Գլխավոր տեղեկություն
Համար
N 117-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (26.04.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՔԳՀԻԱԺ 2015.03.31/1(50)մաս2 Հոդ.125
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.02.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.02.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 փետրվարի 2015 թվականի N 117-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՈՎ, ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ, ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅՈՒՄ, ԻՆՏԵՐՆԱՏՈՒՐԱՅՈՒՄ, ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅՈՒՄ ԿԱՄ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՈՒՍՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում տալու դեպքերը և կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. փետրվարի 23
Երևան

 

 

 

Հավելված
 ՀՀ կառավարության 2015 թվականի
փետրվարի 5-ի N 117-Ն որոշման

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՈՎ, ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ, ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅՈՒՄ, ԻՆՏԵՐՆԱՏՈՒՐԱՅՈՒՄ, ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅՈՒՄ ԿԱՄ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՈՒՍՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. (կետն ուժը կորցրել է 12.04.18 N 451-Ն)

 

II. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՒՍՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ

 

2.(կետն ուժը կորցրել է 12.04.18 N 451-Ն)

3.(կետն ուժը կորցրել է 12.04.18 N 451-Ն)

 

III. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՒՍՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

4. (կետն ուժը կորցրել է 12.04.18 N 451-Ն)

5. (կետն ուժը կորցրել է 12.04.18 N 451-Ն)

6. (կետն ուժը կորցրել է 12.04.18 N 451-Ն)

7.(կետն ուժը կորցրել է 12.04.18 N 451-Ն)

8. (կետն ուժը կորցրել է 12.04.18 N 451-Ն)

9. (կետն ուժը կորցրել է 12.04.18 N 451-Ն)

10. (կետն ուժը կորցրել է 12.04.18 N 451-Ն)

11.(կետն ուժը կորցրել է 12.04.18 N 451-Ն)

12. Ստացած տարկետման ժամկետի ընթացքում յուրաքանչյուր տարվա մինչև սեպտեմբերի 30-ը քաղաքացին կամ նրա օրինական ներկայացուցիչը կամ նրա կողմից լիազորված անձը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն և քաղաքացու զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ են ներկայացնում օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական (հետբուհական) հաստատության տեղեկանքները` հաջորդ կուրս փոխադրվելու և առաջադիմության վերաբերյալ:

13. Անհրաժեշտության դեպքում (տեղեկանքների հավաստիությունն ստուգելու նպատակով) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը կարող է հարցում կատարել համապատասխան ուսումնական հաստատություն:

14. Սույն կարգի 12-րդ կետում նախատեսված փաստաթղթերը սահմանված ժամկետներում չներկայացնելու, ինչպես նաև ուսումնառության ընթացքում օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական (հետբուհական) հաստատությունից հեռացվելու կամ անբավարար առաջադիմության պատճառով հաջորդ կուրս չտեղափոխվելու դեպքերում քաղաքացին ենթակա է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի` օրենքով սահմանված կարգով:

(14-րդ կետը փոփ.12.04.18 N 451-Ն)

15. Սույն կարգի համաձայն՝ տարկետում ստացած և ուսումնառության ընթացքում ուսման գործընթացը խոչընդոտող անհաղթահարելի հանգամանքների պատճառով Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություն տեղափոխված սովորողի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1240-Ն որոշմամբ սահմանված կարգով:

(հավելվածը փոփ. 12.04.18 N 451-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան