ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մայիսի 2018 թվականի N 605-Ա
«ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական oրենսգրքի 67-րդ հոդվածը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետը, 67-րդ հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետն ու 68-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Ճառագայթային բուժման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ ընկերություն) (գտնվելու վայրը՝ 0010, Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3, պետական գրանցման համարը՝ 286.120.913816):
2. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-oրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով առողջապահության նախարարության (մեկ անդամ), ֆինանսների նախարարության (մեկ անդամ), արդարադատության նախարարության (մեկ անդամ), պետական գույքի կառավարման կոմիտեի (երկու անդամ՝ լուծարման հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար), պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ) ներկայացուցիչներին:
3. Առողջապահության նախարարին` լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել ընկերության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի ու գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին:
4. Սահմանել, որ՝
1) պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են ֆինանսների նախարարությանը.
2) պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքի առկայության դեպքում այն հանձնվում է պետական գույքի կառավարման կոմիտեին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հունիսի 1 Երևան |