Գլխավոր տեղեկություն
Համար
N 362-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.04.2018-17.09.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.04.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
09.04.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.2018
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 ապրիլի 2018 թվականի N 362-Ա

 

ՏԵՂԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՐԹԱԿԻ (ՏԷԿՀ) ՍՏԵՂԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Հաստատել տեղական էլեկտրոնային կառավարման հարթակի (ՏԷԿՀ) ստեղծման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի հուլիսի 7-ի «Մինչև «Անշարժ գույքի հարկի մասին» և «Փոխադրամիջոցների գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն ուժի մեջ մտնելը` նախագծերում առկա կարգավորումները լիարժեք կիրառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 622-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Կ. Կարապետյան


2018 թ. ապրիլի 9
Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

ապրիլի 9-ի N 362
որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

Տեղական էլեկտրոնային կառավարման Հարթակի (ՏԷԿՀ) ստեղծման ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Աշխատանքի նկարագրությունը

Պատասխանատու մարմնի անվանումը

Աշխատանքի իրականացման
վերջնաժամկետը

Իրականացվող աշխատանքի ֆինանսավորման ապահովման աղբյուրը

1

2

3

4

5

1.

Պետական էլեկտրոնային կառավարման համակարգերի հետ համակցված տեղական էլեկտրոնային կառավարման հարթակի (ՏԷԿՀ), գույքային հարկերի տվյալների միասնական բազայի (ՏՄԲ) և գույքային հարկերի գործող էլեկտրոնային համակարգի (ԳԷՀ) արդիականացման տեխնիկական հիմնական պահանջները նկարագրող փաստաթղթերի մշակում

1) «Թվային Հայաստան» հիմնադրամ (համաձայնությամբ)
2) ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն
3) ՀՀ ֆինանսների նախարարություն
4) ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2018 թ. հուլիս

Ֆինանսավորում չի պահանջվում:

2.

ՏԷԿՀ-ը, ՏՄԲ-ն և ԳԷՀ-ն մրցութային փաստաթղթերը՝ ներառյալ տեխնիկական առաջադրանքները մշակող ընկերությունների ընտրության նպատակով մրցույթների անցկացում

1) «Թվային Հայաստան» հիմնադրամ (համաձայնությամբ)
2) ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

2018 թ. օգոստոս

Ֆինանսավորում չի պահանջվում:

3.

ՏԷԿՀ-ը, ՏՄԲ-ն և ԳԷՀ-ն մրցութային փաստաթղթերի՝ ներառյալ տեխնիկական առաջադրանքների մշակումը և անհրաժեշտ սարքավորումների տեխնիկական բնութագրերի կազմում

2-րդ կետում նշված մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպություն
(համաձայնությամբ)

2018 թ. հոկտեմբեր

ՀՀ պետական բյուջե կամ ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

4.

ՏԷԿՀ-ը, ՏՄԲ-ն և ԳԷՀ-ն մրցութային փաստաթղթերի՝ ներառյալ տեխնիկական առաջադրանքների և անհրաժեշտ սարքավորումների տեխնիկական բնութագրերի հաստատում

1) «Թվային Հայաստան» հիմնադրամ (համաձայնությամբ)
2) ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

2018 թ. հոկտեմբեր

Ֆինանսավորում չի պահանջվում:

5.

ՏԷԿՀ-ը, ՏՄԲ-ն և ԳԷՀ-ն ծրագրային ապահովման փաթեթներ մշակող ընկերությունների ընտրության նպատակով մրցույթների անցկացում

1) «Թվային Հայաստան» հիմնադրամ (համաձայնությամբ)
2) ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

2018 թ. դեկտեմբեր

ՀՀ պետական բյուջե կամ ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

6.

ՏԷԿՀ-ը, ՏՄԲ-ն և ԳԷՀ-ն համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման նպատակով մրցույթների անցկացում

1) «Թվային Հայաստան» հիմնադրամ (համաձայնությամբ)
2) ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

2018 թ. դեկտեմբեր

ՀՀ պետական բյուջե կամ ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

7.

ՏԷԿՀ-ի ծրագրային ապահովման փաթեթների մշակում

4-րդ կետում նշված մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպություն (համաձայնությամբ)

2020 թ. հունիս

ՀՀ պետական բյուջե կամ ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

8.

ՏՄԲ-ի ծրագրային ապահովման փաթեթների մշակում

4-րդ կետում նշված մրցույթներում հաղթող ճանաչված կազմակերպություն (համաձայնությամբ)

2019 թ. հոկտեմբեր

ՀՀ պետական բյուջե կամ ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

9.

ԳԷՀ-ի արդիականացման ծրագրային ապահովման փաթեթների մշակում

4-րդ կետում նշված մրցույթներում հաղթող ճանաչված կազմակերպություն (համաձայնությամբ)

2019 թ. մարտ

ՀՀ պետական բյուջե կամ ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

10.

ՏՄԲ-ի շահագործման անհրաժեշտ տվյալների մուտքագրում

1) հաշվառող մարմիններ (համայնքապետարաններ) (համաձայնությամբ)
2) ծրագրային ապահովման փաթեթները մշակող կազմակերպություն (համաձայնությամբ)
3) ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

2019 թ. նոյեմբեր

ՀՀ պետական բյուջե կամ ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

11.

ՏՄԲ-ի ներդրում և փորձնական շահագործում

1) ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն
2) ծրագրային ապահովման փաթեթների մշակումն իրականացնող կազմակերպություն (համաձայնությամբ)

2019 թ․ դեկտեմբեր

ՀՀ պետական բյուջե կամ ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

12.

Հավաքագրման գործառույթներն իրականացնող անձնակազմի ուսուցում

համակարգը մշակող կազմակերպություն (համաձայնությամբ)՝
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կազմակերպչական օժանդակությամբ

2019 թ․ դեկտեմբեր

ՀՀ պետական բյուջե կամ ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

13.

ՏԷԿՀ - ի ինտեգրումն այլ համակարգերի հետ

1) «Թվային Հայաստան» հիմնադրամ (համաձայնությամբ)
2) ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն
3) ՀՀ ֆինանսների նախարարություն
4) ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2020 թ. օգոստոս

ՀՀ պետական բյուջե կամ ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

14.

ՏԷԿՀ - ի ներդրում և փորձնական շահագործում

1) «Թվային Հայաստան» հիմնադրամ (համաձայնությամբ)
2) ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

2020 թ. սեպտեմբեր

ՀՀ պետական բյուջե կամ ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

15.

ՏԷԿՀ - ի հետ աշխատող անձնակազմի ուսուցում

համակարգը մշակող կազմակերպություն (համաձայնությամբ)՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կազմակերպչական օժանդակությամբ

2020 թ. հոկտեմբեր

ՀՀ պետական բյուջե կամ ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

16.

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

2018 թ. ապրիլ - դեկտեմբեր

Ֆինանսավորում չի պահանջվում:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.09.2020, N 1106-Ա 02.10.2020, N 362-Ա
16.09.2019, N 1304-Ա 17.09.2019, N 362-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան