Basic information
Number
N 1143-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (17.10.2018-28.10.2018)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
10.10.2018
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
16.10.2018
Effective date
17.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 2018 թվականի N 1143-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ամրացված՝ 1209 «Avigilon 2.0C-H4SL-BO1-IR» մակնիշի տեսախցիկները 6 ամիս ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ 5-օրյա ժամկետում ապահովել՝

1) սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագրի կնքումը և սարքավորումների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

2) սույն որոշման 1-ին կետում նշված սարքավորումների տեխնիկական վիճակի և ամբողջականության ստուգումը:

3. Առաջարկել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին կնքել պայմանագիր «Avigilon 2.0C-H4SL-BO1-IR» մակնիշի 30 տեսախցիկները 6 ամիս ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնելու վերաբերյալ:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին 5-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 3-րդ կետում նշված պայմանագրի կնքման, սարքավորումների տեխնիկական վիճակի և ամբողջականության ստուգումը, հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2018 թ. հոկտեմբերի 16
Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
25.10.2018, N 1199-Ա 28.10.2018, N 1143-Ա
Changed acts
Changing Act Corresponding incorporation