ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մայիսի 2018 թվականի N 533-Ա
ՉԷՍԻ ԷՍ. ՓԻ. ԷՅ. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (պատվիրատու) և ՉԷՍԻ Էս. Փի. Էյ. (CESI S.P.A.) և ԻՆՉԻԿՈ Էս. Փի. Էյ. (INCICO S.P.A.) համատեղ ձեռնարկության (խորհրդատու) միջև 2017 թվականի հունիսի 30-ին կնքված Երևանի ջերմաէլեկտրակենտրոնի ենթակայանի վերակառուցման ծրագրի իրականացման աջակցության և տեխնիկական վերահսկողության մասին պայմանագրի շրջանակներում համատեղ ձեռնարկության անդամ ՉԷՍԻ Էս. Փի. Էյ. ընկերությանը թույլատրել իրականացնել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ լիցենզավորման ենթակա՝ շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման (էներգետիկ) գործունեություն:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2018 թ. մայիսի 4 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|