Գլխավոր տեղեկություն
Համար
N 248-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.03.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.03.28/21(1379) Հոդ.322
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.03.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.03.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 մարտի 2018 թվականի N 248-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 2328-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանը (հայկական ատոմային էլեկտրակայանի արտաքին վթարային պլան) հաստատելու մասին» N 2328-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) որոշման ամբողջ տեքստում և N 1 հավելվածում`

ա. «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,

բ. «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,

գ. «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,

դ. «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,

ե. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե (այսուհետ` ՀՀ ՏԿՆ ՋՏՊԿ)» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե (այսուհետ` ՀՀ ԷԵԲՊՆ ՋՏՊԿ)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,

զ. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության պետական կոմիտե» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե» բառերով,

է. «Հարավ-Կովկասյան երկաթուղիներ» բառերը փոխարինել «Հարավկովկասյան երկաթուղի» բառերով,

ը. «Հայպետհիդրոմետի» բառը փոխարինել «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» բառերով.

2) որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 14-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի «Վտանգավոր տարածքից բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման կարգը հաստատելու մասին» N 1180-Ն որոշում.».

3) որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 17-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի, Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում ու ռազմական դրության պայմաններում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, բնակչության ազդարարման և իրազեկման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 346-Ն որոշում.».

4) որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 18-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

5) որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 19-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

6) որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 20.1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 259-Ն որոշում.».

7) որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 23-րդ ենթակետում, ինչպես նաև N 7 հավելվածի 109-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և բնակչության ուսուցման կարգը սահմանելու մասին» N 134-Ն որոշման» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և տվյալ ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցման կարգն ու ծրագիրը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 134-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 46-Ն որոշում» բառերով.

8) որոշման N 1 հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. ՀԱԷԿ-ում հնարավոր են հետևյալ վթարային իրավիճակները՝

ա. «Ընդհանուր վթար», երբ միջուկային ռեակտորից տեղի է ունեցել ռադիոակտիվ նյութերի արտանետում կամ արտահոսք շրջակա միջավայր, կամ կա այդպիսի արտանետման կամ արտահոսքի իրական սպառնալիք.

բ. «Տեղական վթար», երբ միջուկային ռեակտորից տեղի է ունեցել ռադիոակտիվ նյութերի արտանետում կամ արտահոսք, որը դուրս չի եկել շրջակա միջավայր կամ կա այդպիսի արտանետման կամ արտահոսքի իրական սպառնալիք.

գ. «Տագնապ», երբ ատոմային կայանում տեղի է ունեցել ռեակտորի տեխնոլոգիական պարամետրերի շեղում, որը կարող է հանգեցնել ատոմային կայանի անվտանգ շահագործման սահմանների գերազանցման, կամ խախտվել են ատոմային կայանի անվտանգ շահագործման պայմանները:».

9) որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետի «գ» պարբերությունից հանել «գնահատման ու դրա» բառերը.

10) որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի 9-րդ ենթակետի «բ» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

11) որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի 10-րդ ենթակետի «դ» պարբերությունը «տարահանման բժշկական ապահովումը,» բառերից առաջ լրացնել «ռադիոակտիվ աղտոտված գոտում հայտնված մարդկանց» բառերով.

12) որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի 10-րդ ենթակետի «ե» պարբերությունը «ռադիոակտիվ աղտոտված գոտուց տուժածների սանիտարական մաքրման կազմակերպումը.» բառերից առաջ լրացնել «շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ» բառերով, և «կազմակերպումը.» բառը փոխարինել «իրականացումը.» բառով.

13) որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի 11-րդ ենթակետի «ա» պարբերությունից հանել «ցամաքային» բառը.

14) որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի 11-րդ ենթակետի «բ» պարբերությունը «փրկարարական աշխատանքների իրականացման համար ուժերի և միջոցների տրամադրումը,» բառերից առաջ լրացնել «բնակչությանը» բառով.

15) որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի 11-րդ ենթակետի «գ» պարբերությունը «սանիտարական և հատուկ մշակման կետերի ծավալումը,» բառերից առաջ լրացնել «ռադիոակտիվ աղտոտված գոտում հայտնված զինված ուժերի ստորաբաժանումների սպառազինության և տեխնիկայի, ինչպես նաև քաղաքացիական բնակչության և տեխնիկական միջոցների վարակազերծման համար» բառերով.

16) որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի 11-րդ ենթակետի «դ.1» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

17) որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի 17-րդ ենթակետի «գ» պարբերությունը «արտահանվող» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող» բառերով, իսկ «նկատմամբ» բառից հետո` «սահմանային հսկողության կետերում» բառերով.

18) որոշման N 1 հավելվածի 11-րդ կետում և ամբողջ տեքստում «դոզաչափ» բառը փոխարինել «դոզիմետր» բառով, «ճառագայթաակտիվ» բառը` «ռադիոակտիվ» բառով.

19) որոշման N 1 հավելվածի 18-րդ կետում «ճառագայթային ազդեցության ենթարկված» բառերը փոխարինել «ճառագայթահարման» բառով.

20) որոշման N 1 հավելվածի 22-րդ կետում և ամբողջ տեքստում «ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնը» բառերը փոխարինել «ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը» բառերով.

21) որոշման N 1 հավելվածի 26-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12-րդ ենթակետով.

 «12) ՆՊՄԻ և ՇՊՄՊ գոտիների բնակչության ազդարարման համակարգի ստեղծման և անխափան աշխատանքի ապահովման համար պատասխանատու են ՀԱԷԿ-ը և Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը:».

22) որոշման N 1 հավելվածի 37-րդ կետում «հերթապահ ուժերի ղեկավարը» բառերը փոխարինել «օպերատիվ հերթափոխի պետը» բառերով.

23) որոշման N 1 հավելվածի 38-րդ կետում «ՀՓԾ Արագածոտնի, Շիրակի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների» բառերը փոխարինել «ՀՀ ԱԻՆ ՓԾ Արագածոտնի, Շիրակի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոնների» բառերով.

24) որոշման N 1 հավելվածի 41-րդ կետում «մարզային փրկարարական վարչության դիսպետչերական կետ» բառերը փոխարինել «մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն» բառերով.

25) որոշման N 1 հավելվածի 44-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«44. ՇՊՄՊ գոտում բնակչության ազդարարումն իրականացվում է ՀՀ ԱԻՆ ՓԾ Արմավիրի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ՃԿԿ օպերատիվ հերթապահների և (կամ) ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից՝ «Ճառագայթային վտանգ» ազդանշանը հնչեցնելու միջոցով։».

26) որոշման N 1 հավելվածի 60-րդ կետում «որակավորվում» բառը փոխարինել «դասակարգվում» բառով.

27) որոշման N 1 հավելվածի 62-րդ կետում «միջուկային վթարի առաջացման վտանգի և միջուկային վթարի առաջացման» բառերը փոխարինել «միջուկային վթարի կամ դրա իրական սպառնալիքի» բառերով.

28) որոշման N 1 հավելվածի 87-րդ կետից հանել «փրկարարական ուժերի վարչության» բառերը.

29) որոշման N 12 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ կետերով.

«6. Վթարային ճառագայթահարման իրավիճակներում ստոխաստիկ էֆեկտների ռիսկի նվազեցման նպատակով կիրառվող պաշտպանական գործողությունների և հակազդման այլ միջոցառումների համար ընդհանուր չափանիշները.

 

Ընդհանուր չափանիշները

Պաշտպանական գործողությունների և հակազդման այլ միջոցառումների օրինակներ

Կանխատեսվող դոզա, որը կգերազանցի ստորև ներկայացվող ընդհանուր չափանիշները

HՎահանաձև

գեղձ

50 mSv առաջին 7 օրվա ընթացքում

վահանաձև գեղձի արգելափակում

E

100 mSv առաջին 7 օրվա ընթացքում

պատսպարում, տարահանում, ապաակտիվացում, աղտոտված տեղական արտադրության սննդամթերքի, կաթի և խմելու ջրի օգտագործման սահմանափակում, ռադիոակտիվ աղտոտվածության մոնիթորինգի, բնակչության շրջանում տեղեկատվական-բացատրական աշխատանքի անցկացում

HՊտուղ

100 mSv առաջին 7 օրվա ընթացքում

Կանխատեսվող դոզա, որը կգերազանցի ստորև ներկայացվող ընդհանուր չափանիշները (հակազդման վաղ փուլում իրականացնել պաշտպանական գործողություններ և հակազդման այլ միջոցառումներ)

E

100 mSv մեկ տարվա ընթացքում

վերաբնակեցում, ապաակտիվացում, աղտոտված տեղական արտադրության սննդամթերքի, կաթի և խմելու ջրի փոխարինում, բնակչության շրջանում տեղեկատվական-բացատրական աշխատանքի անցկացում

HՊտուղ

100 mSv ներարգանդային զարգացման ամբողջ ժամկետի համար

Ստացված դոզա, որը գերազանցում է ստորև ներկայացվող ընդհանուր չափանիշները (ճառագայթահարման պատճառով առողջության համար հետևանքների հայտնաբերման ու բուժման նպատակով ձեռնարկել երկարաժամկետ բժշկական միջոցառումներ)

E

100 mSv մեկ ամսվա ընթացքում

ճառագայթազգայուն օրգանների կողմից ստացված համարժեք դոզաների հիման վրա զանգվածային դիսպանսերիզացիայի (սկրինինգի) անցկացում` որպես հետագա բժշկական հետազոտման համար հիմք, խորհրդատվության անցկացում

HՊտուղ

100 mSv ներարգանդային զարգացման ամբողջ ժամկետի համար

անհատական հանգամանքներում հիմնավորված որոշումների կայացման նպատակով խորհրդատվության անցկացում

ա) ներկայացված դոզային մակարդակներից բարձր ճառագայթման դոզաներից կարելի է խուսափել համապատասխան պաշտպանական գործողությունների իրականացմամբ՝ հաշվի առնելով հնարավոր հապաղումների կամ բնական պատճառներով պաշտպանական գործողության արդյունավետության նվազեցումը.

բ) արգելվում է մարդկանց պատսպարել երկու օրվանից ավելի ժամանակով: Կարելի է իրականացնել նաև կարճաժամկետ պատսպարում՝ միջամտման ավելի ցածր մակարդակի դեպքում կամ դրան հետևող այլ պաշտպանական գործողությունների (օրինակ՝ տարահանման) հեշտ իրականացման նպատակով.

գ) արգելվում է մարդկանց տարահանել ավելի քան մեկ շաբաթվա ընթացքում և ոչ ավելի, քան մեկ ամիս ժամանակով: Արագ և հեշտությամբ տարահանման նպատակով պետք է գործողությունն սկսել ավելի ցածր միջամտման մակարդակների դեպքում: Միջամտման բարձր մակարդակները կարող են հիմնավորված լինել միայն այն դեպքում, երբ տարահանումը դժվար է, այսինքն, երբ պետք է տարահանվի բնակչության մեծ խումբ, կամ կան փոխադրման կամ վատ եղանակի հետ կապված դժվարություններ.

դ) ներկայացված է վահանաձև գեղձի կանխարգելվելիք դոզայի քանակությունը՝ պայմանավորված ռադիոակտիվ յոդով: Ելնելով գործնական նկատառումներից՝ մարդկանց տարիքային բոլոր խմբերի համար այս միջամտման մակարդակը նույնացված է:

7. Վթարային ճառագայթահարման իրավիճակներում օգտագործվող դոզիմետրիկ մեծությունները.

 

Դոզիմետրիկ մեծությունը

Պայմանական նշանակումը

Նպատակը

ճառագայթային պաշտպանության մեծությունները

ՀԿԱ-ից կախված կլանված դոզա

 ADT

օրգանի կամ հյուսվածքի ճառագայթահարման դեպքում առաջացող դետերմինացված էֆեկտների գնահատման համար

Համարժեք դոզա

 HT

օրգանի կամ հյուսվածքի ճառագայթահարման դեպքում առաջացող ստոխաստիկ էֆեկտների գնահատման համար

Արդյունարար դոզա

 E

ճառագայթահարված բնակչության ստոխաստիկ էֆեկտների հետ կապված վնասի գնահատման համար

գործողությունների ժամանակ օգտագործվող մեծությունները

Անհատական դոզայի համարժեք

 Hp(d)

մարդու արտաքին ճառագայթահարման դոզիմետրիկ հսկողության համար

Ամբիենտ դոզայի համարժեք

 Ex(d)

վթարային իրավիճակներում տեղանքում ճառագայթահարման դաշտերի դոզիմետրիկ հսկողության համար

8. Սուր ճառագայթահարման դոզաների ընդհանուր չափանիշները, որոնց դեպքում ենթադրվում է, որ լուրջ (ծանր) դետերմինացված էֆեկտները բացառելու կամ նվազագույնի հասցնելու նպատակով պաշտպանական գործողությունները և հակազդման այլ միջոցառումները պետք է իրականացվեն ցանկացած պարագայում:

 

Ընդհանուր չափանիշները

Պաշտպանական գործողությունների և հակազդման այլ միջոցառումների օրինակներ

Արտաքին սուր ճառագայթահարում (<10 ժամից)

Եթե կանխատեսվում է դոզայի ստացում, ապա անհրաժեշտ է՝

- դոզաներն ընդհանուր չափանիշներից ցածր պահելու նպատակով անմիջապես ձեռնարկել նախազգուշական պաշտպանական գործողություններ (նույնիսկ դժվար պայմաններում),

- ապահովել բնակչության տեղեկացումն ու նախազգուշացումը,

- անցկացնել շտապ ապաակտիվացում:

Եթե արդեն դոզա է ստացվել, ապա անհրաժեշտ է՝

- անհապաղ անցկացնել բժշկական հետազոտում, խորհրդատվություն և բուժման նշանակում,

- իրականացնել ռադիոակտիվ աղտոտվածության մոնիթորինգ,

- անցկացնել անհապաղ դեկորպորացիա՝ զ) (եթե դա կիրառելի է),

- անցկացնել գրանցում՝ առողջության երկարաժամկետ հսկման (հետագայում՝ բժշկական դիտարկման) համար,

- ապահովել հոգեբանների կողմից բազմակողմանի խորհրդատվությունը:

AD(Δ)Ոսկրածուծա)

1 Gy

ADՍաղմ

0.1 Gy

ADՀյուսվածք բ)

25 Gy 0.5 cm խորության վրա

AD Մաշկ գ)

10 Gy 100 cm2 մակերեսի վրա

Ներքին ճառագայթահարում սուր ներթափանցման (Δ=30օր) հետևանքով դ)

AD(Δ)Ոսկրածուծ

0.2 Gy այն ռադիոակտիվ իզոտոպների համար, որոնց ատոմային համարը Z ≥ 90ե)
2 Gy այն ռադիոակտիվ իզոտոպների համար, որոնց ատոմային համարը Z ≤ 89ե)

AD(Δ)Վահանաձև

գեղձ

2 Gy

AD(Δ)Թոքեր է)

30 Gy

AD(Δ)Հաստ աղիք

20 Gy

AD(Δ)Սաղմ ը)

0.1 Gy

ա) AD(Δ)Ոսկրածուծ-ն ուժեղ ներթափանցող ճառագայթման համասեռ դաշտում ներքին հյուսվածքների և օրգանների (օրինակ՝ ոսկրածուծը, թոքերը, բարակ աղիքները, գոնադները, վահանաձև գեղձը) և աչքի ոսպնյակի կողմից ստացված ՀԿԱ-ից կախված միջին կլանված դոզան է,

բ) դոզա, որն ստացվել է հյուսվածքի կողմից 100 cm2 մակերեսով մարմնի մակերեսից 0.5 cm խորության վրա ռադիոիզոտոպային աղբյուրի հետ անմիջական շփման հետևանքով (օրինակ՝ աղբյուրը ձեռքերում կամ գրպանում կրելու հետևանքով),

գ) դոզա, որն ստացվել է 100 cm2 մակերեսով դերմայի (մաշկի արտաքին մակերեսից 40 mg/cm2 (0.4 mm) խորության վրա մաշկի կառուցվածքի) կողմից,

դ) AD(Δ)-ն ՀԿԱ-ից կախված կլանված դոզա է, որն ստացվել է Δ ժամանակահատվածում օրգանիզմ I05 ներթափանցման արդյունքում և ճառագայթահարված անձանց 5 տոկոսի մոտ հանգեցնում է լուրջ (ծանր) դետերմինացված էֆեկտի առաջացման,

ե) կոնկրետ ռադիոակտիվ իզոտոպների ներթափանցման շեմային արժեքների հաշվառման համար այդ խմբի ռադիոակտիվ իզոտոպների համար կիրառվում են տարբեր չափանիշներ,

զ) դեկորպորացիայի համար ընդհանուր չափանիշը հիմնված է առանց դեկորպորացիայի ստացված դոզային կանխատեսման վրա: Դեկորպորացիան օրգանիզմում քիմիական կամ կենսաբանական ագենտների միջոցով կատարվող կենսաբանական պրոցեսներն են, որոնց հետևանքով օրգանիզմից հեռացվում են ինկորպորացված ռադիոակտիվ իզոտոպները,

է) ելնելով սույն ընդհանուր չափանիշների նպատակներից՝ «թոքեր» նշանակում է շնչառական ուղու ալվիոլար-ինտերստիցալ հատվածը,

ը) տվյալ դեպքում «Δ» նշանակում է ներարգանդային զարգացման ժամանակահատվածը:

9. Դաշտային դոզիմետրիկ չափումների համար նախապես հաշվարկված միջամտման աշխատանքային մակարդակների (ՄԱՄ-1 - ՄԱՄ-4) արժեքները.

 

Միջամտման աշխատանքային մակարդակը

Միջամտման աշխատանքային մակարդակի արժեքը

Ձեռնարկվելիք միջամտման գործողությունը

շրջակա միջավայրի պարամետրերի չափումները

ՄԱՄ-1

1000 μSv/h– գամմա ճառագայթման ամբիենտ դոզայի հզորությունը՝ մակերեսից կամ աղբյուրից 1 m հեռավորության վրա
2000 counts/s – բետա աղտոտվածությամբ մակերեսից հաշվման արագությունըf
50 counts/s – ալֆա աղտոտված մակերեսից հաշվման արագությունըf

ՄԱՄ-1-ի արժեքի գերազանցման դեպքում անհրաժեշտ է՝

- իրականացնել անհապաղ տարահանում կամ տրամադրել ապաստարան ա).

- ապահովել տարահանվողների ապաակտիվացումը բ)

 - նվազեցնել ռադիոակտիվ նյութերի ոչ դիտավորյալ պերօրալ ներթափանցումը գ) .

- դադարեցնել տեղական արտադրության սննդամթերքիդ), անձրևաջրի ու ռադիոակտիվ աղտոտված տարածքներում արածող կենդանիների կաթի օգտագործումը.

- իրականացնել տարահանվածների գրանցում և ապահովել նրանց բժշկական հետազոտումը.

- անցկացնել բժշկական հետազոտություն:

ՄԱՄ-2

100 μSv/h– գամմա ճառագայթման ամբիենտ դոզայի հզորությունը՝ մակերեսից կամ աղբյուրից 1 m հեռավորության վրա 200 counts/s s – բետա աղտոտվածությամբ մակերեսից հաշվման արագությունըf
10 counts/s – ալֆա աղտոտվածությամբ մակերեսից հաշվման արագությունըf

ՄԱՄ-2-ի արժեքի գերազանցման դեպքում անհրաժեշտ է.

- դադարեցնել տեղական արտադրության սննդամթերքիդ), անձրևաջրի ու ռադիոակտիվ աղտոտված տարածքներում արածող կենդանիների կաթի օգտագործումը.

- ժամանակավոր վերաբնակեցնել տվյալ տարածքում ապրող բնակչությանը: Վերաբնակեցումից առաջ նվազեցնել ռադիոակտիվ նյութերի ոչ դիտավորյալ պերօրալ ներթափանցումըե): Անցկացնել տվյալ տարածքում գտնվող անձանց գրանցում և նրանց ճառագայթահարման դոզաների գնահատում` որոշելու համար բժշկական դիսպանսերիզացիայի հիմնավորվածությունը: Առաջին մի քանի օրվա ընթացքում անցկացնել հնարավոր առավել ռադիոակտիվ աղտոտվածությամբ գոտիներից մարդկանց վերաբնակեցումը.

- եթե ինչ-որ մեկը գործ է ունեցել աղբյուրի հետ, որից 1 mզ հեռավորության վրա դոզայի հզորությանը հավասար է կամ այն գերազանցում է 100 μSv/h, ապահովել բժշկական հետազոտման ու գնահատման անցկացում: Անհրաժեշտ է անհապաղ անցկացնել նման աղբյուրի հետ շփված բոլոր հղի կանանց բժշկական հետազոտություն ու ճառագայթահարման դոզաների գնահատում։

ՄԱՄ-3

1 μSv/h– գամմա ճառագայթման ամբիենտ դոզայի հզորությունը մակերեսից կամ աղբյուրից 1 m հեռավորության վրա
20 counts/s - բետա աղտոտվածությամբ մակերեսից հաշվման արագությունը f
2 counts/s - ալֆա աղտոտվածությամբ մակերեսից հաշվման արագությունըf,i

ՄԱՄ-3-ի արժեքի գերազանցման դեպքում անհրաժեշտ է.

- դադարեցնել տեղական արտադրության կենսականորեն ոչ կարևորէ) սննդամթերքիդ), անձրևաջրի ու ռադիոակտիվ աղտոտված տարածքներում արածող կենդանիներիը) կաթի օգտագործումն այնքան ժամանակ, քանի դեռ չի անցկացվել դրանց համատարած հետազոտումը, և դրանց աղտոտվածության մակարդակները չեն գնահատվել ՄԱՄ-5-ի և ՄԱՄ-6-ի օգտագործմամբ.

- անցկացնել տեղական արտադրության սննդամթերքի, անձրևաջրի ու ռադիոակտիվ աղտոտված տարածքներում արածող կենդանիներիի) կաթի համատարած հետազոտում այն գոտում, որն առնվազն 10 անգամ գերազանցում է այն հեռավորությունը, որտեղ ՄԱՄ-3-ը գերազանցված է և փորձանմուշները գնահատվել են ՄԱՄ-5-ի և ՄԱՄ-6-ի օգտագործմամբ.

- թարմ (մոտակա ժամերին տեղի ունեցած) տրոհման արգասիքներիժա) կամ ռադիոակտիվ յոդով աղտոտման դեպքում, եթե հնարավոր է, անմիջապես իրականացնել տեղական արտադրության կարևորէ) սննդամթերքի և կաթի փոխարինում մաքուր սննդամթերքով ու կաթով, վահանաձև գեղձիժ) յոդային պրոֆիլակտիկայի արագ անցկացման հնարավորության դիտարկում.

- գնահատել այն անձանց ճառագայթահարման դոզան, ովքեր հնարավոր է, որ օգտագործել են տեղական արտադրության սննդամթերք, կաթ կամ անձրևաջուր, որոնց նկատմամբ մտցվել է սահմանափակում։

մաշկի ռադիոակտիվ աղտոտվածության չափում

ՄԱՄ-4

1 μSv/h– գամմա ճառագայթման ամբիենտ դոզայի հզորությունը մաշկից 10 cm հեռավորության վրա
1000 counts/s - բետա աղտոտվածությամբ մաշկից հաշվման արագությունըf
50 counts/s - ալֆա աղտոտվածությամբ մաշկից հաշվման արագությունը

ՄԱՄ-4-ի արժեքի գերազանցման դեպքում անհրաժեշտ է՝

- ապահովել մաշկային ծածկույթների ապաակտիվացումբ) և նվազեցնել ռադիոակտիվ նյութերի ոչ դիտավորյալ պերօրալ ներթափանցումը գ).

- անցկացնել տվյալ տարածքում գտնվող անձանց գրանցում և նրանց բժշկական հետազոտում:

1) միջամտման աշխատանքային մակարդակների արժեքները պետք է վերանայվեն այն դեպքում, երբ հայտնի կդառնա, թե ինչ ռադիոակտիվ իզոտոպներ են առկա: Միջամտման աշխատանքային մակարդակների արժեքները պետք է վերանայվեն նաև այն նպատակով, որպեսզի դրանք համապատասխանեցվեն չափիչ սարքերի ցուցմունքներին: Դրա հետ մեկտեղ, արագ արձագանքման դեպքում իրավիճակի կոնսերվատիվ գնահատման համար միջամտման աշխատանքային մակարդակների՝ նախապես հաշվարկված արժեքները, որոնք ներկայացված են սույն աղյուսակում, կարող են օգտագործվել առանց վերահաշվարկի՝

ա) մեծ բազմաբնակարանային շենքերի կամ աղյուսով շարված պատեր ունեցող մեծ շենքերի փակ դահլիճներում և պատերից ու պատուհաններից հեռավորության վրա.

բ) եթե անմիջապես ապաակտիվացում կատարել հնարավոր չէ, ապա տարահանվածներին պետք է խորհուրդ տրվի հնարավորինս արագ լողանալ և կեղտոտված հագուստը փոխել.

գ) հարկավոր է տարահանվածներին խորհուրդ տալ չխմել, չուտել և չծխել այնքան ժամանակ, քանի դեռ ձեռքերը լվացված չեն.

դ) տեղական արտադրության սննդամթերք է համարվում այն մթերքը, որն աճել է բաց երկնքի տակ և կարող է արտանետման պատճառով աղտոտված լինել ու շաբաթներով օգտագործվում է (օրինակ՝ կանաչեղենը).

ե) արտաքին ճառագայթահարման դոզային հզորության այս չափանիշը կիրառվում է միայն վտանգավոր փակ ռադիոիզոտոպային աղբյուրների նկատմամբ, և վթարային իրավիճակում այն վերանայելու կարիք չկա.

զ) չափումը կատարվում է ռադիոակտիվ աղտոտվածության դոզիմետրիկ հսկողության համապատասխան մեթոդաբանության կիրառմամբ.

է) կարևոր սննդամթերքի տեսակների օգտագործման սահմանափակումը կարող է հանգեցնել առողջության համար լուրջ հետևանքների (օրինակ՝ սուր թերսնման), ինչի պատճառով նման սահմանափակում կարելի է մտցնել, երբ կա փոխարինող սննդամթերք.

ը) տվյալ տարածքում արածող փոքր եղջերավոր անասունների համար կարելի է կիրառել ՄԱՄ-3-ի 10 տոկոսին հավասար մակարդակ.

թ) բնական տեղումների, հիմնականում անձրևի հետ թափվող ռադոնի տրոհման արգասիքները կարող են հանգեցնել ֆոնային չափումների ժամանակ հաշվիչի արագության քառակի կամ ավելի մեծացման: Ստացվող տվյալները չի կարելի խառնել վթարային իրավիճակով պայմանավորված տվյալների հետ: Ռադոնի տրոհման արգասիքներով պայմանավորված՝ հաշվիչի արագությունն արագ կնվազի անձրևը դադարելուց հետո.

ժ) միայն մի քանի օրվա ընթացքում և միայն այն դեպքում, երբ չկա փոխարինող սննդամթերք.

ժա) միջուկային տրոհման արգասիքներն առաջացել են անցած ամսվա ընթացքում և այդ պատճառով պարունակում են մեծ քանակությամբ ռադիոակտիվ յոդ:

10. Լաբորատոր անալիզի արդյունքում սննդամթերքում, կաթում և խմելու ջրում հայտնաբերված ռադիոակտիվ իզոտոպների գումարային ակտիվության համար նախապես հաշվարկված միջամտման աշխատանքային մակարդակի (ՄԱՄ-5) արժեքները.

 

Միջամտման աշխատանքային մակարդակը

Միջամտման աշխատանքային մակարդակի արժեքը

Ձեռնարկվելիք միջամտման գործողությունը

ՄԱՄ-5

գումարային բետա ակտիվությունը`
100 Bq/kg

բարձր է ՄԱՄ-5-ից` գնահատել՝ օգտագործելով ՄԱՄ-6-ը

գումարային ալֆա ակտիվությունը`
5 Bq/kg

ցածր է ՄԱՄ-5-ից` վթարային իրավիճակում օգտագործման համար անվտանգ է

11. Լաբորատոր անալիզի արդյունքում սննդամթերքում, կաթում և խմելու ջրում հայտնաբերված առանձին ռադիոակտիվ իզոտոպների խտության համար նախապես հաշվարկված միջամտման աշխատանքային մակարդակների (ՄԱՄ-6) արժեքները.

 

Ռադիոակտիվ իզոտոպը

Միջամտման աշխա-տանքային մակարդակը
(ՄԱՄ-6) Bq/kg

Ռադիոակտիվ իզոտոպը

Միջամտման աշխա-տանքային մակարդակը
(ՄԱՄ-6) Bq/kg

Ռադիոակտիվ իզոտոպը

Միջամտման աշխա-տանքային մակարդակը
(ՄԱՄ-6) Bq/kg

Ռադիոակտիվ իզոտոպը

Միջամտման աշխա-տանքային մակարդակը
(ՄԱՄ-6) Bq/kg

H-3

2x105

V-48

3x104

Ge-77

6x106

Y-93

1x106

Be-7

7x105

V-49

2x105

As-72

4x105

Zr-88

3x104

Be-10

3x103

Cr-51

8x105

As-73

3x104

Zr-93

2x104

C-11

2x109

Mn-52

1x105

As-74

3x104

Zr-95

6x103 +

C-14

1x104

Mn-53

9x104

As-76

4x105

Zr-97

5x105 +

F-18

2x108

Mn-54

9x103

As-77

1x106

Nb-93m

2x104

Na-22

2x103

Mn-56

3x107

Se-75

4x103

Nb-94

2x103

Na-24

4x106

Fe-52

2x106 +

Se-79

7x102

Nb-95

5x104

Mg--28

4x105 +ա)

Fe-55

1x104

Br-76

3z106

Nb-97

2x108

Al-26

1x103

Fe-59

9x103

Br-77

5x106

Mo-93

3x103

Si-31

5x107

Fe-60

7x101

Br-82

1x106

Mo-99

5x105 +

Si-32

9x102

Co-55

1x106

Rb-82

1x106

Tc-95m

3x104 +

P-32

2x104

Co-56

4x103

Rb-81

8x107

Tc-96

2x105

P-33

1x105

Co-57

2x104

Rb-83

7x103

Tc-96m

2x109

S-35

1x104

Co-58

2x104

Rb-84

1x104

Tc-97

4x104

Cl-36

3x103

Co-58m

9x107

Rb-86

1x104

Tc-97m

2x104

Cl-38

3x108

Co-60

8x102

Sr-82

5x103 +

Tc-98

2x103

K=40

NA բ, գ)

Ni-59

6x104

Sr-85

3x104

Tc-99

4x103

K-42

3x106

Ni-63

2x104

Sr-85m

3x109

Tc-99m

2x108

K-43

4x106

Ni-65

4x107

Sr-87m

3x108

Ru-97

2x106

Ca-41

4x104

Cu-64

1x107

Sr-89

6x103

Ru103

3x104

Ca-45

8x103

Cu-67

8x105

Sr-90

2x105 +

Ru-105

2x107

Ca-47

5x104 +

Zn-65

2x103

Sr-91

3x106

Ru-108

6x102 +

Co-60

8x102

Zn-69

6x108

Sr-92

2x107

Rh-99

1x105

Sc-44

1x107

Zn-69m

3x106 +

Y-87

4x105 +

Rh-101

8x103

Sc-46

8x103

Ga-67

1x106

Y-88

9x103

Rh-102

2x103

Sc-46

8x103

Ga-68

2x108

Y-90

9x104

Rh-102m

5x103

Sc-47

4x105

Ga-72

1x106

Y-91

5x103

Rh-103m

5x109

Sc-48

3x105

Ge-68

3x103 +

Y-91m

2x109

Rh-105

1x106

Ti-44

6x102 +

Ge-71

5x106

Y-92

1x107

Pd-103

2x105 +

Pd-107

7x104

I-124

1x104

Nd-147

6x104

Ho-166

5x105

Pd-109

2x106

I-125

1x103

Nd-149

8x107

Ho-166m

2x103

Ag-105

5x104

I-126

2x103

Pm-143

3x104

Er-169

2x105

Ag-108m

2x103 +

I-129

NAd

Pm-144

6x103

Er-171

6x106

Ag-110m

2x103 +

I-131

3x103

Pm-145

3x104

Tm-167

1x105

Ag-111

7x104

I-132

2x107

Pm-147

1x104

Tm-170

5x103

Cd-109

3x103

I-133

1x105

Pm-148m

1x104 +

Tm-171

3x104

Cd-113m

4x102

I-134

2x108

Pm-149

3x105

Yb-169

3x104

Cd-115

2x105 +

I-135

2x106

Pm-151

8x105

Yb-175

4x105

Cd-115m

6x103

Cs-129

1x107

Sm-145

2x104

Lu-172

1x105

In-111

1x106

Cs-131

2x106

Sm-147

1x102

Lu-173

2x104

In-113m

4x108

Cs-132

4x105

Sm-151

3x104

Lu-174

1x104

In-114m

3x103

Cs-134

1x103

Sm-153

5x105

Lu-174m

1x104

In-115m

5x107

Cs-134m

3x108

Eu-147

8x104

Lu-177

2x105

Sn-113

1x104 +

Cs-135

9x103

Eu-148

2x104

Hf-172

2x103

Sn-117m

7x104

Cs-136

4x104

Eu-149

9x104

Hf-175

3x104

Sn-119m

1x104

Cs-137

2x103 +

Eu-150b

3x106

Hf-181

2 x104

Sn-121m

5x103 +

Sn-126

5x102 +

Eu-150a

4 x 103

Hf-182

1 x103 +

Sn-123

3x103

Sb-122

2x105

Eu-152

3 x 103

W-178

2 x 105 +

Sn-125

2x104

Sb-124

5x103

Eu-152m

4 x 106

W-181

1 x 105

Sb-126

3x104

Sb-125

3x103 +

Eu-154

2 x 103

W-185

2 x 104

Te-121

1x105

Ba-131

1x105 +

Eu-155

1 x 104

W-187

1 x 106

Te-121m

3x103 +

Ba-133

3x103

Eu-156

2x104

W-188

3 x 103 +

Te-123m

5x103

Ba-133m

9x105

Gd-146

8x103 +

Re-184

2 x 104

Te-125m

1x104

Ba-140

1x104 +

Gd-148

1x102

Re-184m

3 x 103 +

Te-127

1x107

La-137

4x104

Gd-153

2x104

Re-186

1 x 105

Te-127m

3x103 +

La-140

2x105

Gd-159

2x106

Re-187

5 x 105

Te-129

2x108

Ce-139

3x104

Tb-157

9x104

Re-188

7 x 105

Te-129m

6x103 +

Ce-141

3x104

Tb-158

3x103

Re-189

8 x 105

Te-131

4x108

Ce-143

5x105

Tb-160

7x103

Os-185

2 x 104

Te-131m

3x105

Ce-144

8x102 +

Dy-159

7x104

Os-191

8 x 104

Te-132

5x104 +

Pr-142

6x105

Dy-165

7x107

Os-191m

1 x 107

I-123

5x106

Pr-143

4x104

Dy-166

6x104 +

Os-193

7 x 105

Os-194

8 x 102 +

Pb-212

2 x 105 +

Np-237

9 x 101 +

Cm-246

5 x 101

Ir-189

2 x 105

Bi-210

1 x 105

Ac-225

3 x 103

Cf-253

3 x 104

Ir-190

6 x 104

Bi-210m

2 x 102

Ac-227

5.0 +

Cf-254

3 x 101

Ir-192

8 x 103

Bi-212

7 x 107 +

Ac-228

7 x 106

Es-253

5 x 103

Ir-194

6 x 105

Po-210

5.0

Pu-236

1 x 102

 

Pt-188

6 x 104 +

At-211

2 x 103 +

Pu-237

2 x 105

Pt-191

9x105

Au-199

5 x 105

Pu-238

5 x 101

Pt-193

3 x 105

Th-227

9 x 101 +

Pu-239

5 x 101

Pt-193m

3 x 105

Th-228

2 v 101 +

Pu-239/Be-9

5 x 101

Pt-195m

3 x 105

Th-229

8.0 +

Pu-240

5 x 101

Pt-197

2 x 106

Th-230

5 x 101

Pu-241

4 x 103

Pt-197m

1 x 108

Th-231

2 x 106

Pu-242

5 x 101

Ta-178a

1 x 108

Th-232

4.0

Pu-244

5 x 101 +

Ta-179

6 x 104

Th-234

8 x 103 +

Am-241

5 x 101

Ta-182

5 x 103

Pa-230

5 x 104

Am-242m

5 x 101 +

Hg-194

2 x 102 +

Pa-231

2 x 101

Am-243

5 x 101 +

Hg-195

2 x 107

Pa-233

3 x 104

Am-244

4 x 106

Hg-195m

8 x105

U-230

8 x 102 +

Am-241/Be-9

5 x 101

Hg-197

1 x 106

U-232

2 x 101

Cm-240

4 x 103

Hg-197m

2 x 106

U-233

1 x 102

Cm-241

3 x 104

Hg-203

1 x 104

U-234

2 x 102

Cm-242

5 x 102

Tl-200

5 x 106

U-235

2 x 102 +

Cm-243

6 x 101

Tl-201

3 x 106

U-236

2 x 102

Cm-244

7 x 101

Tl-202

2 x 105

U-238

1 x 102 +

Cm-245

5 x 101

Tl-204

3 x 103

Np-235

7 x 104

Cm-247

6 x 101

Pb-201

2 x 107

Np-236L

8 x 102 +

Cm-248

1 x 101

Pb-202

1 x 103 +

Np-236s

4 x 106

Bk-247

2 x 101

Pb-203

2 x 106

Np-239

4 x 105

Bk-249

1 x 104

Pb-205

2 x 104

Ra-223

4 x 102 +

Cf-248

2 x 102

Pb-210

2.0 +

Ra-224

2 x 103 +

Cf-249

2 x 101

Bi-205

7 x 104

Ra-225

2 x 102 +

Cf-250

4 x 101

Bi-206

8 x 104

Ra-226

2 x 101 +

Cf-251

2 x 101

Bi-207

3 x 103

Ra-228

3.0

Cf-252

4 x 101

 

ա) ներկայացված միջամտման աշխատանքային մակարդակները վերաբերում են տեղական արտադրության սննդամթերքին և կիրառվում են այլընտրանքային սննդի մատակարարման առկայության դեպքում.

բ) սահմանված միջամտման աշխատանքային մակարդակները կիրառվում են անմիջական օգտագործման համար նախատեսված տեղական արտադրության չվերամշակված սննդամթերքի համար: Չոր և խտացված (կոնցենտրացված) սննդամթերքի համար, դրանց վերամշակման ժամանակ ռադիոիզոտոպային կազմի փոփոխման պատճառով, սահմանված միջամտման մակարդակները կարող են համարվել չհիմնավորված.

գ) ելնելով գործնական նկատառումներից՝ ռադիոակտիվ իզոտոպների տարբեր խմբերի համար սահմանված միջամտման աշխատանքային մակարդակները պետք է դիտարկել որպես այդ ռադիոակտիվ իզոտոպների ակտիվությունների գումար.

դ) քիչ քանակությամբ օգտագործվող սննդամթերքի համար (օրինակ՝ համեմունքների համար) միջամտման աշխատանքային մակարդակները, համեմատած հիմնական սննդամթերքի հետ, կարող են մեծ լինել մինչև 10 անգամ, որովհետև սննդամթերքի այդ տեսակները չեն կարող առաջացնել ներքին ճառագայթահարման զգալի դոզա.

ե) ներկայացված միջամտման աշխատանքային մակարդակները գործում են վթարից հետո մեկ տարվա ընթացքում, որից հետո, ելնելով շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի արդյունքներից, կարգավորող մարմնի կողմից պետք է հաստատվեն նոր միջամտման աշխատանքային մակարդակներ` որպես եղած ճառագայթահարման իրավիճակ:

12. Ելնելով վթարային հակազդման պահանջներից՝ վթարային պատրաստվածության դասերը.

 

Վթարային պատրաստվա-ծության դասը

Սպառնալիքի նկարագրությունը

I

Սպառնալիք՝ կապված այնպիսի տեղակայանքների հետ, ինչպիսիք են, օրինակ, ատոմային էլեկտրական կայանները, որոնց տարածքում տեղի ունեցած միջադեպերը (ներառյալ արտանախագծային միջադեպերը) կանխորոշվում են որպես այնպիսիք, որոնք տեղակայանքի տեղադրման հրապարակի տարածքի սահմաններից դուրս կարող են հանգեցնել առողջության համար լուրջ դետերմինացված էֆեկտների, կամ նման միջադեպերը գրանցվել են որպես այլ նմանատիպ տեղակայանքում տեղի ունեցած:

II

Սպառնալիք, կապված ատոմային էլեկտրակայաններից տարբեր միջուկային տեղակայանքների հետ, որոնց ներքին միջադեպերը կարող են հանգեցնել դրանց հարակից տարածքների բնակչության ճառագայթահարման դոզաների այնպիսի բարձրացման, երբ անհրաժեշտ կլինի ձեռնարկել միջազգային նորմերին համապատասխանող շտապ կամ վաղ պաշտպանական գործողություններ, կամ նման միջադեպերը գրանցվել են որպես այլ նմանատիպ տեղակայանքում տեղի ունեցած:
Սպառնալիքի II դասը (ի հակադրում սպառնալիքի I կատեգորիայի) չի ներառում այն տեղակայանքները, որոնց համար հրապարակի վրա տեղի ունեցած միջադեպերը (ներառյալ արտանախագծային վթարները) սահմանվում են որպես այնպիսիք, որոնք կարող են բերել ծանր դետերմինացված էֆեկտների հրապարակ, կամ, որի նման միջադեպերը գրանցվել են որպես այլ նմանատիպ տեղակայանքում տեղի ունեցած:

III

Սպառնալիք, կապված արդյունաբերական ճառագայթահարիչների կամ որոշ տիպի բժշկական տեղակայանքների հետ, որոնց կապված ներքին միջադեպերը կարող են հանգեցնել ճառագայթահարման դոզաների այնպիսի բարձրացման կամ ռադիոակտիվ աղտոտվածության, երբ անհրաժեշտ կլինի տեղում իրականացնել շտապ պաշտպանական գործողություններ կամ այլ հակազդման միջոցառումներ, կամ նման միջադեպերը գրանցվել են որպես այլ նմանատիպ տեղակայանքում տեղի ունեցած:

IV

Սպառնալիք, որը կապված է այնպիսի գործունեության կամ գործողության հետ, որը կարող է հանգեցնել միջուկային կամ ճառագայթային վթարային իրավիճակի, երբ անհրաժեշտ կլինի նախապես չսահմանված տեղում իրականացնել շտապ պաշտպանական գործողություններ կամ այլ հակազդման միջոցառումներ: Որպես այդպիսի գործունեություն կամ գործողություն կարող են լինել՝
ա) միջուկային կամ ռադիոակտիվ նյութերի փոխադրումը կամ այնպիսի թույլատրված գործողություններ, որոնք կապված են շարժական ռադիոիզոտոպային աղբյուրի հետ, ինչպիսիք են, օրինակ, արդյունաբերական ռադիոգրաֆիկ շարժական ճառագայթահարիչները, միջուկային սնուցմամբ արբանյակները, ռադիոիզոտոպային ջերմաէլեկտրագեներատորները կամ ստացիոնար փակ աղբյուրները, ինչպես նաև I - III դասերի ռադիոիզոտոպային աղբյուրի առևանգումն ու օգտագործումը որպես ռադիոակտիվ նյութեր տարածող կամ պայթուցիկ սարք: Այս դասը նաև ներառում է. ճառագայթման մակարդակի բարձրացման գրանցում անհայտ պատճառով կամ ռադիոակտիվ աղտոտվածությամբ ապրանքներ.
բ) գերճառագայթահարման հետևանքով ի հայտ եկած բժշկական ախտանիշների որոշում.
գ) անդրսահմանային վթարի սպառնալիք, որը չի դիտարկվում որպես V կատեգորիայի սպառնալիք: IV կատեգորիայի սպառնալիքի դեմ պատրաստվածությունը ներդնելի է բոլոր պետությունների համար:

V

Սպառնալիք I կամ II կատեգորիայի տեղակայանքների վթարային պլանավորման գոտիների ներսում այն տարածքների համար, որոնք չեն պատկանում այն պետությանը, որի տարածքում տեղադրված է տեղակայանքը (այսինքն` պետական սահմանից այն կողմ են գտնվում):

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. մարտի 15

Երևան