Գլխավոր տեղեկություն
Համար
N 360-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.04.2018-24.10.2019)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.04.25/35(1393) Հոդ.536.11
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.03.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.04.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.04.2018
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մարտի 2018 թվականի N 360-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1343-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից անցկացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1680-Ն և 2013 թվականի մարտի 7-ի N 519-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1343-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) որոշման 1-ին կետում «և 12» բառերը փոխարինել «12 և 13» բառերով.

2) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.

3) որոշումը լրացնել նոր՝ N 13 հավելվածով՝ համաձայն N 2 հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2018 թ. ապրիլի 4
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

մարտի 29-ի N 360-Ն որոշման

 

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2017 թվականի

հոկտեմբերի 19-ի N 1343-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

 

ՍՏՈՒԳԱԹԵՐԹ N____

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ՀԱՄԱՐ
(ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՏԳՏԴ՝ 07 ՀԱՏՎԱԾԻ ԲՈԼՈՐ ԽՄԲԵՐ, ԴԱՍԵՐ ԵՎ ԵՆԹԱԴԱՍԵՐ, 08.91.0 ԴԱՍ, 08.99 ԽՈՒՄԲ)

 

_____ __________________ 20_ _ թվական

 

Ստուգումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի ______________թվականի N _________ հանձնարարագրի հիման վրա:
Ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք՝ ________________________________________________ _______________________________

 (պաշտոնը)

  (անունը, հայրանունը, ազգանունը)

________________________________________________ _______________________________

(պաշտոնը)

(անունը, հայրանունը, ազգանունը)

________________________________________________ _______________________________

(պաշտոնը)

(անունը, հայրանունը, ազգանունը)

________________________________________________ _______________________________

(պաշտոնը)

(անունը, հայրանունը, ազգանունը)

________________________________________________ _______________________________

(պաշտոնը)

(անունը, հայրանունը, ազգանունը)

Ստուգման՝

ժամկետը՝

ստուգվող ժամանակահատվածը՝

______ աշխատանքային օր

սկիզբը՝___________թ.

ավարտը՝________________թ.

Նպատակը՝ ______________________________________________________________________

Հանձնարարագրում նշված ստուգաթերթի հարցերը՝ ________________________________

Ստուգվող տնտեսավարող սուբյեկտի՝

Անվանումը՝

 _________________________________

ՀՎՀՀ-ն՝

 _________________________________

Հասցեն՝

 _________________________________

Տրամադրված հանքավայրի անվանումը՝

 _________________________________

Հեռախոսահամարը՝

 _________________________________

Այլ տեղեկություններ՝

 _________________________________

Տեղեկատվական բնույթի հարցեր

NN
ը/կ

Հարցը

Պատասխանը
(այո կամ ոչ)

1.

Ընդերքօգտագործման ոլորտից բացի գործունեություն ծավալում է այլ ոլորտում (ոլորտներում)

 

2.

Շահագործման համար տրամադրված տեղամասի վրա երրորդ անձինք ունեն գրավի կամ սերվիտուտի իրավունք

 

3.

Հանքավայրի շահագործումը կախված է եղանակային պայմաններից

 

4.

Առկա է տրամադրված տեղամասի կոորդինատների անճշտություն

 

5.

Իրականացնում է ընդերքօգտագործման թափոնների կառավարում և (կամ) վերամշակում

 

Վերահսկողական բնույթի հարցեր

NN
ը/կ

հարցը

պատասխանը

կշիռը

իրավական
հիմքը

մեկնաբանությունը

ստուգման տեսակը

այո

ոչ

չ/պ

1.

Առկա է ընդերքօգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերի փաթեթը՝

       

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 54-րդ հոդվածի 3-րդ մաս

 

փաստաթղթային

1) օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը

     

0.4

2) օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագիրը

     

0.2

3) լեռնահատկացման ակտը

     

0.2

4) համապատասխան փորձաքննություններ անցած նախագիծը

     

0.2

2.

Օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքները կատարվում են արդյունահանման թույլտվությամբ տրամադրված ընդերքի տեղամասում

     

1

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 78-րդ հոդվածի 2-րդ մաս

 

փաստաթղթային, տեսազննում, տեղորոշում, չափագրում

3.

Պահպանվում է օգտակար հանածոյի արդյունահանման նախագծով սահմանված՝

       

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետեր

 

փաստաթղթային, տեսազննում, չափագրում

1) հանքաստիճանի բարձրությունը

     

0.7

2) հանքաստիճանի երկարությունը

     

0.5

3) հանքաստիճանի լայնությունը

     

0.5

4) շեպի թեքության անկյունը

     

0.7

5) բացահանքի կողի թեքման անկյունը

     

0.7

4.

Պահպանվու՞մ է օգտակար հանածոյի արդյունահանման նախագծով սահմանված հանքախորշի՝

       

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետեր

 

փաստաթղթային, տեսազննում, չափագրում

1) երկարությունը

     

0.5

2) բարձրությունը

     

0.5

3) լայնությունը

     

0.5

5.

Ստորգետնյա աշխատանքների իրականացման եղանակը համապատասխանում է օգտակար հանածոյի արդյունահանման նախագծով նախատեսվածին

     

0.7

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետեր

 

փաստաթղթային, տեսազննում

6.

Շահագործման ընթացքում հանքաքարի փաստացի կորուստները համապատասխանու՞մ են օգտակար հանածոյի արդյունահանման նախագծով սահմանվածին

     

0.7

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետեր

 

փաստաթղթային, տեսազննում

7.

Շահագործման ընթացքում հանքաքարի փաստացի աղքատացումը համապատասխանու՞մ է օգտակար հանածոյի արդյունահանման նախագծով սահմանվածին

     

0.5

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետեր

 

փաստաթղթային, տեսազննում

8.

Երկրաբանական փաստագրությունը լիարժեք վարվում և պահպանվում է ընդերքօգտագործման բոլոր ձևերի աշխատանքների ընթացքում

     

0.7

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 5-րդ կետեր

 

փաստաթղթային, տեսազննում

9.

Մարկշեյդերական փաստագրությունը լիարժեք վարվում և պահպանվում է ընդերքօգտագործման բոլոր ձևերի աշխատանքների ընթացքում

     

0.7

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 5-րդ կետեր

 

փաստաթղթային, տեսազննում

10.

Շահագործվող հանքավայրում իրականացվում են՝

       

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 274-Ն որոշման 50-րդ կետ

 

փաստաթղթային, տեսազննում

1) լրահետախուզում

     

0.5

2) շահագործական հետախուզում

     

0.5

11.

Շահագործվող հանքավայրում լեռնահատկացման ակտով որոշված ընդերքի տեղամասի սահմաններում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներն իրականացվել են լիազոր մարմնին տեղյակ պահելով

     

0.7

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 21-րդ հոդվածի 5-րդ մաս

 

փաստաթղթային, տեսազննում

12.

Շահագործվող հանքավայրում զուգահեռաբար երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները կատարվում են ընդերքօգտագործման պայմանագրով նախատեսված ժամանակացույցով

     

0.7

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 54-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետ

 

փաստաթղթային, տեսազննում

13.

Շահագործողական հետախուզության ընթացքում օգտակար հանածոյի նմուշարկումը կատարվու՞մ է համաձայն օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի կամ ընդերքօգտագործողի կողմից ներկայացված մեթոդին համապատասխան

     

0.8

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետ

 

փաստաթղթային, տեսազննում

14.

Հանքավայրի շահագործման ընթացքում օգտակար հանածոների արդյունահանման նախագծին համապատասխան կատարվում են առաջընթաց երկրաբանահետախուզական աշխատանքներ

     

0.7

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետ

 

փաստաթղթային, տեսազննում

15.

Շահագործվող հանքավայրում նմուշների մշակումը կատարվում է համաձայն օգտակար հանածոյի արդյունահանման նախագծին կամ ընդերքօգտագործողի կողմից ներկայացված մեթոդին համապատասխան

     

0.7

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետեր

 

փաստաթղթային, տեսազննում

16.

Շահագործվող հանքավայրում լաբորատոր ուսումնասիրությունները կատարվում են համաձայն օգտակար հանածոյի արդյունահանման նախագծին կամ ընդերքօգտագործողի կողմից ներկայացված մեթոդին համապատասխան

     

0.8

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետեր

 

փաստաթղթային, տեսազննում

17.

Մակաբացման աշխատանքների ծավալները կատարվու՞մ են օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի պահանջներին համապատասխան

     

1

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետ

 

փաստաթղթային, տեսազննում

18.

Ոչ ուշ, քան հինգ տարին մեկ անգամ շահագործվող հանքավայրերում (տեղամասերում) կոնդիցիաները և պաշարները ենթարկվել են վերագնահատման և ներկայացվել լիազոր մարմնի վերահաստատմանը

     

1.2

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 4-րդ մաս

 

փաստաթղթային

19.

Մակաբացված դատարկ ապարները տեղադրվու՞մ են օգտակար հանածոյի արդյունահանման նախագծով նախատեսված վայրերում

     

1

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետ

 

փաստաթղթային, տեսազննում, տեղորոշում, չափագրում

20.

