Գլխավոր տեղեկություն
Համար
N 728-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (20.05.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.07.15/35(701) Հոդ.837
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.06.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.07.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.07.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունիսի 2009 թվականի N 728-Ն

 

ԳՅՈՒՄՐՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ, ԴԻԼԻՋԱՆԻ, ՋԵՐՄՈՒԿԻ, ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ, ԱՇՏԱՐԱԿԻ, ԳՈՐԻՍԻ, ՎԱՅՔԻ, ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ) ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՆ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 09.09.10 N 1177-Ն, 04.11.10 N 1723-Ն, լրաց, փոփ. 04.07.12 N 864-Ն, փոփ. 01.06.17 N 605-Ն, 03.05.18 N 527-Ն)

 

Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10.1-ին և 19-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1500-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) Գյումրու համայնքի վարչական սահմանում ու դրան հարակից տարածքներում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքները՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Վանաձորի համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքները՝ համաձայն N 2 հավելվածի.

3) Դիլիջանի համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքը՝ համաձայն N 3 հավելվածի.

4) Ջերմուկի համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքը` համաձայն N 4 հավելվածի.

5) Վաղարշապատի համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքները` համաձայն N 5 հավելվածի.

6) Աշտարակի համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքը՝ համաձայն N 6 հավելվածի.

7) Գորիսի համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքը՝ համաձայն N 7 հավելվածի.

8) Տաթևի համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքները` համաձայն N 8 հավելվածի.

9) Տաթևի համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքը՝ համաձայն N 9 հավելվածի.

10) Վայքի համայնքի Պասկևիչի կամրջի հարակից տարածքում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքը` համաձայն N 9.1 հավելվածի.

11) Տաթևի համայնքի վարչական սահմանում առանձնացվող քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման տարածքը՝ համաձայն N 11 հավելվածի.

12) (ենթակետն ուժը կորցրել է 03.05.18 N 527-Ն)

(1-ին կետը լրաց. 09.09.10 N 1177-Ն, 04.11.10 N 1723-Ն, 04.07.12 N 864-Ն, փոփ. 01.06.17 N 605-Ն, 03.05.18 N 527-Ն)

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետի համաձայն առանձնացված` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների քաղաքաշինական փաստաթղթերի մշակման միջոցառումները՝ համաձայն N 10 հավելվածի:

2.1. Սույն որոշմամբ առանձնացված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում քաղաքաշինական գործունեության իրականացման առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 792-Ն որոշմամբ հաստատված կարգով:

(2.1-ին կետը լրաց. 01.06.17 N 605-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հուլիսի 7

Երևան

 

 

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2009 թվականի

 հունիսի 26-ի N 728-Ն որոշման

 

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

 

Գյումրու համայնքի վարչական սահմանում ու դրան հարակից տարածքներում առանձնացվԱԾ` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներԻ
(վերնագիրը խմբ. 04.11.10 N 1411-Ն, փոփ. 01.06.17 N 605-Ն)

 

(հավելվածը խմբ. 04.11.10 N 1411-Ն, փոփ. 01.06.17 N 605-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 26-ի N 728-Ն որոշման

 

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

 

Վանաձորի համայնքի վարչական սահմանում առանձնացվԱԾ` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկի տարածքԻ

(վերնագիրը փոփ. 01.06.17 N 605-Ն)

 

(հավելվածը փոփ. 01.06.17 N 605-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 26-ի N 728-Ն որոշման

 

 

ՀԱՏԱԿԱԳԻԾ

 

ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՏԱՐԱԾՔԻ

(վերնագիրը խմբ. 01.06.17 N 605-Ն)

 

Ներմուծեք նկարագրությունը_12489

(հավելվածը խմբ. 01.06.17 N 605-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 4

 ՀՀ կառավարության 2009 թվականի

 հունիսի 26-ի N 728-Ն որոշման

 

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

 

ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ՈՒ ԴՐԱՆ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

(վերնագիրը խմբ. 04.11.10 N 1410-Ն, փոփ. 01.06.17 N 605-Ն)

 

(հավելվածը խմբ. 04.11.10 N 1410-Ն, փոփ. 01.06.17 N 605-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 26-ի N 728-Ն որոշման

 

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

 

Վաղարշապատի ՀԱՄԱՅՆՔԻ վարչական սահմանում առանձնացվԱԾ` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներԻ

(վերնագիրը փոփ. 01.06.17 N 605-Ն)

 

(հավելվածը փոփ. 01.06.17 N 605-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 26-ի N 728-Ն որոշման

 

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

 

Աշտարակի համայնքի վարչական սահմանում առանձնացվԱԾ` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքԻ

(վերնագիրը փոփ. 01.06.17 N 605-Ն)

 

(հավելվածը փոփ. 01.06.17 N 605-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 26-ի N 728-Ն որոշման

 

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

 

Գորիսի համայնքի վարչական սահմանում առանձնացվԱԾ` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքԻ

(վերնագիրը փոփ. 01.06.17 N 605-Ն)

 

(հավելվածը խմբ. 04.11.10 N 1723-Ն, փոփ. 01.06.17 N 605-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 26-ի N 728-Ն որոշման

 

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

 

ՏաթԵՎի համայնքի վարչական սահմանում առանձնացվԱԾ քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներԻ

(վերնագիրը խմբ. 04.11.10 N 1723-Ն, փոփ. 01.06.17 N 605-Ն)

 

(հավելվածը խմբ. 04.11.10 N 1723-Ն, փոփ. 01.06.17 N 605-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 26-ի N 728-Ն որոշման

 

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

 

ՏաթԵՎ համայնքի վարչական սահմանում առանձնացվԱԾ քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքԻ

(վերնագիրը խմբ. 04.11.10 N 1723-Ն, փոփ. 01.06.17 N 605-Ն) 

 

(հավելվածը խմբ. 04.11.10 N 1723-Ն, փոփ. 01.06.17 N 605-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 9.1

 ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 26-ի N 728-Ն որոշման

 

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՍԿԵՎԻՉԻ ԿԱՄՐՋԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՏԱՐԱԾՔԻ

(վերնագիրը փոփ. 01.06.17 N 605-Ն)

 

(Հավելվածը լրաց. 09.09.10 N 1177-Ն, փոփ. 01.06.17 N 605-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 10

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 26-ի N 728-Ն որոշման

 

մ ի ջ ո ց ա ռ ու մ ն ե Ր

 

 քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների քաղաքաշինական փաստաթղթերի մշակման

 

NN ը/կ

Բնակավայրը (համայնքը)

Հատուկ կարգավորման օբյեկտի (օբյեկտի) բնութագիրը

Տարածքը (հա)

Հատուկ կարգավորման նպատակը

Հատուկ կարգավորման օբյեկտի քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և քաղաքաշինական պլանավորման միջոցառումները

1

2

3

4

5

6

  քաղ. Գյումրի

Ներառում է՝

1.2.3-«Կումայրի» արգելոցի պահպանման գոտիները

4.5.6-համաքաղաքային
կանաչ գոտիները

7-տեխնոպարկի գոտին

8-ազատ տնտեսական գոտին

9-շրջանցող ավտոմայրուղու գոտին

10-«Մուշ-2» բնակելի թաղամասը

7937.3 որից՝

բնակավայրի կայուն զարգացում, պատմամշակութային և քաղաքաշինական միջավայրի վերականգնում, պահպանում և զարգացում

գոտևորման ու կառուցապատման նախագծեր և քաղաքաշինական հայեցակարգեր, քաղաքաշինական կանոնադրություն, ներդրումային ծրագրեր


3894.0

2976.0

50.0

548.0

420.0

49.3

 2.  քաղ. Վանաձոր ներառում է`

232.3 որից՝

բնակավայրի կայուն զարգացում, տուրիզմի և հանգստի կազմակերպման ենթակառուցվածքների զարգացում

գլխավոր հատակագիծ, գոտևորման և կառուցապատման նախագծեր, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, քաղաքաշինական կանոնադրություն, ներդրումային ծրագրեր

կենտրոնական գոտին
տուրիզմի և հանգստի գոտին
ձմեռային հանգստի գոտին

 

 

 

128.2

84.1
20.0

3.

Դիլիջան
քաղաք

Ներառում է`

Դիլիջանի քաղաքային բնակավայրի վարչական սահմանը՝ բացառությամբ «Դիլիջան»
ազգային պարկի տարածքների

4338,4


բնակավայրի կայուն զարգացում, քաղաքաշինական միջավայրի վերականգնում, կրթական, ֆինանսական, ինչպես նաև` տուրիզմի և հանգստի կազմակերպման ենթակառուցվածքների կատարելագործում

գոտևորման նախագծեր և քաղաքաշինական կանոնադրություն, քաղաքաշինական զարգացման և կառուցապատման ներդրումային հայեցակարգեր, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, ներդրումային ծրագրեր

4.

քաղ. Ջերմուկ ներառում է`
●Կեչուտի ջրամբարի գոտին
●Արփա գետի կիրճի ամբողջ երկարությամբ ձգվող ռեկրեացիոն գոտին
●Ջերմուկ բնակավայրը բնակավայրը շրջապատող բնական լանդշաֆտը


2048.18

բնակավայրի կայուն զարգացում, զբոսաշրջության, հանգստի և բուժման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծում և զարգացում գոտևորման և կառուցապատման նախագծեր, քաղաքաշինական և ներդրումային հայեցակարգեր, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, քաղաքաշինական կանոնադրություն, ներդրումային ծրագրեր

5.

քաղ. Վաղարշապատ

ներառում է`
●պատմամշակութային հուշարձանների պահպանության և կառուցապատման կարգավորման գոտին ●միջպետական ավտոմայրուղու գոտին ●«Զվարթնոց» համալիրի գոտին

316.0 որից՝

բնակավայրի կայուն զարգացում, պատմամշակութային և քաղաքաշինական միջավայրի վերականգնում և զարգացում, կառուցապատման կանոնակարգում, տուրիզմի զարգացման ենթակառուցվածքների ստեղծում քաղաքաշինական և ներդրումային հայեցակարգեր, գոտևորման և կառուցապատման նախագծեր, քաղաքաշինական կանոնադրություն, ներդրումային ծրագրեր

227.0

71.0
18.0

 

 

6.

քաղ. Աշտարակ ներառում է՝
Քասախ գետի կիրճը և քաղաքի կենտրոնական գոտին

368.0

բնակավայրի կայուն զարգացում, պատմամշակութային և քաղաքաշինական միջավայրի վերականգնում և զարգացում, լանդշաֆտի պահպանություն և զարգացում գլխավոր հատակագիծ, գոտևորման և կառուցապատման նախագծեր, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, քաղաքաշինական կանոնադրություն, ներդրումային ծրագրեր

7.

քաղ. Գորիս

ներառում է՝

● քաղաքի պատմական կենտրոնը

● քաղաքի հարավ-արևելյան հատվածի երեք բնակելի թաղամասերը

●Վարարակն գետի հովիտը «Թոզ-կապ» թաղամասը

 

Երևան-Գորիս միջպետական ավտոմայրուղին Տաթևի վանական համալիրին միացնող ավտոճանապարհին հարող տարածքը

403.5

որից`

 

 

 

 


287.0

 

116.5

բնակավայրի կայուն զարգացում, պատմական միջավայրի վերականգնում, հանգստի կազմակերպում, բնական լանդշաֆտի պահպանություն և պլանավորում

գոտևորման և կառուցապատման նախագծեր, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, ներդրումային ծրագրեր, քաղաքաշինական կանոնադրություն

8.

Տաթև համայնք

ներառում է՝

● բնակավայրի զարգացման, պատմաճարտարապետական հուշարձանների (այդ թվում` Տաթևի համալիր) և շրջակա լանդշաֆտի պահպանման և տուրիստական գոտիները

● պատմաճարտարապետական հուշարձանների («Տաթևի մեծ անապատ» վանական համալիր, «Սատանի կամուրջ», Ցաքութի եկեղեցի) և շրջակա լանդշաֆտի պահպանման գոտիները

● Շինուհայր-Տաթև ավտոմոբիլային ճանապարհին հարող տարածքները

● Տաթև համայնքի բնակավայրից հյուսիս գտնվող սարավանդի գյուղատնտեսական հողատարածքները

●Շինուհայր-Տաթև ավտոմոբիլային ճանապարհին հարող տարածքները

● Շինուհայր-Տաթև ավտոմոբիլային ճանապարհին հարող տարածքները

812.9 որից՝ 269.0







126.0






40.0




300.0


26.2


51.7

պատմամշակութային և քաղաքաշինական միջավայրի վերականգնում և զարգացում, բնական լանդշաֆտի պահպանություն և պլանավորում, զբոսաշրջային կենտրոնի ստեղծում
բնակավայրի կայուն զարգացում, հանգստի կազմակերպում

քաղաքաշինական զարգացման և կառուցապատման ներդրումային հայեցակարգեր, գոտևորման նախագծեր և քաղաքաշինական կանոնադրություն, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, ներդրումային ծրագրեր

9.

(կետն ուժը կորցրել է 01.06.17 N 605-Ն)

10.

քաղ. Վայք

ներառում է.
Պասկևիչի կամրջին հարակից տարածքը
Երևան - Մեղրի միջպետական ավտոմայրուղուց դեպի Արփայի կիրճ և կիրճին հարող բարձրադիր գոտին

7.8

բնակավայրի կայուն զարգացում, պատմամշակութային հուշարձանի վերականգնում, լանդշաֆտի պահպանություն, զբոսաշրջային կենտրոնի ստեղծում, կառուցապատման կանոնակարգում

գոտևորման և կառուցապատման նախագծեր, ներդրումային ծրագրեր
11. (կետն ուժը կորցրել է 01.06.17 N 605-Ն)
12.

(կետն ուժը կորցրել է 03.05.18 N 527-Ն)

 

(հավելվածը լրաց. 09.09.10 N 1177-Ն, փոփ. 04.11.10 N 1410-Ն, խմբ. 04.11.10 N 1411-Ն, խմբ., լրաց. 04.11.10 N 1723-Ն, լրաց., փոփ. 04.07.12 N 864-Ն, խմբ., փոփ. 01.06.17 N 605-Ն, փոփ. 03.05.18 N 527-Ն)

 

 

 Հավելված N 11

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 26-ի N 728-Ն որոշման

 

 

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

 

ՏաթԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ` ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՏԱՐԱԾՔԻ

(վերնագիրը փոփ. 01.06.17 N 605-Ն)

 

(Հավելվածը լրաց. 04.11.10 N 1723-Ն, փոփ. 01.06.17 N 605-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 12

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 26-ի N 728-Ն որոշման

 

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

 

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՎԱՐՊԵՏԱՑ ԹԱՂԱՄԱՍԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՏԱՐԱԾՔԻ
(Հավելվածն ուժը կորցրել է 03.05.18 N 527-Ն)

 

Ծանոթագրություն. Հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում գործում են մինչև այդ մշակված և այդ տարածքներն ընդգրկող գոտևորման նախագծերը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան