Գլխավոր տեղեկություն
Համար
N 140-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.05.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2018.05.10/4(101) Հոդ.7
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
27.04.2018
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
27.04.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.05.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

27 ապրիլի 2018թ.
Երևան

N 140-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 93-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 35-րդ հոդվածով, և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 22-ի N 305-Ն, 2018 թվականի մարտի 29-ի N 339-Ա, 2018 թվականի ապրիլի 12-ի N 400-Ն և 2018 թվականի ապրիլի 12-ի N 401-Ն որոշումները՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի մասին» N 93-Ն որոշմամբ հաստատված.

1) եկամուտների գումարը ավելացնել 2,009,620.0 հազար դրամով,

2) ծախսերի գումարը ավելացնել 2,191,152.6 հազար դրամով,

3) դեֆիցիտի գումարը ավելացնել 181,532.6 հազար դրամով:

2. Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի մասին» N 93-Ն որոշմամբ հաստատված NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն սույն որոշման համապատասխանաբար NN 1-7 հավելվածների։

3. Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի մասին» N 93-Ն որոշման 2-րդ կետի «5,684,507.1 հազար դրամ» բառերը փոխարինել «7,139,507.1 հազար դրամ» բառերով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Երևանի քաղաքապետ

Տ. Մարգարյան

 

Հավելված N 1
Երևան քաղաքի ավագանու
2018 թվականի ապրիլի 27-ի
N 140-Ն որոշման

 

Հավելված N 2
Երևան քաղաքի ավագանու
2018 թվականի ապրիլի 27-ի
N 140-Ն որոշման

 

Հավելված N 3
Երևան քաղաքի ավագանու
2018 թվականի ապրիլի 27-ի
N 140-Ն որոշման

 

Հավելված N 4
Երևան քաղաքի ավագանու
2018 թվականի ապրիլի 27-ի
N 140-Ն որոշման

 

Հավելված N 5
Երևան քաղաքի ավագանու
2018 թվականի ապրիլի 27-ի
N 140-Ն որոշման

 

Հավելված N 6
Երևան քաղաքի ավագանու
2018 թվականի ապրիլի 27-ի
N 140-Ն որոշման

 

Հավելված N 7
Երևան քաղաքի ավագանու
2018 թվականի ապրիլի 27-ի
N 140-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան