ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մայիսի 2018 թվականի N 546-Ն
ՎԵՐԱԴԱՍ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ, ՎԵՐԱԴԱՍ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՔՍԱՏՈՒՆ-ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏ-ԲԱԺԻՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ ԵՎ ՄԱՔՍԱՏՈՒՆ-ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 865-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասին և 4-րդ մասի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել վերադաս մաքսային մարմնի, վերադաս մաքսային մարմնի մաքսատուն-վարչությունների ու մաքսային կետ-բաժինների տեղակայման վայրերը` համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ`
1) վերադաս մաքսային մարմնի Արևմտյան մաքսատուն-վարչության գործունեության տարածք են հանդիսանում «Զվարթնոց» և «Էրեբունի» օդանավակայանների տարածքները.
2) վերադաս մաքսային մարմնի Արարատյան մաքսատուն-վարչության գործունեության տարածք են հանդիսանում Երևանը, Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի վարչական տարածքները.
3) վերադաս մաքսային մարմնի Հարավային մաքսատուն-վարչության գործունեության տարածք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Վայոց ձորի մարզերի վարչական տարածքները.
4) վերադաս մաքսային մարմնի Արևելյան մաքսատուն-վարչության գործունեության տարածք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերի վարչական տարածքները.
5) վերադաս մաքսային մարմնի Հյուսիսային մաքսատուն-վարչության գործունեության տարածք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի վարչական տարածքը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի «Մաքսային մարմինների տեղակայման վայրերը և մաքսատների գործունեության տարածքները հաստատելու մասին» N 865-Ն որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2018 թ. մայիսի 8 Երևան |
Հավելված |
ՎԵՐԱԴԱՍ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ, ՎԵՐԱԴԱՍ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՔՍԱՏՈՒՆ-ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏ-ԲԱԺԻՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա պետական եկամուտների կոմիտե` քաղ. Երևան, Մովսես Խորենացի 3,7:
2. Վերադաս մաքսային մարմնի Արևմտյան մաքսատուն-վարչություն` քաղ. Երևան, «Զվարթնոց» օդանավակայան, քաղ. Երևան, Տիգրան Մեծի 1-ին փակուղի, 1 և «Էրեբունի» օդանավակայան, քաղ. Երևան, Արշակունյաց պող. 135, ինչպես նաև իր գործունեության տարածքում գործող ժամանակավոր պահպանման, մաքսային և ազատ պահեստների ու ազատ տնտեսական գոտիների գտնվելու վայրերը:
3. Վերադաս մաքսային մարմնի Արարատյան մաքսատուն-վարչություն` քաղ. Երևան, Ծովակալ Իսակովի 10, 10ա, Արշակունյաց 127/21, ինչպես նաև իր գործունեության տարածքում գործող ժամանակավոր պահպանման, մաքսային և ազատ պահեստների ու ազատ տնտեսական գոտիների գտնվելու վայրերը:
4. Վերադաս մաքսային մարմնի Հարավային մաքսատուն-վարչություն` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, Շաքիի համայնք, ինչպես նաև իր գործունեության տարածքում գործող ժամանակավոր պահպանման, մաքսային և ազատ պահեստների ու ազատ տնտեսական գոտիների գտնվելու վայրերը՝
1) Մեղրիի մաքսային կետ-բաժին` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, Կարճևանի համայնք:
5. Վերադաս մաքսային մարմնի Արևելյան մաքսատուն-վարչություն` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, քաղ. Վանաձոր, Մոսկովյան 44, ինչպես նաև իր գործունեության տարածքում գործող ժամանակավոր պահպանման, մաքսային և ազատ պահեստների ու ազատ տնտեսական գոտիների գտնվելու վայրերը`
1) Բագրատաշենի մաքսային կետ-բաժին` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, Բագրատաշենի համայնք.
2) Այրում-Ջիլիզայի մաքսային կետ-բաժին` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, «Այրում» ե/գ կայարան, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, Ալավերդու համայնք, Մադան թաղամաս.
3) Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ-բաժին` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, Ձորամուտի համայնք, գյուղ Գոգավան, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, Պրիվոլնոյեի համայնք:
6. Վերադաս մաքսային մարմնի Հյուսիսային մաքսատուն-վարչություն` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Մովսես Խորենացու 1, 2, ինչպես նաև իր գործունեության տարածքում գործող ժամանակավոր պահպանման, մաքսային և ազատ պահեստների ու ազատ տնտեսական գոտիների գտնվելու վայրերը`
1) Բավրայի մաքսային կետ-բաժին` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Բավրայի համայնք.
2) «Շիրակ» օդանավակայանի մաքսային կետ-բաժին` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, «Շիրակ» օդանավակայան:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.02.2023, N 187-Ն | 17.02.2023, N 546-Ն | |
14.11.2019, N 1567-Ն | 18.11.2019, N 546-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|