Գլխավոր տեղեկություն
Համար
N 1918-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (14.04.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.12.17/63(587) Հոդ.1303.8
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.11.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 դեկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 նոյեմբերի 2002 թվականի N 1918-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 02.06.11 N 856-Ն)

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ ու 3-րդ կետերը և 11-րդ հոդվածի 1-ին կետը, ինչպես նաև «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված կարգի 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 18.10.12 N 1310-Ն)

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համակարգը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության` հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

2. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

(2-րդ կետը լրաց. 02.06.11 N 856-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2002 թ. դեկտեմբերի 9
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 28-ի N 1918-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
(վերնագիրը լրաց. 02.06.11 N 856-Ն)


I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը (այսուհետ` գործակալություն) նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ իրավաբանական անձանց և շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների հաշվառման բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

(1-ին կետը խմբ. 12.05.11 N 596-Ն, լրաց. 18.10.12 N 1310-Ն, փոփ. 08.09.16 N 945-Ն)

2. Գործակալությունը ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին և այլ իրավական ակտերին ու սույն կանոնադրությանը համապատասխան:

(2-րդ կետը փոփ. 18.10.12 N 1310-Ն)

3. Գործակալության կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` նախարար) ներկայացմամբ:

(3-րդ կետը փոփ. 18.10.12 N 1310-Ն)

4. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

(4-րդ կետը փոփ. 18.10.12 N 1310-Ն)

5. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

(5-րդ կետը փոփ. 27.09.07 N 1112-Ն, 18.10.12 N 1310-Ն)

6. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

(6-րդ կետը փոփ. 18.10.12 N 1310-Ն)

7. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանմամբ կլոր կնիք, դրոշմեր, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

(7-րդ կետը փոփ., լրաց. 18.10.12 N 1310-Ն)

 

 

II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ

(վերնագիրը խմբ. 18.10.12 N 1310-Ն)

 

8. Գործակալության նպատակն է տեղեկատվության հավաքման, մշակման և տրամադրման, իրավաբանական փաստերի հաստատման, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ գործողությունների միջոցով նպաստել`

1) անհատ ձեռնարկատերերի, առևտրային կազմակերպությունների հիմնախնդիրների, մասնակիցների, կառավարման մարմինների անդամների, առևտրային կազմակերպությունների հետ իրավահարաբերությունների մեջ գտնվող անձանց իրավունքների և շահերի պաշտպանվածությանը.

2) ոչ առևտրային կազմակերպությունների մասնակիցների, շահառուների, դոնորների իրավունքների և շահերի պաշտպանվածությանը.

3) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում արդյունավետ քաղաքականության մշակմանը.

4) տեղեկատվություն հավաքելու միջոցով շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների հետ կապված տեղեկատվության հասանելիությանը նպաստելը.

5) շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների էլեկտրոնային տվյալների միասնական գրանցամատյանի անխափան աշխատանքն ապահովելը.

6) շարժական գույքի հետ կապված իրավահարաբերությունների մասնակիցների իրավունքների գրանցման և տեղեկատվության պահպանումն ապահովելը.

7) վիճակագրական տվյալների հավաքմանը նպաստելը:

(8-րդ կետը խմբ., լրաց. 02.11.06 N 1553-Ն, փոփ., լրաց. 27.09.07 N 1112-Ն, փոփ. 05.08.10 N 1043-Ն, խմբ. 17.02.11 N 114-Ն, 18.10.12 N 1310-Ն, լրաց. 08.09.16 N 945-Ն)

(գլուխը խմբ. 18.10.12 N 1310-Ն)

 

III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

(վերնագիրը խմբ. 18.10.12 N 1310-Ն)

 

9. Գործակալության համակարգը կազմված է բաժիններից, որոնց միջոցով գործակալությունն իրականացնում է իր՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գործառույթները:

(9-րդ կետը լրաց. 02.06.11 N 856-Ն, խմբ. 18.10.12 N 1310-Ն)

10. (կետն ուժը կորցրել է 18.10.12 N 1310-Ն)

11. Գործակալությունը`

ա) կազմակերպում է իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման գործընթացները.

բ) իրականացնում է պետական միասնական գրանցամատյանի վարումը.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով հրապարակում է իրավաբանական անձանց գրանցման և լուծարման մասին տեղեկությունները.

դ) սահմանված կարգով տրամադրում է տեղեկություններ պետական միասնական գրանցամատյանից, ինչպես նաև՝ իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենները.

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ծառայությունների ցանկին և այդ ծառայությունների վճարների չափերին համապատասխան՝ իրականացնում է իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման ծառայություններ.

զ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ.

է) շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման կազմակերպում և իրականացում.

ը) գրանցամատյանի վարում` շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին տեղեկատվության հավաքում, մշակում, տրամադրում, դասակարգում և արխիվացում.

թ) շարժական գույքի նույնականացման ապահովում.

ժ) սահմանված կարգով շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գրանցամատյանից տեղեկությունների տրամադրում.

ժա) վարում է վիճակագրություն և եռամսյակային պարբերականությամբ հրապարակում է տեղեկություններ նոր ստեղծվող իրավաբանական անձանց պետական գրանցումների և իրավաբանական անձանց գործունեության դադարման պետական գրանցումների, այդ թվում` էլեկտրոնային եղանակով կատարված գրանցումների վերաբերյալ։

(11-րդ կետը փոփ., խմբ., լրաց. 02.11.06 N 1553-Ն, լրաց. 27.09.07 N 1112-Ն, լրաց., փոփ. 05.08.10 N 1043-Ն, 17.02.11 N 114-Ն, 02.06.11 N 856-Ն, խմբ. 18.10.12 N 1310-Ն, լրաց. 08.09.16 N 945-Ն, 25.01.18 N 60-Ն)

12. (կետն ուժը կորցրել է 18.10.12 N 1310-Ն)

 

IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 18.10.12 N 1310-Ն)

 

13. Գործակալությունը կառավարում է նախարարը: Գործակալությունը գլխավորում է գործակալության պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը` օրենքով սահմանված կարգով: Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն և նախարարության կանոնադրություններով և այլ իրավական ակտերով: Գործակալության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալը:

(13-րդ կետը փոփ. 27.09.07 N 1112-Ն, խմբ. 18.10.12 N 1310-Ն)

14. Գործակալության պետը պատասխանատու է իրավաբանական անձանց պետական գրանցման բնագավառում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց` օրենքների և այլ իրավական ակտերի համապատասխանության համար:

(14-րդ կետը փոփ. 18.10.12 N 1310-Ն)

15. Գործակալության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, գործակալության գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:

(15-րդ կետը փոփ. 18.10.12 N 1310-Ն)

16. Գործակալության պետը`

ա) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը և պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ.

գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

ե) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

զ) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

է) նախարարության և սույն կանոնադրություններին համապատասխան սահմանում է գործակալության բաժինների իրավասությունները.

ը) լսում է գործակալության բաժինների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

թ) իրականացնում է վերահսկողություն գործակալության բաժինների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

ժ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմինների ստեղծման մասին.

ժա) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

ժա1) կնքում է իրավաբանական անձանց պետական գրանցման և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման վճարովի ծառայությունների մատուցման պայմանագրեր.

ժբ) (ենթակետն ուժը կորցրել է 18.10.12 N 1310-Ն)

ժգ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

(16-րդ կետը փոփ., լրաց. 02.06.11 N 856-Ն, փոփ. 18.10.12 N 1310-Ն)

17. Գործակալության պետի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում գործակալության պարտականությունների կատարման հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

(17-րդ կետը փոփ. 18.10.12 N 1310-Ն)

18. Գործակալության բաժնի պետը`

ա) կազմակերպում է գործակալության համապատասխան բաժնի աշխատանքները.

բ) (ենթակետն ուժը կորցրել է 18.10.12 N 1310-Ն)

գ) կատարում է գործակալության պետի` իր իրավասության սահմաններում տրված հանձնարարականները և գրավոր ցուցումները.

դ) պատասխանատվություն է կրում համապատասխան բաժնի խնդիրների իրականացման համար.

ե) իրականացնում է հսկողություն բաժնի աշխատողների կողմից աշխատանքային կարգապահության պահպանման, նրանց կողմից պաշտոնական պարտականությունների ժամանակին և օրենքի պահանջներին համապատասխան կատարման նկատմամբ:

(18-րդ կետը փոփ., լրաց. 18.10.12 N 1310-Ն)

19. (կետն ուժը կորցրել է 18.10.12 N 1310-Ն)

20. (կետն ուժը կորցրել է 18.10.12 N 1310-Ն)

 

V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 18.10.12 N 1310-Ն)

 

21. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

(21-րդ կետը փոփ. 18.10.12 N 1310-Ն)

22. Գործակալության բաժինների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

(22-րդ կետը փոփ. 02.06.11 N 856-Ն, 18.10.12 N 1310-Ն)

23. Պետական ռեգիստրի գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

(հավելվածը խմբ., լրաց., փոփ. 02.11.06 N 1553-Ն, փոփ., լրաց. 27.09.07 N 1112-Ն, 05.08.10 N 1043-Ն, խմբ., լրաց., փոփ. 17.02.11 N 114-Ն,  խմբ. 12.05.11 N 596-Ն, լրաց., փոփ., խմբ. 02.06.11 N 856-Ն, 18.10.12 N 1310-Ն, փոփ., լրաց. 08.09.16 N 945-Ն, լրաց. 25.01.18 N 60-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 28-ի N 1918-Ն որոշման


Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
(վերնագիրը խմբ. 02.06.11 N 856-Ն, 18.10.12 N 1310-Ն)

 

Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման բաժին

Հասարակական միավորումների գրանցման բաժին

Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին

Վերակազմակերպումների և հիմնադրամների գրանցման բաժին

Հրապարակային ծանուցումների բաժին

Երևան քաղաքի սպասարկման բաժին

Տարածքային սպասարկման գրասենյակների համակարգման բաժին

Տեղեկատվության մշակման բաժին

Գրանցման և հաշվառման բաժին

(հավելվածը խմբ. 02.11.06 N 1553-Ն, 02.06.11 N 856-Ն, 18.10.12 N 1310-Ն, 08.09.16 N 945-Ն, 29.03.18 N 324-Ն) 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան