Գլխավոր տեղեկություն
Համար
N 527-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.05.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.06.01/16(619) Հոդ.641
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.05.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
04.05.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.05.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մայիսի 2018 թվականի N 527-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 728-Ն ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի N 595-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Գյումրու, Վանաձորի, Դիլիջանի, Ջերմուկի, Վաղարշապատի, Աշտարակի, Գորիսի, Վայքի, Սպիտակի, Տաթևի համայնքներում (բնակավայրերում) քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներն առանձնացնելու մասին» N 728-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման վերնագրից հանել «Սպիտակի,» բառը.

2) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի 12-րդ ենթակետը և N 10 հավելվածի 12-րդ կետը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 10-ի «Սպիտակի քաղաքային համայնքին գույք նվիրելու, քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածք առանձնացնելու մասին» N 595-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սպիտակի համայնքին գույք նվիրելու մասին».

2) որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի համայնքի Վարպետաց թաղամասի ընդհանուր մակերեսով 33.366 հեկտար հողամասը (N 3 հասցեում գտնվող 32.339 հեկտար և N 2 հասցեում գտնվող 1.027 հեկտար հողատարածքները) նվիրել Սպիտակի համայնքին:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը Սպիտակի համայնքի ղեկավարի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության պայմանագիրը՝ դրանում սահմանելով, որ նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, հանձնման-ընդունման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները կատարվելու են համայնքի միջոցների հաշվին:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Կ. Կարապետյան

 
2018 թ. մայիսի 4
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան