Գլխավոր տեղեկություն
Համար
N 169-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (16.04.2018-16.05.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2011.05.20/4(21) Հոդ.209.1
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
13.04.2011
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.04.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.06.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 մայիսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 60011222

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

13 ապրիլի 2011 թ.
ք. Երևան

N 169-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դ) ենթակետը, 2-րդ կետի բ) ենթակետը, 3-րդ կետի գ) ենթակետը և 17-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը (հավելված):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի`

1) 2006 թվականի մարտի 7-ի «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 28-Ն որոշումը,

2) 2006 թվականի սեպտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի N 28-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 212-Ն որոշումը,

3) 2006 թվականի նոյեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի N 28-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 266-Ն որոշումը,

4) 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի N 28-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 307-Ն որոշումը,

5) 2007 թվականի ապրիլի 20-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի N 28-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N189-Ն որոշումը,

6) 2007 թվականի հունիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի N 28-Ն որոշման պաշտոնական պարզաբանման մասին» N 262 որոշումը,

7) 2007 թվականի սեպտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի N 28-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 362-Ն որոշումը,

8) 2008 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի N 28-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 221-Ն որոշումը,

9) 2008 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի N 28-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 298-Ն որոշումը,

10) 2008 թվականի սեպտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի N 28-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 485-Ն որոշումը,

11) 2009 թվականի մայիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի N 28-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 211-Ն որոշումը,

12) 2010 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի N 28-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 211-Ն որոշումը,

13) 2010 թվականի հոկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի N 28-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 562-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան

 

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի

2011 թվականի ապրիլի 13-ի

N 169-Ն որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

Սույն կարգը սահմանում է ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության հայտի (դիմումի) ընդունման, քննարկման, ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (մերժման), ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման և վերաձևակերպման ընթացակարգերը:

(պարբերությունը լրաց. 21.03.18 N 89-Ն)

 

1. Սույն կարգում օգտագործված հասկացությունները

 

1. Սույն կարգում օգտագործված հասկացություններն են`

Հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

Թույլտվություն՝ Հանձնաժողովի կողմից իրավաբանական կամ ֆիզիկական անձին տրված փաստաթուղթ, որը հավաստում է ռադիոհաճախականությունների տիրույթի որոշակի հատված օգտագործելու նրա իրավունքը և պարտականությունը: Թույլտվության անբաժանելի մասն են համարվում ռադիոհաճախականության օգտագործման պայմանները.

Ռադիոսարքավորում` ռադիոալիքի արձակման կամ ընդունման միջոցով հաղորդակցության հնարավորություն ընձեռող սարքավորում կամ դրա այն մասը, որը շահագործվում է ռադիոհաղորդակցության համար հատկացված ռադիոհաճախականությունների տիրույթում.

Հայտատու՝ Թույլտվություն ստանալու կամ Թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման նպատակով Հանձնաժողով դիմած անձ.

Հայտ` Թույլտվություն ստանալու կամ Թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման համար Հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի փաթեթ:

 

2. Սույն կարգի գործողության շրջանակները

 

2. Սույն կարգը տարածվում է 3 կիլոհերցից բարձր և 1000 գիգահերցից ցածր ռադիոհաճախականությունների տիրույթում աշխատող Ռադիոսարքավորումներ օգտագործող անձանց վրա, բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի:

3. Սույն կարգը չի տարածվում`

1) ռադիոհաճախականությունների այն տիրույթներում աշխատող Ռադիոսարքավորումների վրա, որոնք օգտագործվում են բացառապես պետական (կառավարական) մարմինների կողմից,

2) հեռուստատեսային և ձայնային ծրագրերի հեռարձակման համար օգտագործվող Ռադիոսարքավորումների վրա,

3) սիրողական ռադիոօպերատորների վրա,

4) մրցութային դիմումների կամ աճուրդի միջոցով տրամադրվող Թույլտվությունների վրա:

4. Թույլտվություն չի պահանջվում`

1) ցամաքային շարժական բջջային կապի բաժանորդային կայանների (տերմինալների) օգտագործման համար,

2) շարժական արբանյակային կապի գլոբալ համակարգերի շարժական երկրային բաժանորդային կայանների (տերմինալների) օգտագործման համար,

3) մինչև 5 Վտ հզորությամբ առանց բաց ճառագայթման կենցաղային և բժշկական գերբարձր ռադիոհաճախականության սարքավորումների օգտագործման համար,

4) 10 մետր հեռավորության վրա հետևյալ մագնիսական դաշտի լարվածությամբ ինդուկցիոն սարքավորումների (ռադիոհաճախականային նույնացման, հսկող ռադիոազդանշանային, ապրանքների նույնացման, անձնական նույնացման, արտադրանքի հսկման) օգտագործման համար`

ա. 9 - 59,75 կՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 72 դԲ (մկԱ/մ),

բ. 59,75 - 60,25 կՀց, 70 - 119 կՀց, 6765 - 6795 կՀց, 13,553 - 13,567 ՄՀց, 26,957 - 27,283 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 42 դԲ (մկԱ/մ),

գ. 60,25 - 70 կՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 69 դԲ (մկԱ/մ),

դ. 119 - 135 կՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 66 դԲ (մկԱ/մ),

ե. 7400 - 8800 կՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 9 դԲ (մկԱ/մ),

5) 125 - 135 կՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 10 մՎտ համարժեք - իզոտրոպ հզորությամբ, անվադողերը վերահսկող անլար կապի սարքավորումների օգտագործման համար,

6) 315 - 600 կՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, 10 մետր հեռավորության վրա մինչև -5 դԲ (մկԱ/մ) մագնիսական դաշտի լարվածությամբ, 30 - 37.5 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 1 մՎտ հզորությամբ, 402 - 405 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 25 մկՎտ հզորությամբ բժշկական իմպլանտանտների օգտագործման համար, 457 կՀց ռադիոհաճախականությամբ աշխատող, 10 մետր հեռավորության վրա, մինչև 7 դԲ (մկԱ/մ) մագնիսական դաշտի լարվածությամբ, ձնակույտի հետևանքով զոհերի փնտրման սարքերի օգտագործման համար,

7) 3155 - 3400 կՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, 10 մետր հեռավորության վրա մինչև 13,5 դԲ (մկԱ/մ) մագնիսական դաշտի լարվածությամբ, 33,2 - 48,5 ՄՀց, 57 - 57,5 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 10 մՎտ հզորությամբ, անլար լսողական սարքերի օգտագործման համար,

8) 6765-6795կՀց, 13,553-13,567ՄՀց, 26,957-27,283ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, 10 մետր հեռավորության վրա, մինչև 42դԲ(մկԱ/մ) մագնիսական դաշտի լարվածությամբ, 40,660-40,700ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող մինչև 10մՎտ հզորությամբ, 169,400-169,475ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող մինչև 500մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.) 50կՀց շերտի առավելագույն լայնությամբ, 169,400-169,4875ՄՀց և 169,4875-169,8125ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող մինչև 10մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.), 433,05-434.79ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող մինչև 10մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.), 863–870ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող մինչև 25մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.), 868-868,6ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող մինչև 25մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.), ելքային հաղորդման (uplink transmissions) և 869,4-869,65ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 500մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.) մուտքային հաղորդման (downlink transmissions), 24,0-24,25ԳՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 100մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.), ոչ մասնագիտացված սարքավորումների (հեռակառավարման, հեռուստաչափության, հեռուստակառավարման, ազդանշանման) օգտագործման համար,

9) 2400 - 2483,5 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 100 մՎտ հզորությամբ, անլար հասանելիության լայնաշերտ սարքավորումների օգտագործման համար,

10) 5150 - 5250 ՄՀց, 5725 - 5875 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 100 մՎտ հզորությամբ, լոկալ ցանցերի սարքավորումների օգտագործման համար (միայն շենքերի ներսում, ինչպես նաև օդանավերում` երկրի մակերևույթից 3000 մետրից բարձր թռիչքի ժամանակ), 5250 - 5350 ՄՀց, 5470 - 5725 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև100 մՎտ հզորությամբ, լոկալ ցանցերի սարքավորումների օգտագործման համար (օդանավերում` երկրի մակերևույթից 3000 մետրից բարձր թռիչքի ժամանակ),

11) 26,957 - 27,283 ՄՀց, 34,995 - 35,225 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 10 մՎտ հզորությամբ, 28,0 - 28,2 ՄՀց, 40,660 - 40,700 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 1 Վտ հզորությամբ, մոդելների ղեկավարման սարքավորումների օգտագործման համար,

 12) 66 - 74 ՄՀց, 87,5 - 92 ՄՀց, 100 - 108 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 10 մՎտ հզորությամբ, 151 - 162,7 ՄՀց, 163,2 - 168,5 ՄՀց, 174 - 230 ՄՀց, 470 - 638 ՄՀց, 710 - 726 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 5 մՎտ առավելագույն հզորությամբ, 165,5 - 167,3 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում (165,70 ՄՀց, 166,10 ՄՀց, 166,50 ՄՀց, 167,15 ՄՀց ֆիքսված ռադիոհաճախականություններ), մինչև 20 մՎտ հզորությամբ, ռադիոխոսափողների օգտագործման համար,

13) 87,5 - 92 ՄՀց, 863 - 865 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 10 մՎտ հզորությամբ, 1795 - 1800 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 20 մՎտ հզորությամբ, անլար աուդիոսարքավորումների օգտագործման համար,

14) 26,945 ՄՀց, 26,960 ՄՀց ռադիոհաճախականություններով աշխատող, մինչև 2 Վտ հզորությամբ, 433,05 - 434,79 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 5 մՎտ հզորությամբ, 868-868,2 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 10 մՎտ հզորությամբ, հսկող ռադիոազդանշանային սարքավորումների օգտագործման համար, 149,95 - 150,06 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 25 մՎտ հզորությամբ, հսկող ռադիոազդանշանային սարքավորումների (հեռավոր օբյեկտներում) օգտագործման համար,

15) 30 - 41 ՄՀց, 1880 - 1900 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 10 մՎտ հզորությամբ, անլար հեռախոսասարքերի օգտագործման համար,

16) 1710 - 1785 ՄՀց, 1805 - 1880 ՄՀց, 1920 - 1980 ՄՀց, 2110 - 2170 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող ներսրահային բջջային կապի սարքավորումների (օդանավերում` երկրի մակերևույթից 3000 մետրից բարձր թռիչքի ժամանակ Հայաստանի Հանրապետության շարժական կապի օպերատորների հետ ռոումինգային համաձայնագրի առկայության դեպքում) օգտագործման համար,

17) 9200 - 9975 ՄՀց, 10,5 - 10,6 ԳՀց, 13,4 - 14 ԳՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 25 մՎտ հզորությամբ, 24,00 - 24,25 ԳՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 100 մՎտ հզորությամբ, տեղաշարժի և ռադիոազդանշանի հայտնաբերման սարքավորումների (փոքր հզորության ռադարներ` օբյեկտի դիրքը, արագությունը և այլ բնութագրերը որոշելու համար) օգտագործման համար,

18) 10,7 - 12,75 ԳՀց, 14,0 - 14,5 ԳՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող արբանյակային կապի երկրային կայանների (օդանավերում` երկրի մակերևույթից 3000 մետրից բարձր թռիչքի ժամանակ ինքնաթիռ-արբանյակ կապուղու կազմակերպման համար) օգտագործման համար,

19) 26,957 - 27,09 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, 10 մետր հեռավորության վրա, մինչև 42 դԲ (մկԱ/մ) մագնիսական դաշտի լարվածությամբ, 2446 - 2454 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 100 մՎտ հզորությամբ, երկաթուղուն ավտոմատ նույնացման սարքավորումների օգտագործման համար,

20) 13,553-13,567ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, 10 մետր հեռավորության վրա, մինչև 60դԲ(մկԱ/մ) մագնիսական դաշտի լարվածությամբ, 865-865,6ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող մինչև 100մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.) 200կՀց շերտի առավելագույն լայնությամբ, (865,6-867,6ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող հարցումներ հաղորդող, մինչև 2Վտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.), թույլատրվում է միայն 865,7ՄՀց, 866,3ՄՀց, 866,9ՄՀց և 867,5ՄՀց ռադիոհաճախականությունների կենտրոնացած չորս ալիքներում՝ յուրաքանչյուրը 200կՀց շերտի առավելագույն լայնությամբ), 867,6-868ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող մինչև 500մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.) 200կՀց շերտի առավելագույն լայնությամբ, 2446-2454ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող մինչև 100մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.) ռադիոհաճախականային նույնացման (RFID) սարքավորումների օգտագործման համար,

21) 446 - 446,1 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 0,5 Վտ հզորությամբ, անձնական ռադիոկայանների (ոչ մասնագիտական) օգտագործման համար,

22) 76-77ԳՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 55 դԲմ էֆեկտիվ ճառագայթող իզոտրոպ հզորությամբ, տրանսպորտային միջոցների վրա տեղադրված տելեմատիկ համակարգերի օգտագործման համար,

23) Հայաստանի Հանրապետությունում պետական կամ հանրային նշանակության իրադարձությունների, միջոցառումների կամ այցերի լուսաբանման համար ռադիոկապի շարժական ցանցերի կազմակերպման կամ արբանյակային կապի երկրային կայանի շահագործման նպատակով մինչև 15 օր ժամկետով օգտագործվող ռադիոհաճախականությունների համար, բայց ոչ ավելի քան տարեկան 3 անգամ:

(4-րդ կետը խմբ. 11.05.12 N 159-Ն, լրաց. 05.10.16 N 276-Ն, խմբ. 11.10.17 N 443-Ն, խմբ., լրաց. 21.03.18 N 89-Ն)

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված ցածր հզորության (փոքր շառավղով) անլար կապի համակարգերն օգտագործվում են Հեռահաղորդակցության միջազգային միության ուղեցույցների համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում թույլտվություն ունեցող անձանց ռադիոսարքավորումներում խանգարումներ չառաջացնելու և այդ ռադիոսարքավորումներից առաջացող խանգարումներից պաշտպանություն չպահանջելու պայմանով:

(5-րդ կետը խմբ. 11.05.12 N 159-Ն, լրաց. 05.10.16 N 276-Ն, փոփ. 11.10.17 N 443-Ն, 21.03.18 N 89-Ն)

5.1 Սույն կարգի 4-րդ կետի 23-րդ ենթակետում նշված ռադիոհաճախականություններն առանց թույլտվության կարող են օգտագործվել միայն Հանձնաժողովի հետ նախապես համաձայնեցնելուց հետո: Սույն կետում նշված համաձայնեցումը ստանալու համար սույն կարգի 4-րդ կետի 23-րդ ենթակետում նշված ռադիոհաճախականություններն առանց թույլտվության օգտագործման համար դիմող անձը Հանձնաժողով է ներկայացնում սույն կարգի N 3 և N 4 հավելվածներով նախատեսված տեղեկությունները: Հանձնաժողովը սույն կետում նշված համաձայնեցման վերաբերյալ դիրքորոշումը հայտնում է՝ այն նախապես համաձայնեցնելով էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի իրավասու մարմնի հետ՝ վերջինիս դիրքորոշումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

(5.1-ին կետը լրաց. 05.10.16 N 276-Ն)

 

3. Ընդհանուր դրույթներ

 

6. Եթե էլեկտրոնային հաղորդակցության որևէ ցանցի շահագործման կամ ծառայություն մատուցելու համար անհրաժեշտ է ռադիոհաճախականությունների օգտագործում, ապա անձը չի կարող տվյալ ցանցն օգտագործել կամ ծառայությունը մատուցել առանց Թույլտվության:

7. Հանձնաժողովը Թույլտվություն տրամադրում է Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակ հաստատող իրավական ակտին համապատասխան, իր տնօրինման տակ գտնվող ռադիոհաճախականությունների տիրույթից:

8. Թույլտվության գործողության առավելագույն ժամկետը սահմանվում է 10 տարի: Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցելու նպատակով տրամադրվող Թույլտվության գործողությունը չի կարող ցանցի լիցենզիայի գործողության ժամկետից ավելի լինել:

(8-րդ կետը լրաց. 21.03.18 N 89-Ն)

9. Թույլտվության տրամադրման, ռադիոհաճախականությունների օգտագործման, Թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման համար վճարվում է պարտադիր վճար, որի չափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով: Վճարումն իրականացվում է համաձայն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17.1-րդ հոդվածի և սույն կարգի:

10. Թույլտվությունը չի կարող օգտագործման տրվել այլ անձանց, օտարվել կամ գրավադրվել՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի։

11. Թույլտվության գործողությունը չի տարածվում Թույլտվություն ունեցող անձի հետ համատեղ, այդ թվում՝ համատեղ գործունեության պայմանագրով գործունեություն իրականացնող այլ անձանց, ինչպես նաև Թույլտվություն ունեցող անձի մասնակցությամբ հիմնադրված կամ գործող իրավաբանական անձանց վրա։

12. Թույլտվություն ունեցող անձը կարող է օգտագործել այդ ռադիոհաճախականությունը Թույլտվությունն ուժի մեջ մտնելու պահից և Թույլտվության գործողության ժամկետում։

13. Թույլտվություն ունեցող անձի կողմից Թույլտվությամբ իրեն տրամադրված ռադիոհաճախականությունների փաստացի չօգտագործումը Թույլտվություն ունեցող անձին չի ազատում իրեն տրամադրված ռադիոհաճախականությունների օգտագործման համար սահմանված վճարներ վճարելու պարտականությունից:

14. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կամ սույն կարգի, կամ Թույլտվության պայմանների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքերում, Հանձնաժողովը կարող է կիրառել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցները, այդ թվում` կասեցնել կամ դադարեցնել ռադիոհաճախականության օգտագործման թույլտվությունը:

14.1 Սույն կարգով նախատեսված իրազեկումը, այդ թվում՝ փաստաթղթերի հանձնումը, կատարվում է օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

(14.1-ին կետը լրաց. 21.03.18 N 89-Ն)

 

4. Թույլտվություն ստանալու հայտի քննարկումը և որոշման ընդունումը

 

15. Թույլտվություն ստանալու համար անձը Հանձնաժողով է ներկայացնում`

1) (ենթակետն ուժը կորցրել է 07.11.12 N 442-Ն)

2) անձնագրի պատճենը, եթե հայտատուն ֆիզիկական անձ է.

3) Թույլտվության տրամադրման վճարի 1 տոկոսի վճարումը հավաստող անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը, կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը.

4) Համապատասխան տեղեկություններ` համաձայն սույն կարգի N 1-N 4 հավելվածներով տրված ձևերի:

(15-րդ կետը խմբ. 06.06.12 N 201-Ն, փոփ., խմբ. 07.11.12 N 442-Ն)

16. Հայտը և նրանում ընդգրկված փաստաթղթերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ իրավական ակտերի և սույն կարգի պահանջներին:

17. Հայտատուն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում Հանձնաժողով ներկայացրած փաստաթղթերի և տեղեկությունների հավաստիության համար։

18. Հայտատուի ներկայացրած Հայտը մուտքագրվում է Հանձնաժողովում։ Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումը ստուգում է Հայտի ամբողջականությունը, նրանում ընդգրկված փաստաթղթերի ձևակերպման ճշտությունն ու համապատասխանությունը սույն կարգի 15-րդ կետին և N 1-N 4 հավելվածներին:

19. (կետն ուժը կորցրել է 31.07.13 N 277-Ն)

20. Այն դեպքերում, երբ Հայտում նշված և սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետի առարկա չհանդիսացող ռադիոհաճախականությունները օգտագործվում են կամ նախատեսված են պետական (կառավարական) մարմինների ռադիոսարքավորումների օգտագործման համար, Հանձնաժողովն սկսում է համապատասխան մարմինների հետ համակարգման աշխատանքներ` ռադիոհաճախականությունների օգտագործման պայմաններում լրացուցիչ պայմաններ ամրագրելու նպատակով:

21. Հայտը չի ընդունվում ուսումնասիրության, եթե՝

1) նրանում ընդգրկված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ իրավական ակտերի և սույն կարգի պահանջներին.

2) ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները թերի են, ներկայացված փաստաթղթերում և տեղեկություններում առկա են անճշտություններ և անհամապատասխանություններ.

3) Հայտատուն` օրենքի, իսկ իրավաբանական անձ հանդիսացող Հայտատուն` նաև իր կանոնադրության համաձայն իրավունք չունի օգտագործել հայցվող ռադիոհաճախականությունը.

4) Հայտատուն գտնվում է սնանկության կամ լուծարման գործընթացում։

(21-րդ կետը փոփ., լրաց. 21.03.18 N 89-Ն)

22. Հանձնաժողովը Հայտի ստուգման բացասական արդյունքի մասին գրավոր տեղեկացնում է Հայտատուին՝ Հայտն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտի ստուգման բացասական արդյունքի դեպքում Հայտը պահպանվում է Հանձնաժողովում:

(22-րդ կետը խմբ. 31.07.13 N 277-Ն) 

23. Հայտատուն, Հանձնաժողովի կողմից Հայտի ստուգման արդյունքում հայտնաբերված թերությունները վերացնելուց կամ բացակայող փաստաթղթերը լրացնելուց հետո դրանք ներկայացնում է Հանձնաժողով: Այդ դեպքում Հայտի ստացման օր է համարվում բացակայող կամ ճշտգրտված փաստաթղթերը հանձնաժողովում մուտքագրելու օրը: Դրանից հետո Հայտատուն և Հանձնաժողովն առաջնորդվում են սույն կարգի 18-22-րդ կետերով սահմանված պահանջներով և ժամկետներով:

24. Հայտի ստուգման դրական արդյունքի դեպքում Հանձնաժողովն սկսում է Հայտի քննարկման գործընթացը և կայացնում համապատասխան որոշում` Հայտն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում:

(24-րդ կետը խմբ. 31.07.13 N 277-Ն) 

25. Հայաստանի Հանրապետության տարածքում ռադիոհաճախականությունների օգտագործման և դրանց միջազգային իրավական պաշտպանության ապահովման համար Հեռահաղորդակցության միջազգային միության ռադիոկապի բյուրոյում հատկացվող ռադիոհաճախականությունների գրանցման աշխատանքների իրականացման համար, ինչպես նաև սույն կարգի 20-րդ կետով նախատեսված համակարգման աշխատանքների համար ծախսված ժամանակը չի ներառվում սույն կարգի 24-րդ կետում սահմանված ժամկետում։

26. (կետն ուժը կորցրել է 31.07.13 N 277-Ն) 

27. Հանձնաժողովը Հայտը մերժում է, եթե՝

1) Հայտատուն գտնվում է սնանկության կամ լուծարման գործընթացում.

2) հայտագրված ռադիոհաճախականության կամ ռադիոհաճախականության տիրույթի օգտագործումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության սահմանափակ ռեսուրսների անարդյունավետ օգտագործման.

3) Հայտում բերված տեխնիկական ցուցանիշները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող տեխնիկական կանոնակարգերին.

4) Թույլտվություն տալու դեպքում սահմանափակվում է մեկ այլ Թույլտվություն ունեցող անձին տրված իրավունքը կամ կարող է բացասական ազդեցություն ունենալ նրա գործունեության տեխնիկական ցուցանիշների վրա.

5) (ենթակետն ուժը կորցրել է 31.07.13 N 277-Ն)

6) Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկությունները թերի են, ներկայացված փաստաթղթերում և տեղեկություններում առկա են անճշտություններ և անհամապատասխանություններ կամ դրանք չեն համապատասխանում օրենքների, իրավական ակտերի կամ սույն կարգի պահանջներին։

(27-րդ կետը փոփ. 31.07.13 N 277-Ն, խմբ. 21.03.18 N 89-Ն)

28. Հայտի վերաբերյալ Հանձնաժողովի առարկությունները հաշվի առնելուց հետո, անձը, սույն կարգի 15-րդ կետով սահմանված կարգով, կարող է կրկին Հայտ ներկայացնել Հանձնաժողով։

29. Թույլտվություն տրամադրելու վերաբերյալ որոշում ընդունելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, Հանձնաժողովը Թույլտվությունը հանձնում է Թույլտվություն ստացած անձին, իսկ նրա չներկայանալու դեպքում՝ Թույլտվությունը պահվում է Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումում՝ մինչև վերջինիս ներկայանալը։

(29-րդ կետը խմբ. 31.07.13 N 277-Ն, 21.03.18 N 89-Ն) 

30. Հայտի մերժման մասին Հանձնաժողովի որոշումը չի կարող ազդեցություն ունենալ անձի հաջորդ Հայտերի քննարկման վրա։

31. (կետն ուժը կորցրել է 21.03.18 N 89-Ն) 

32. Հանձնաժողովում յուրաքանչյուր Թույլտվություն ունեցող անձի համար վարվում է հաշվառման գործավարություն և կազմվում գործ:

33. Թույլտվություն ստացած անձի ստորագրությամբ Թույլտվության ստացման կտրոնը (սույն կարգի N6 հավելված) պահվում է Հանձնաժողովում։

34. Թույլտվության գործողությունը դադարեցվելու դեպքերում գործը պահվում է Հանձնաժողովում:

35. Թույլտվությունների տրամադրման գործընթացին առնչվող Հանձնաժողովի որոշումները ծանոթանալու նպատակով պետք է մատչելի լինեն ցանկացած շահագրգիռ անձի համար, եթե դրանք չեն պարունակում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական, ծառայողական կամ առևտրային գաղտնիքներ:

 

5. Թույլտվության գործողության ժամկետի երկարաձգումը

 

36. Թույլտվությունում ամրագրված ժամկետի երկարաձգման համար Թույլտվություն ունեցող անձը Թույլտվության գործողության ժամկետի ավարտից առաջ Հայտ է ներկայացնում Հանձնաժողով՝ նշելով հայցվող ժամկետը։

(36-րդ կետը փոփ. 31.07.13 N 277-Ն, խմբ. 21.03.18 N 89-Ն) 

37. (կետն ուժը կորցրել է 31.07.13 N 277-Ն)

38. (կետն ուժը կորցրել է 31.07.13 N 277-Ն)

39. Հայտը մերժվում է, եթե՝

1) (ենթակետն ուժը կորցրել է 31.07.13 N 277-Ն) 

2) (ենթակետն ուժը կորցրել է 31.07.13 N 277-Ն) 

3)  (ենթակետն ուժը կորցրել է 31.07.13 N 277-Ն)  

4) առաջին անգամ տրված Թույլտվության գործողության ժամկետի ընթացքում Թույլտվություն ունեցող անձը գործունեությունն իրականացրել է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն կարգի էական խախտմամբ.

5) Թույլտվություն ստացած անձը Թույլտվությունում սահմանված ժամկետում տրամադրված ռադիոհաճախականությունը չի օգտագործել.

6) Թույլտվություն ունեցող անձը` օրենքի, իսկ իրավաբանական անձ հանդիսանալու դեպքում` նաև իր կանոնադրության համաձայն իրավունք չունի օգտագործել հայցվող ռադիոհաճախականությունը։

(39-րդ կետը փոփ. 31.07.13 N 277-Ն, լրաց. 21.03.18 N 89-Ն) 

40. Հանձնաժողովը Թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման կամ երկարաձգման մերժման վերաբերյալ որոշում է ընդունում ոչ ուշ, քան մինչև Թույլտվության գործողության ժամկետի ավարտը:

(40-րդ կետը խմբ. 31.07.13 N 277-Ն, 21.03.18 N 89-Ն)   

41. Եթե Հայտը ներկայացվել է Թույլտվության գործողության կասեցման ժամանակահատվածում, ապա այն քննարկվում է միայն կասեցման վերացումից հետո:

 

6. Ռադիոհաճախականությունների օգտագործման պարտադիր վճարները

 

42. Ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարը սահմանվում է տարվա համար և ենթակա է վճարման յուրաքանչյուր եռամսյակի համար հավասարաչափ՝ մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ։

43. Ոչ լրիվ եռամսյակի ռադիոհաճախականությունների օգտագործման վճարի չափը հաշվարկվում է ոչ լրիվ եռամսյակում ռադիոհաճախականությունների օգտագործման (Թույլտվության գործողության) օրացուցային օրերի համար` եռամսյակի համար սահմանված վճարի և եռամսյակի օրացուցային օրերի թվի քանորդի և ոչ լրիվ եռամսյակում ռադիոհաճախականությունների օգտագործման (Թույլտվության գործողության) օրացուցային օրերի արտադրյալի չափով։

44. Ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարի հաշվարկման ժամանակ տվյալ վճարի մասով ամբողջական թիվ ստանալու համար իրականացվում է վճարման ենթակա գումարի կլորացում: Մինչև 50 լումայի դեպքում գումարը կլորացվում է դեպի փոքրացում, իսկ 50 և ավելի լումայի դեպքում՝ դեպի մեծացում:

45. Ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարների գումարների վճարումը սույն կարգի 42-րդ կետով սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում գանձվում է տույժ` ուշացման յուրաքանչյուր օրվա համար պակաս վճարված վճարի 0,075 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 730 օրվա համար։

(45-րդ կետը փոփ. 21.03.18 N 89-Ն)

46. Եթե ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարի վճարման ժամանակ վճարողը կոնկրետ չի նշել, թե որ ժամանակաշրջանի պարտավորության մարմանն է այն վերաբերում (նպատակային չէ), ապա առաջնահերթ մարվում են ռադիոհաճախականության պարտադիր վճարի գումարները, այնուհետև՝ տույժերը:

47. Թույլտվություն ունեցող անձի նախաձեռնությամբ Թույլտվության գործողության դադարեցման դեպքում ռադիոհաճախականության պարտադիր վճարները (տույժերը) հաշվարկվում են մինչև Թույլտվության գործողության դադարեցման համար դիմումի ներկայացման (Հանձնաժողովում մուտքագրման) օրը (դիմումում դադարեցման ավելի ուշ ժամկետ նշված լինելու դեպքում՝ մինչև այդ օրը), իսկ Հանձնաժողովի նախաձեռնությամբ Թույլտվության գործողության դադարեցման դեպքում՝ մինչև Թույլտվության գործողությունը դադարեցնելու վերաբերյալ Հանձնաժողովի որոշման ընդունման օրը։

(47-րդ կետը լրաց. 21.03.18 N 89-Ն)

(գլուխը լրաց. 05.10.16 N 276-Ն)

 

7. Թույլտվության վերաձևակերպումը

(գլուխը լրաց. 21.03.18 N 89-Ն)

 

48. Թույլտվություն ունեցող անձի վերակազմակերպման կամ նրա անվանման (անվան), կամ գտնվելու վայրի (բնակության վայրի) փոփոխման դեպքում Թույլտվություն ունեցող անձը պարտավոր է այդ փոփոխությունները իրավական ուժ ստանալու օրվանից սկսած տասնհինգօրյա ժամկետում Թույլտվության վերաձևակերպման համար դիմում ներկայացնել Հանձնաժողով՝ կցելով տեղեկություններ պետական գրանցման համարի (պետական հաշվառման համարի) վերաբերյալ: Դիմումները Հանձնաժողովի կողմից բավարարվում կամ մերժվում են ոչ ուշ, քան դիմումն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում:

49. Թույլտվության վերաձևակերպման դիմումը մերժվում է, եթե՝

1) ներկայացրած փաստաթղթերը թերի են կամ չեն համապատասխանում օրենքների, իրավական ակտերի կամ սույն կարգի պահանջներին,

2) Թույլտվություն ունեցող անձը օրենքի, իսկ իրավաբանական անձ հանդիսանալու դեպքում` նաև իր կանոնադրության համաձայն իրավունք չունի օգտագործել տրամադրված ռադիոհաճախականությունը:

 

 


Հավելված N 1
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2011 թվականի ապրիլի 13-ի N 169-Ն
 որոշմամբ հաստատված կարգի

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

ռադիոռելեային կապի գծերի ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ստանալու համար

 

Ընդհանուր տեղեկություններ

 

1. Հայտատու (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը, պետական հաշվառման համարը, իրավաբանական անձի դեպքում` անվանումը, պետական գրանցման համարը)

_________________________________

 

2. Բանկային հաշվի համարը, բանկի անվանումը

_________________________________

 
3. Հարկ վճարողի հաշվառման համարը

_________________________________

 
4. Գտնվելու վայրը

_________________________________

 
5. Փոստային հասցեն

_________________________________

 
6. Հեռախոս, ֆաքս

_________________________________

 

7. Ռադիոռելեային կապի գծի  օգտագործման նպատակը

_________________________________

 
8. Ռադիոռելեային կապի գծի անվանումը

_________________________________

 

9. Ռադիոռելեային կապի գծերի կայանների տեղադրման վայրը, աշխարհագրական կոորդինատները և բարձրությունը ծովի մակերևույթից

 

Հ/հ

Ռադիոռելեային կապի գծի հատվածի անվանումը

Ռադիոռելեային կապի գծի կայանների տեղադրման վայրերը

Աշխարհագրական կոորդինատները

Բարձրությունը ծովի մակերևույթից (մ)

կայան 1

կայան 2

կայան 1

կայան 2

կայան 1

կայան 2

1

2

3

4

5

6

7

8

               
               

10. (կետն ուժը կորցրել է 31.07.13 N 277-Ն) 

Տեխնիկական տվյալներ

 

11. Ռադիոռելեային կայանի տեսակը

________________________________________
(անալոգային, թվային)

 

12. Ռադիոհաճախականությունների
տիրույթը (ՄՀց)

________________________________________

 

13. Պահանջվող ռադիոհաճախականությունները (ՄՀց)

 

Հ/հ

Ռադիոռելեային կապի գծի հատվածի անվանումը

Պահանջվող ռադիոհաճախականությունները (հաղորդման) (ՄՀց)

կայան 1

կայան 2

1

2

3

4

       
       

 

14. Հաղորդչի հզորությունը, ճառագայթման դասը, թվային տեղեկատվության հաղորդման արագությունը

 

Հ/հ

Ռադիոռելեային կապի գծի հատվածի անվանումը

Հաղորդչի հզորությունը (Վտ)

Ճառագայթման դասը

Տեղեկատվության հաղորդման արագությունը (կԲիթ/վ)

1

2

3

4

5

         
         

 

15. Անտենայի տեսակը, բարձրությունը երկրի մակերևույթից, տրամագիծը, ուժեղացման գործակիցը

 

Հ/հ

Ռադիոռելեային կապի գծի
հատվածի անվանումը

Անտենայի տեսակը

Բարձրությունը երկրի մակերևույթից (մ)

Անտենայի տրամագիծը (մ)

Ուժեղացման գործակիցը
(դԲ)

կայան 1

կայան 2

կայան 1

կայան 2

կայան 1

կայան 2

կայան 1

կայան 2

1

2

3

4

5

6

7

8

9

10

                   
                   

 

16. Ռադիոռելեային կապի կազմակերպման սխեման (նշել կայանների միջև հեռավորությունները և անտենաների ազիմուտները).

 

Հայտատու`

______________________________________________________________
 (ստորագրություն, անուն, ազգանուն, պաշտոն)

 

 

«_____» ________________ 20  թվականի

 

 

 

(հավելվածը փոփ. 07.11.12 N 442-Ն, 31.07.13 N 277-Ն) 

 

 


Հավելված N 2
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2011 թվականի ապրիլի 13-ի N 169-Ն
 որոշմամբ հաստատված կարգի

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

անլար հասանելիության լայնաշերտ ցանցի ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ստանալու համար

 

Ընդհանուր տեղեկություններ

 

1. Հայտատու (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը, պետական հաշվառման համարը, իրավաբանական անձի դեպքում` անվանումը, պետական գրանցման համարը)

_________________________________

 

2. Բանկային հաշվի համարը, բանկի անվանումը

_________________________________

 
3. Հարկ վճարողի հաշվառման համարը

_________________________________

 
4. Գտնվելու վայրը

_________________________________

 
5. Փոստային հասցեն

_________________________________

 
6. Հեռախոս, ֆաքս

_________________________________

 

7. Ցանցի օգտագործման նպատակը

_________________________________

 

8. (կետն ուժը կորցրել է 31.07.13 N 277-Ն) 

_________________________________

 

 Ընդհանուր տեղեկություններ ցանցի վերաբերյալ

 

9. Օգտագործվող սարքավորման տեխնիկական
ստանդարտի անվանումը

___________________________________
(լրացվում է դրա առկայության դեպքում)

 

10. Ցանցի կազմակերպման տարածքը

___________________________________
(մարզ, քաղաք, բնակավայր)

 
11. Բազային կայանների քանակը

___________________________________

 

  Տեխնիկական տվյալներ

 

12. Ռադիոհաճախականությունների 
տիրույթը (ՄՀց)

___________________________________

 

13. Ցանցի համար պահանջվող ռադիո-
հաճախականությունների շերտը (ՄՀց)

___________________________________

 

14. Բազային կայանների տեղադրման վայրը, աշխարհագրական կոորդինատները, բարձրությունը ծովի մակերևույթից

 

Բազային կայանի
հերթական
համարը

Բազային կայանի
 տեղադրման վայրը

Աշխարհագրական կոորդինատները

Բարձրությունը ծովի
մակերևույթից
(մ)

1

2

3

4

5

6

           
           

 

15. Պահանջվող ռադիոհաճախականությունները, հաղորդչի հզորությունը, ճառագայթման դասը, թվային տեղեկատվության հաղորդման արագությունը

 

Բազային կայանի հերթական համարը

Ռադիոհաճախա-կանությունը (ՄՀց)

Հաղորդչի հզորությունը (Վտ)

Ճառագայթման դասը

Տեղեկատվության հաղորդման արագությունը (կԲիթ/վ)

1

2

3

4

5

         
         

 

 16. Անտենաների տեսակը, բարձրությունը երկրի մակերևույթից, ուժեղացման գործակիցը, ճառագայթման ազիմուտը

 

Բազային կայանի
հերթական
համարը

Անտենայի տեսակը, սեկտորի բացվածքը (աստիճան)

Բարձրությունը երկրի
մակերևույթից
(մ)

Ուժեղացման գործակիցը
(դԲ)

Ճառագայթման ազիմուտը
(աստիճան)

1

2

3

4

5

         
         

 

Հայտատու`

______________________________________________________________
 (ստորագրություն, անուն, ազգանուն, պաշտոն)

 

 

«_____» ________________ 20  թվականի

 

 

 

(հավելվածը փոփ. 07.11.12 N 442-Ն, 31.07.13 N 277-Ն) 

 

 


Հավելված N 3
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2011 թվականի ապրիլի 13-ի N 169-Ն
 որոշմամբ հաստատված կարգի

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

շարժական ռադիոկապի ցանցի ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ստանալու համար

 

Ընդհանուր տեղեկություններ

 

1. Հայտատու (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը, պետական հաշվառման համարը, իրավաբանական անձի դեպքում` անվանումը, պետական գրանցման համարը)

_________________________________

 

2. Բանկային հաշվի համարը, բանկի անվանումը

_________________________________

 
3. Հարկ վճարողի հաշվառման համարը

_________________________________

 
4. Գտնվելու վայրը

_________________________________

 
5. Փոստային հասցեն

_________________________________

 
6. Հեռախոս, ֆաքս

_________________________________

 

7. Ռադիոկապի օգտագործման նպատակը

_________________________________

 

8. (կետն ուժը կորցրել է 31.07.13 N 277-Ն) 

_________________________________

 

Ընդհանուր տեղեկություններ ռադիոկապի ցանցի վերաբերյալ

 

9. Օգտագործվող սարքավորման տեխնիկական
ստանդարտի անվանումը

___________________________________
(լրացվում է դրա առկայության դեպքում)

 

10. Ռադիոկապի ցանցի կազմակերպման  տարածքը

___________________________________
(մարզ, քաղաք, բնակավայր)

 
11. Բազային (վերահաղորդիչ) կայանների քանակը

___________________________________

 

12. Պլանավորվող բաժանորդային ցանցի ծավալը 
(բաժանորդների քանակը)

___________________________________

 

Տեխնիկական տվյալներ

 

13. Ռադիոհաճախականությունների  շերտերը (ՄՀց)

___________________________________
(ընդունման / հաղորդման)

 
14. Դուպլեքսային բաժանվածություն (ՄՀց)

___________________________________

 

15. Ցանցի համար պահանջվող
ռադիոհաճախականությունների քանակը

___________________________________

 

16. Բազային (վերահաղորդիչ) կայանների տեղադրման վայրը, աշխարհագրական կոորդինատները, բարձրությունը ծովի մակերևույթից

 

Բազային կայանի
հերթական
համարը

Բազային
(վերահաղորդիչ) կայանի տեղադրման վայրը (հասցեն)

Աշխարհագրական կոորդինատները

Բարձրությունը ծովի մակերևույթից
(մ)

1

2

3

4

5

6

           
           

 

17. Պահանջվող ռադիոհաճախականությունները, հաղորդչի հզորությունը, ճառագայթման դասը, թվային տեղեկատվության հաղորդման արագությունը

 

Բազային կայանի հերթական համարը

Ռադիոհաճախա-կանությունը (ՄՀց)

Հաղորդչի հզորությունը
(Վտ)

Ճառագայթման դասը

Տեղեկատվության հաղորդման արագությունը (կԲիթ/վ)

1

2

3

4

5

         
         

 

18. Անտենաների տեսակը, բարձրությունը երկրի մակերևույթից, ուժեղացման գործակիցը, ճառագայթման ազիմուտը

 

Բազային կայանի
հերթական
համարը

Անտենայի տեսակը, սեկտորի բացվածքը (աստիճան)

Բարձրությունը երկրի
մակերևույթից
(մ)

Ուժեղացման գործակիցը
(դԲ)

Ճառագայթման ազիմուտը
(աստիճան)

1

2

3

4

5

         
         

 

Հայտատու`

______________________________________________________________
 (ստորագրություն, անուն, ազգանուն, պաշտոն)

 

 

«_____» ________________ 20  թվականի

 

 

 

 

19. Շարժական ռադիոկապի ցանցի շահագործման ընթացքում օգտագործվող ազդականչը՝ _____________________:

(հավելվածը փոփ. 07.11.12 N 442-Ն, 31.07.13 N 277-Ն, լրաց. 11.10.17 N 443-Ն) 

 

 


Հավելված N 4
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2011 թվականի ապրիլի 13-ի N 169-Ն
 որոշմամբ հաստատված կարգի

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

ամրակցված (շարժական) արբանյակային կապի երկրային կայանի ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ստանալու համար

 

Ընդհանուր տեղեկություններ

 

1. Հայտատու (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը, պետական հաշվառման համարը, իրավաբանական անձի դեպքում` անվանումը, պետական գրանցման համարը)

_________________________________

 

2. Բանկային հաշվի համարը, բանկի անվանումը

_________________________________

 
3. Հարկ վճարողի հաշվառման համարը

_________________________________

 
4. Գտնվելու վայրը

_________________________________

 
5. Փոստային հասցեն

_________________________________

 
6. Հեռախոս, ֆաքս

_________________________________

 

7. Կապի կազմակերպման նպատակը

_________________________________

 

8. (կետն ուժը կորցրել է 31.07.13 N 277-Ն) 

_________________________________

 

Տեխնիկական տվյալներ

 

9. Արբանյակային կապի երկրային կայանի տեղադրման վայրը, աշխարհագրական կոորդինատները, բարձրությունը ծովի մակերևույթից

 

Կայանի
հերթական
համարը

Արբանյակային կապի երկրային կայանի տեղադրման վայրը (հասցեն)

Աշխարհագրական կոորդինատները

Բարձրությունը ծովի մակերևույթից
(մ)

1

2

3

4

5

6

           

 

10. Արբանյակային ցանցի անվանումը և տեղակայման կոորդինատները

 

Արբանյակային ցանցի
անվանումը

Տեղակայման կոորդինատները

1

2

3

     

11. Ռադիոհաճախականությունների շերտերը (ՄՀց)

____________________________________________
 (նշվում են հաճախությունների շերտերը հաղորդման/ընդունման)

12. Պահանջվող ռադիոհաճախականությունները, հաղորդչի հզորությունը, ճառագայթման դասը, թվային տեղեկատվության հաղորդման արագությունը

 

Կայանի հերթական համարը

Ռադիոհաճախականու-թյունները (ՄՀց)

Հաղորդչի հզորությունը
(Վտ)

Ճառագայթման դասը

Տեղեկատվության հաղորդման արագությունը (կԲիթ/վ)

հաղորդման

ընդունման

1

2

3

4

5

6

           

 

13. Անտենաների տեսակը, տրամագիծը, բարձրությունը երկրի մակերևույթից, ուժեղացման գործակիցը, ճառագայթման ազիմուտը, տեղի անկյունը

 

Կայանի
հերթական
համարը

Անտենայի
տեսակը

Տրամա-գիծը (մ)

Բարձրությունը երկրի
մակերևույթից
(մ)

Ուժեղացման գործակիցը
(դԲ)

Ճառագայթման ազիմուտը (աստիճան)

Տեղի անկյունը (աստիճան)

1

2

3

4

5

6

7

             

 

Հայտատու`

______________________________________________________________
 (ստորագրություն, անուն, ազգանուն, պաշտոն)

 

 

«_____» ________________ 20  թվականի

 

 

 

(հավելվածը փոփ. 07.11.12 N 442-Ն, 31.07.13 N 277-Ն) 

 

 


Հավելված N 5
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2011 թվականի ապրիլի 13-ի N 169-Ն
 որոշմամբ հաստատված կարգի

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
(հավելվածն ուժը կորցրել է 31.07.13 N 277-Ն)
 

 

 


Հավելված N 6
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2011 թվականի ապրիլի 13-ի N 169-Ն
 որոշմամբ հաստատված կարգի

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ (ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ) ՍՏԱՑՄԱՆ ԿՏՐՈՆ

 

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի

 

20 __ թվականի __________ «___» -ի N_____ որոշում

 

Էլեկտրոնային հաղորդակցության կապի տեսակը՝ ________________________________________
 

_______________________________________________________________________________________

 

Թույլտվության գրանցման ամսաթիվը

«___»_____________20__ թ.

 
Թույլտվության գրանցման համարը

N_________

 
Ստացված էջերի քանակը՝

________________

 

Տրված է՝

_________________________________________________________________________
(Թույլտվություն ստացող Անձի անվանումը)

 

_________________________________________________________________________________
(հասցեն, հեռախոսը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը)

_________________________________________________________________________________
(Թույլտվություն ստացող Անձի անունը, ազգանունը, անձնագրի կամ այն փոխարինող փաստաթղթի սերիան և համարը,

_________________________________________________________________________________
ում կողմից և երբ է տրված)

 

Թույլտվությունը ստացվել է՝

 

«____»________________20__ թվականի

___________________________________________
    (Թույլտվություն ստացողի ստորագրությունը)

 

(կարգը խմբ. 11.05.12 N 159-Ն, խմբ., լրաց. 06.06.12 N 201-Ն, փոփ., խմբ. 07.11.12 N 442-Ն, փոփ., խմբ. 31.07.13 N 277-Ն, լրաց. 05.10.16 N 276-Ն, խմբ., փոփ. 11.10.17 N 443-Ն, լրաց., խմբ., փոփ. 21.03.18 N 89-Ն)