ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 ապրիլի 2018 թվականի N 387-Ն
ՄԻ ՇԱՐՔ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում ներկայացված գնման գործարքների վրա չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 19-րդ կետով սահմանված համաձայնագիր կնքելու ժամկետային պահանջը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն սույն որոշման հավելվածում ներկայացված գնման գործարքների մասով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով պահանջվող հաշվետվությունները ներկայացնելը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված հաշվետվություններն ստանալուց հետո եռօրյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածում ընդգրկված գնման գործարքների հաշվառումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետԿ. Կարապետյան
2018 թ. ապրիլի 7
Երևան