Գլխավոր տեղեկություն
Համար
N 02-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.03.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.03.21/10(613) Հոդ.78
Ընդունող մարմին
Դատարանների նախագահների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
16.03.2018
Ստորագրող մարմին
Դատարանների նախագահների խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.03.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.03.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 մարտի 2018 թ.

Պետական գրանցման թիվ --------

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

16 մարտի 2018 թ.

ք. Երևան

N 02-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի 13-րդ կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 15-ի «Դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Հավելվածը լրացնել 5.1-րդ, 9.1-9.7-րդ, 32.4-րդ, 32.5-րդ, 37.7-րդ, 98.1-րդ, 99.2-րդ, 104.1-րդ, 124.1-րդ, 157.3-րդ, 162.1-րդ, 214.1-րդ, 233.1-րդ, 253.1-րդ, 270.2-րդ և 276.1-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.

 

5.1

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար

բարձրագույն, 2-րդ

   1   

9.1

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

գլխավոր, 1-ին

   2  

9.2

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի պատասխանատու

գլխավոր, 1-ին

1

9.3

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի պատասխանատու

գլխավոր, 1-ին

1

9.4

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրի պատասխանատու

գլխավոր, 1-ին

1

9.5

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայրի պատասխանատու

գլխավոր, 1-ին

1

9.6

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Մալաթիա-Սեբաստիա նստավայրի պատասխանատու

գլխավոր, 1-ին

1

9.7

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի պատասխանատու

գլխավոր, 1-ին

1

32.4

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի գլխավոր հաշվապահ

գլխավոր, 1-ին

  1 

32.5

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի խորհրդական

գլխավոր, 1-ին

   2  

37.7

Դատական դեպարտամենտի ընդհանուր բաժնի պետ

գլխավոր, 2-րդ

  1 

98.1

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի հաշվապահ

գլխավոր, 2-րդ

  3 

99.2

Դատական դեպարտամենտի ընդհանուր բաժնի ավագ մասնագետ

առաջատար, 1-ին

  1  

104.1

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի գրասենյակի ավագ մասնագետ

առաջատար, 1-ին

  19 

124.1

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնական

առաջատար, 1-ին

  66 

157.3

Դատական դեպարտամենտի ընդհանուր բաժնի մասնագետ

առաջատար, 2-րդ

   2  

162.1

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի գրասենյակի մասնագետ

առաջատար, 2-րդ

  13 

214.1

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատական նիստերի քարտուղար

կրտսեր, 1-ին

  66 

233.1

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի գործավար

կրտսեր, 1-ին

  66  

253.1

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի արխիվապահ

կրտսեր, 1-ին

 7  

270.2

Դատական դեպարտամենտի ընդհանուր բաժնի գործավար

կրտսեր, 1-ին

  1  

276.1

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի գրասենյակի գործավար

կրտսեր, 2-րդ

 16    

2) Հավելվածի 10-16-րդ, 51-57-րդ, 81-87-րդ, 105-111-րդ, 125-131-րդ, 163-169-րդ, 183-184-րդ, 187-րդ, 189-րդ, 215-221-րդ, 234-240-րդ, 254-260-րդ, 277-283-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

3) Հավելվածի «Ընդամենը» տողի «Հաստիքների քանակը» սյունակի «1037» թիվը փոխարինել «1040» թվով:

2. Երևան քաղաքի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանների աշխատակազմերում դատավորի օգնականի, դատավորի գործավարի, դատական նիստերի քարտուղարի, գրասենյակի ավագ մասնագետի, գրասենյակի մասնագետի, գրասենյակի գործավարի, արխիվապահի դատական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց համապատասխանաբար համարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմում դատավորի օգնականի, դատավորի գործավարի, դատական նիստերի քարտուղարի, գրասենյակի ավագ մասնագետի, գրասենյակի մասնագետի, գրասենյակի գործավարի, արխիվապահի դատական ծառայության պաշտոններ զբաղեցնող:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 4-րդ կետի:

4. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով Հավելվածում լրացվող «32.5» կետն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 9-ից:

 

Հայաստանի Հանրապետության

դատարանների նախագահների

խորհրդի նախագահ

Ա. Մկրտումյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան