Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-121-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.06.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2013.04.26/15(23) Հոդ.520
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
21.05.2013
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.05.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.06.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի ՆՀ-429 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինվորական մասի մարտական դրոշի մասին» ՆՀ-429 հրամանագրի (այսուհետ՝ հրամանագիր) վերնագրում և տեքստում «զինված ուժերի» բառերից հետո լրացնել «և այլ զորքերի» բառերը:

2. Հրամանագրով հաստատված՝ Զինվորական մասի Մարտական դրոշի մասին կանոնադրության 5-րդ կետում «զինվորական տրիբունալի դատին» բառերը փոխարինել «պատասխանատվության օրենքով սահմանված կարգով» բառերով:

3. Հրամանագրով հաստատված՝ Մարտական դրոշի վկայագրում «հանձնվում է» բառերից հետո լրացնել 

«________________________________________________________» բառերը:

(համապատասխան գերատեսչության ստորաբաժանման անվանումը)

4. Հրամանագրով հաստատված՝ Մարտական դրոշի նկարագրության 4-րդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության» բառերը փոխարինել
«_____________________________________________________» բառերով:

(համապատասխան գերատեսչության անվանումը)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2013 թ. մայիսի 21

Երևան

ՆՀ-121-Ն