ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մայիսի 2018 թվականի N 541-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1801-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Տափերականի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 1801-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման 1-ին կետում՝
ա. «254.0» թիվը փոխարինել «255.06034» թվով,
բ. «38.49» թիվը փոխարինել «39.55034» թվով.
2) որոշման 2-րդ կետի՝
ա. «ա» ենթակետում «254.0» թիվը փոխարինել «255.06034» թվով,
բ. «բ» ենթակետում «49.21» թիվը փոխարինել «48.14966» թվով.
3) որոշման N 2 հավելվածի՝
ա. «Բնակավայրերի» պարբերության «Համայնքային սեփականություն հանդիսացող հողերը, ընդամենը» սյունակում «38.49» թիվը փոխարինել «39.55034» թվով,
բ. «Բնակավայրերի» պարբերության «Պետական սեփականություն հանդիսացող հողերը» սյունակում «2.80» թիվը փոխարինել «1.73966» թվով,
գ. «Ընդամենը» պարբերության «Համայնքի սեփականություն հանդիսացող հողերը, ընդամենը» սյունակում «254.00» թիվը փոխարինել «255.06034» թվով, իսկ «Պետական սեփականությունը հանդիսացող հողերը» սյունակում «49.21» թիվը` «48.14966» թվով.
4) որոշման N 4 հավելվածի՝
ա. «Եզրագծի համարը» սյունակը «690» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «692» պարբերությամբ.
« |
|
», |
բ. «Ընդամենը» պարբերության «Բնակավայրերի հողեր» սյունակում «38.49» թիվը փոխարինել «39.55034» թվով.
5) որոշման N 5 հավելվածի՝
ա. «Եզրագծի համարը» սյունակի «692» պարբերության «Բնակավայրերի հողեր» սյունակում «1.28» թիվը փոխարինել «0.21966» թվով,
բ. «Ընդամենը» պարբերության «Բնակավայրերի հողեր» սյունակում «2.80» թիվը փոխարինել «1.73966» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատարԿ. Կարապետյան
2018 թ. մայիսի 5
Երևան