ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հոկտեմբերի 2018 թվականի N 1410-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 582-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հունիսի 30-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 582-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
2018 թ. հոկտեմբերի 25 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. հոկտեմբերի 25-ի N 1410-Ա որոշման |
|
«Հավելված ՀՀ վարչապետի 2016 թ. հունիսի 30-ի N 582-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
|
Ա. Միրզոյան |
- ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար (աշխատանքային խմբի ղեկավար) |
|
Դ. Գևորգյան |
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ) |
|
Ա. Բալյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ |
|
Ա. Անափիոսյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
|
Ա. Ղուլարյան |
- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ |
|
Ն. Ավետյան |
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տարածքային ներդրումային քաղաքականության և ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ |
|
Ա. Նազարեթյան |
- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական վարչության պետ |
|
Ա. Կիրակոսյան |
- Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
|
Գ. Մուսաելյան |
- Հայաստանում Ասիական զարգացման բանկի մշտական առաքելության ծրագրերի ավագ պատասխանատու (համաձայնությամբ) (դիտորդ) |
|
Հ. Գալստյան |
- Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի ղեկավար (աշխատանքային խմբի քարտուղար) (համաձայնությամբ)»: |
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |