Սեղան

հատ

10

0-ական արժեքով

-

94.

Պահարան

հատ

3

0-ական արժեքով

-

95.

Հեռախոս

հատ

4

0-ական արժեքով

-

96.

Հեռախոս բադա

հատ

1

0-ական արժեքով

-

97.

Էլ. տաքացուցիչ

հատ

6

0-ական արժեքով

-

98.

Էլ. հոսանքի հաստ. սարք

հատ

2

0-ական արժեքով

-

99.

Զգեստապահարան

հատ

2

0-ական արժեքով

-

100.

Պահարան՝ բանվորական

հատ

5

0-ական արժեքով

-

101.

Մահճակալ՝ ֆունկցիոնալ

հատ

2

0-ական արժեքով

-

102.

Վարագույր

հատ

10

0-ական արժեքով

-

103.

Ծածկոց՝ բրդյա

հատ

30

0-ական արժեքով

-

104.

Բարձ

հատ

15

0-ական արժեքով

-

105.

Իսկրա-1

հատ

1

8915

8915

106.

Էլեկտրաֆոտեզ

հատ

1

9154

9154

107.

Անկողնային պարագաների լրակազմ

հատ

6

0-ական արժեքով

-

108.

Կրակմարիչ

հատ

10

0-ական արժեքով

-

109.

Անխափան սնուցման սարք

հատ

2

0-ական արժեքով

-

110.

Պահարան դեղորայքի

հատ

2

0-ական արժեքով

-

111.

Բակտերիոցիդ լամպ

հատ

2

4776

9552

112.

Սառնարան «Օրսկ»

հատ

1

4970

4970

113.

Ցենտրիֆուգ

հատ

1

77

77

114.

Հաշվիչ

հատ

1

390

390

115.

Տերմոստատ

հատ

1

16716

16716

116.

Ռեֆրավտոմետր

հատ

1

7004

7004

117.

Կշեռք

հատ

2

12417, 5890

12417, 5890

118.

Ստերիլիզատոր

հատ

1

31680

31680

119.

Ռեկտալ հայելի

հատ

1

77

77

120.

Անզգայացման դիմակ

հատ

1

78

78

121.

Սայլակ

հատ

2

77

154

122.

Ստերիլիզատոր

հատ

5

77

385

123.

Վիրահատական դանակի կոթ

հատ

3

77

231

124.

Մկրատ

հատ

2

777

1554

125.

Սայլակ՝ հիվանդի

հատ

1

4855

4855

126.

Անվասայլակ

հատ

1

28000

28000

127.

Սեղան՝ վիրահատական

հատ

1

42754

42754

128.

Լամպ՝ վիրաբուժական CM-40

հատ

2

17052

31104

129.

Բակտերիցիդ լամպ

հատ

1

4776

4776

130.

Բազկաթոռ՝ գինեկոլոգիական

հատ

1

12178

12178

131.

Սեղան՝ վիրաբուժական

հատ

1

87560

87560

132.

Լամպ բակտերիցիդ

հատ

1

4776

4776

133.

Պուլսօքսիմետրի հավաքածու

հատ

1

121350

121350

134.

Զգայակալ

հատ

1

12170

12170

135.

Պահարան՝ սարքերի (օգնության)

հատ

1

68170

68170

136.

Գազահաշվիչ

հատ

1

0-ական արժեքով

-

137.

Գազի միջին ճնշման սարք

հատ

1

0-ական արժեքով

 

138.

Սեղան՝ անատոմիկի

հատ

1

26750

26750

139.

Ցիստեռն 2 տ

հատ

1

9313

9313

140.

Ցիստեռն 10 տ

հատ

2

17233

3446

141.

Սեղան՝ մանիպուլացիոն

հատ

1

76

76

142.

Բիքս

հատ

5

155

755

143.

Ստերիլիզատոր

հատ

3

72

216

144.

Սեղան՝ բժշկական

հատ

1

76

76

145.

Սեղան՝ գինեկոլոգիական

հատ

1

9313

9313

146.

Էլ. դանակ

հատ

1

17512

17512

147.

Հղիության ընդհատման սարք

հատ

1

6125

6125

148.

Չորանոց՝ պահարան

հատ

1

19024

19024

149.

Երեխայի շնչառական մոնիթոր, «Նանի»

հատ

1

20000

20000

150.

Ֆետալ մոնիթոր

հատ

1

394450

394450

151.

Նորածնի ինկուբատոր CosyCot

հատ

1

2284592

2284592

152.

Տաքացնող ներքնակ

հատ

1

1200367

1200367

153.

Զննման լամպ

հատ

1

11600

11600

154.

Հատակի կշեռք

հատ

1

11500

11500

155.

Սառնարան Vesterost

հատ

1

400483

400483

156.

Շարժական աթոռ

հատ

1

0-ական արժեքով

-

157.

Կարդիոգրաֆ HP

հատ

1

0-ական արժեքով

-

158.

Վիրահատական սեղան

հատ

1

0-ական արժեքով

-

159.

Անեսթեզիայի սեղան

հատ

1

0-ական արժեքով

-

160.

Շարժական սննդի սայլակ

հատ

2

0-ական արժեքով

 

161.

Շարժական սայլակ, պլաստմասսայե

հատ

1

0-ական արժեքով

 

162.

Մետաղական պահարան

հատ

2

0-ական արժեքով

 

163.

Շարժական մետաղական սայլակ

հատ

1

0-ական արժեքով

 

164.

Պատի 5-դռնանի պահարան

հատ

1

0-ական արժեքով

 

165.

Երկաթե սկուտեղ

հատ

1

0-ական արժեքով

 

166.

Ախտահանման մեծ տուփ

հատ

1

0-ական արժեքով

 

167.

Ատամնավոր ունելի

հատ

3

0-ական արժեքով

 

168.

Ձեռքի տվիչ

հատ

1

6000

6000

169.

Ձայնային տվիչ

հատ

1

6000

6000

170.

Տանդեմ-2

հատ

1

90000

90000

171.

Մարտկոց

հատ

1

6000

6000

172.

Թթվածնային կոնցեն. օքսիմեր

հատ

1

15000

15000

173.

Թթվածնի բանալի

հատ

1

77

77

174.

Մկրատ

հատ

2

0-ական արժեքով

 

175.

Ներքնակ՝ բամբակյա

հատ

2

0-ական արժեքով

 

176.

Կարդիոտոկոգրաֆ AFM-300P2ARI

հատ

1

595000

595000

177.

Մանկական կշեռք

հատ

1

20000

20000

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան