Գլխավոր տեղեկություն
Համար
N 692-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (10.04.2018-01.01.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.03.03/13(312) Հոդ.713
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.05.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.05.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 մայիսի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
(որոշումը խմբ. 05.04.18 N 390-Ն)

13 մայիսի 2004 թվականի N 692-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԵՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳԻՇԵՐԱՎԱՐՁԻ ՈՒ ՍՆՆԴԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՉԱՓԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԻ ԱՆԴԱՄԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ ՕՐԱԿԱՆ ԿԵՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԻ ԱՆԴԱՄԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵԼԻՍ ՍՆՆԴԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԻ ԱՆԴԱՄԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 05.04.18 N 390-Ն)

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության առաջնությունների, Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպվող և անցկացվող միջազգային մրցաշարերի մասնակիցների գիշերավարձի ու սննդի ընդունման չափը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության առաջնությունների մրցանակակիրների և նրանց մարզիչների դրամական պարգևատրման չափը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ուսումնամարզական հավաքի օրական կեցության վճարի չափը՝ մինչև 9800 դրամ:

3. Սահմանել՝

1) 2000 դրամ՝ Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի յուրաքանչյուր անդամի սննդի ընդունման համար, Հայաստանի Հանրապետության տարածքում ճանապարհորդելիս՝ յուրաքանչյուր հինգ ժամվա հաշվարկով.

2) մինչև 10 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի յուրաքանչյուր անդամի սննդի ընդունման համար, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս օդային և (կամ) վերգետնյա տրանսպորտով ճանապարհորդելիս` յուրաքանչյուր հինգ ժամվա հաշվարկով.

3) սույն կետի 2-րդ ենթակետը գործում է նաև տարանցիկ գոտում առնվազն հինգ ժամ գտնվող Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի յուրաքանչյուր անդամի համար, ինչպես նաև ավիափոխադրման ժամանակ, եթե տոմսի արժեքում ներառված չէ սննդի ընդունումը:

4. Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ուսումնամարզական հավաքի և (կամ) միջազգային միջոցառմանը մասնակցության հետ կապված ծախսերը, այդ թվում՝ գիշերավարձը, սննդի օրական ընդունումը, մասնակցության վճարը և այլն, հաշվարկել համաձայն տվյալ միջոցառման հրավերի և (կամ) ուսումնամարզական հավաքի կազմակերպման վայրի գնացուցակի` տվյալ բյուջետային տարում հատկացված ֆինանսական միջոցների շրջանակում:

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2004 թվականի

մայիսի 13-ի N 692-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԵՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳԻՇԵՐԱՎԱՐՁԻ ՈՒ ՍՆՆԴԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՉԱՓԸ

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության առաջնությունների, Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպվող և անցկացվող միջազգային մրցաշարերի մասնակիցների գիշերավարձի օրական չափը՝ մեկ մասնակցի համար՝

1) մինչև 5000 դրամ` ծախսերը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում.

2) 3000 դրամ՝ առանց ծախսերը հաստատող փաստաթղթի:

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության առաջնությունների, Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպվող և անցկացվող միջազգային մրցաշարերի մեկ մասնակցի՝ մարզիկի սննդի ընդունման օրական չափը՝

1) 3000 դրամ՝ մեծահասակների մրցաշարի մասնակցի համար.

2) 2500 դրամ՝ երիտասարդների մրցաշարի մասնակցի համար.

3) 2000 դրամ՝ պատանիների մրցաշարի մասնակցի համար.

4) 2500 դրամ՝ մեծահասակների, երիտասարդների և պատանիների մրցաշարի այլ մասնակցի համար (մարզիչ, մրցավար, բժիշկ):

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2004 թվականի

մայիսի 13-ի N 692-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՉԱՓԸ

 

1. Առաջին խումբ

 

(մեծահասակներ. ծանրամարտ, ազատ ոճի ըմբշամարտ, հունա-հռոմեական ըմբշամարտ, ձյուդո, շախմատ, բռնցքամարտ մարզաձևեր)


 (դրամ)

NN
ը/կ

 

I տեղ

II տեղ

III տեղ

1.

Մարզիկ

30,000

20,000

15,000

2.

Հաղթողի մարզիչ

20,000

-

-

2. Երկրորդ խումբ

 

(մեծահասակներ. աթլետիկա, սպորտային մարմնամարզություն, ջրացատկ, սեղանի թենիս, սամբո, սուսերամարտ, թաեքվոնդո, հրաձգություն մարզաձևեր)

 

(դրամ)

NN
ը/կ

 

I տեղ

II տեղ

III տեղ

1.

Մարզիկ

20,000

15,000

10,000

2.

Հաղթողի մարզիչ

15,000

-

-

3. Երրորդ խումբ

 

(մեծահասակներ. հանդբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ, հեծանվային սպորտ, նետաձգություն, խոտի հոկեյ, լող, սինխրոն լող, ջրագնդակ, բադմինթոն, թենիս, գեղարվեստական մարմնամարզություն, ակրոբատիկա, ակադեմիական թիավարություն, կանոե, առագաստանավային սպորտ, բիաթլոն, գեղասահք, դահուկավազք, լեռնադահուկ, շաշկի, հայկական ազգային կոխ ըմբշամարտ, եռամարտ, սպորտային պարեր, կարատե WKF, ռեգբի, ուշու, ձիասպորտ և այլ մարզաձևեր)

 

(դրամ)

NN
ը/կ

 

I տեղ

II տեղ

III տեղ

1.

Մարզիկ

10,000

7,000

5,000

2.

Հաղթողի մարզիչ

5,000

-

-

4. Երիտասարդների՝ Հայաստանի Հանրապետության առաջնության մրցանակակիրների և նրանց մարզիչների դրամական պարգևատրումը սահմանվում է սույն հավելվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված պարգևատրման 50 տոկոսի չափով:

5. Պատանիների՝ Հայաստանի Հանրապետության առաջնության ժամանակ դրամական պարգևատրում չի նախատեսվում: