Գլխավոր տեղեկություն
Համար
N 1258-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (30.12.2017-17.07.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.11.2009
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
11.11.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 նոյեմբերի 2009 թվականի N 1258-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:

 2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 697-Ա որոշումը։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Ա. Գևորգյան


2009 թ. նոյեմբերի 11
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

 նոյեմբերի 6-ի N 1258-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 

 

Մ. Սարգսյան 

-

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ (հանձնաժողովի նախագահ)

Ռ. Մելքոնյան

-

ԵՊՀ-ի թուրքագիտության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)

Ջ. Եսայան

-

ԵՊՀ-ի տեղանունների կաբինետի ավագ գիտաշխատող (համաձայնությամբ)

Գ. Բադալյան

-

ԵՊՀ-ի հայոց պատմության ամբիոնի ասիստենտ (համաձայնությամբ)

Լ. Միրզոյան

-

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի աշխատակազմի ղեկավար, մանկավարժական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)

Յու. Վարյան

-

«Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի 
 աշխարհագրական անվանումների բաժնի պետ

Լ. Մանուկյան 

-

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ, տեխնիկական գիտությունների թեկնածու (հանձնաժողովի քարտուղար)

Ա. Գիլոյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ

Մ. Հովյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության պետի տեղակալ

(հավելվածը փոփ., լրաց. 25.08.11 N 1217-Ա, փոփ. 11.09.14 N 959-Ա, 28.12.17 N 1713-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Գ. Գագյան