Basic information
Number
N 1351-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (16.10.2018-մինչ օրս)
Status
Գործում է
Source
«ՀՀ» օրաթերթ 2007.11.27/218(4314)
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
15.10.2018
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
15.10.2018
Effective date
16.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հոկտեմբերի 2018 թվականի N 1351-Ա

 

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին 2018 թվականի հոկտեմբերի 15-16-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)՝ Փարիզում կայանալիք Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղի բացմանը և Եվրոպական հանձնաժողովի հետազոտությունների, գիտության և նորարարությունների հարցերով հանձնակատար Կառլոս Մոյդաշի հետ նախատեսվող հանդիպմանը մասնակցելու նպատակով։

2. Արայիկ Հարությունյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման օրապահիկի ծախսը և ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման գիշերավարձի ծախսերը հոգում է հյուրընկալող կողմը:

4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 

Ն. Փաշինյան

2018 թ. հոկտեմբերի 15
Երևան