Սահմանված կարգով վարվում է օգտակար հանածոների պաշարների շարժի ամենօրյա գրանցամատյանը

     

0.8

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի N 911-Ն որոշում, հավելված N 1 (Ձև)

 

փաստաթղթային

21.

Հայտնաբերելուց հետո 14 օրվա ընթացքում լիազոր մարմնին տեղեկացրել է ընդերքօգտագործման իրավունքում չնշված օգտակար հանածոների կուտակումների հայտնաբերման մասին

     

1.5

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետ, 59-րդ հոդվածի 3-րդ մասի 14-րդ կետ, 5-րդ մաս

 

փաստաթղթային, տեսազննում, տեղորոշում, չափագրում և (կամ)փորձաքննություն

22.

Նոր հայտնաբերված օգտակար հանածոների արդյունահանում չիրականացնելու դեպքում՝ նախատեսված կարգով իրականացվում է դրանց պահուստավորում

     

1

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 15-րդ կետեր

 

փաստաթղթային, տեսազննում

23.

Օգտակար հանածոների պաշարների լիակատար կորզումը կատարվում է օգտակար հանածոների արդյունահանման նախագծին համապատասխան

     

0.7

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետ և 65-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ

 

փաստաթղթային, տեսազննում, տեղորոշում, չափագրում և (կամ)փորձաքննություն

24.

Վերամշակման արդյունքում ողջամիտ և համալիր օգտագործվում են հիմնական ու համատեղ գտնվող օգտակար հանածոները և դրանց ուղեկից բաղադրամասերը

     

0.8

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետ, 59-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետ

 

փաստաթղթային, տեսազննում, տեղորոշում և (կամ)փորձաքննություն

25.

Պահեստավորվում և պահպանվում են հիմնական ու համատեղ գտնվող օգտակար հանածոները և դրանց ուղեկից բաղադրամասերը

     

0.7

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 65-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ

 

փաստաթղթային, տեսազննում

26.

Օգտակար հանածոների արդյունահանումը կատարվում է արդյունահանման պայմանագրի և օգտակար հանածոների արդյունահանման նախագծով նախատեսված ժամկետներին համապատասխան

     

0.7

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետեր

 

փաստաթղթային

27.

Օգտակար հանածոների հումքի վերամշակումը կատարվու՞մ է արդյունահանման պայմանագրին և նախագծին համապատասխան

     

0.7

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետեր

 

փաստաթղթային, տեսազննում

28.

Օգտակար հանածոների արդյունահանումը կատարվել է ընդերքօգտագործման պայմանագրով սահմանված չափաքանակներին համապատասխան

     

0.7

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ

 

փաստաթղթային և (կամ) չափագրում

29.

Հավաստի են հաշվետվություններով ներկայացված տվյալները

     

0.5

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետ,

 

փաստաթղթային, տեսազննում, տեղորոշում, չափագրում և (կամ)փորձաքննություն

30.

Ապահովվու՞մ է օգտակար հանածոների պաշարների շարժի հավաստի հաշվառումը

     

1

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 65-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ

 

փաստաթղթային, տեսազննում, տեղորոշում, չափագրում և (կամ)փորձաքննություն

31.

Ընդերքն օգտագործվել է այն նպատակով, որի համար տրամադրվել է

     

1

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 19-րդ հոդված և 30-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետ

 

փաստաթղթային, տեսազննում

32.

Ընդերքօգտագործման հետ կապված գործունեությունը ծավալվում է լեռնահատկացման ակտով տրամադրված ընդերքի տեղամասի սահմաններում

     

0.8

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մաս

 

փաստաթղթային, տեսազննում, տեղորոշում, չափագրում

33.

Հավաքվել և պահպանվել են ուսումնասիրված, արդյունահանված և ընդերքում կորսված օգտակար հանածոների պաշարների, դրանց պարունակած բաղադրամասերի, որակի ու քանակի մասին տվյալները

     

1

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ

 

փաստաթղթային

34.

Կատարվել են ընդերքօգտագործման վճարները՝

       

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մաս

 

փաստաթղթային

1) պետական տուրք

     

0.5

2) շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն) վճար

     

0.5

3) մշտադիտարկումների իրականացման վճար

     

0.5

35.

Կատարվել են օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ֆինանսական առաջարկները

     

1

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 5-րդ մաս Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N 437-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված պայմանագրի հավելված N 1, 1-ին կետ

 

փաստաթղթային

36.

Պահպանվում են ընդերքի օգտագործման համար տրամադրված հողերի բնապահպանական նորմերի պահանջները և սահմանափակումները՝

       

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ, 4-րդ կետ, 5-րդ կետ

 

չափագրում, տեսազննում

1) հողամասերն օգտագործվում են դրանց նպատակային նշանակությանը համապատասխան

     

0.2

2) հողամասերն օգտագործվում են այնպիսի եղանակներով, որոնք չպետք է վնաս պատճառեն հողին` որպես բնության և տնտեսական օբյեկտի

     

0.2

3) իրականացվում են հողի օգտագործման ու պահպանման միջոցառումներ

     

0.1

4) վնաս չի պատճառվել շրջակա բնական միջավայրին

     

0.2

37.

Ընդերքօգտագործման հետ կապված գործունեությունը կատարվել է տվյալ տարածքի համապատասխան սեփականատիրոջ համաձայնության ձեռքբերման կամ հողատարածքի օգտագործման պայմանագրի կնքումից և նպատակային նշանակությունը փոխելուց հետո

     

1

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 8-րդ հոդված

 

փաստաթղթային, տեսազննում

38.

Օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում պահպանվել են հողի բերրի շերտի օգտագործման, պահպանման նորմերն ու պահանջները՝

       

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 11-րդ կետ

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 5-րդ մաս

 

փաստաթղթային, տեսազննում

1) հողի բերրի շերտը հանվում և օգտագործվում է պակաս արդյունավետ հողերի բարելավման համար

     

0.5

2) բացառվել է հողի բերրի շերտի վաճառքը

     

0.7

39.

Պահպանվել են օգտակար հանածոների արդյունահանման նախագծի (ներառյալ՝ փոփոխած) շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության պահանջները կամ պայմանները

     

0.8

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մաս

 

փաստաթղթային, չափագրում, տեսազննում

40.

Հանքավայրի շահագործման ընթացքում կատարվու՞մ են բնապահպանական կառավարման պլանների պահանջները

     

0.7

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ

 

փաստաթղթային, չափագրում, տեսազննում

41.

Նախատեսվող (իրականացվող) գործունեությունն ստացել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն

     

0.5

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետ

 

փաստաթղթային

42.

Աշխատանքային նախագծով նախատեսված լինելու դեպքում՝ գործունեության իրականացման ընթացքում կատարվել են խախտված հողատարածքների ռեկուլտիվացիոն աշխատանքները

     

0.7

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 13-րդ կետ

 

փաստաթղթային, տեսազննում

43.

Օգտակար հանածոների արդյունահանման համար առկա են սահմանային թույլատրելի արտանետումների նախագծի հիման վրա՝ մթնոլորտային օդ վնասակար արտանետումների նորմատիվային չափաքանակները

     

0.7

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 11-րդ կետ

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ և 13-րդ հոդվածներ

 

փաստաթղթային

44.

Օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում մթնոլորտային օդ վնասակար արտանետումները կատարվում են օգտակար հանածոների արդյունահանման համար տրված մթնոլորտային օդ վնասակար արտանետումների թույլտվության պայմաններին համապատասխան

     

0.8

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 11-րդ կետ

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդված

 

փաստաթղթային, չափագրում, տեսազննում

45.

Օգտակար հանածոների արդյունահանման համար առկա են ջրային ռեսուրսների օգտագործման, հեռացվող կեղտաջրերի թույլտվությունները

     

0.7

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 11-րդ կետ

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 21-րդ հոդված

 

փաստաթղթային

46.

Օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում ջրային ռեսուրսներն օգտագործվում են, իսկ կեղտաջրերը հեռացվում են օգտակար հանածոների արդյունահանման համար առկա ջրային ռեսուրսների օգտագործման, հեռացվող կեղտաջրերի թույլտվությունների պահանջներին համապատասխան

     

0.7

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 11-րդ կետ

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 27-րդ հոդված

 

փաստաթղթային, չափագրում, տեսազննում

47.

Ընդերքի շահագործման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի, վտանգավոր նյութերի և արտադրության ու սպառման թափոնների գործածության առաջացման, հավաքման, փոխադրման, պահման, մշակման, օգտահանման, հեռացման, վնասազերծման, տեղադրման և թաղման համար իրականացվող գործողությունները համապատասխանում են փորձաքննություն անցած արդյունահանման նախագծի բնապահպանական նորմերին

     

0.7

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետ, 64-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետեր

 

փաստաթղթային, չափագրում, տեսազննում

48.

Հանքի շահագործման ընթացքում կամ հանքի փակումից հետո իրականացնում է ընդերքօգտագործման թափոնների կառավարման կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումները

     

1

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 60.1-ին հոդվածի 2-րդ և 3-րդ մասեր

 

փաստաթղթային, տեսազննում

49.

Կատարում է ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված պարտավորությունները

     

0.8

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 60.5-րդ հոդվածի 1-ին մաս

 

փաստաթղթային, տեսազննում

50.

Սահմանված ժամկետում վերացվել են ընդերքօգտագործման թափոնների կառավարման կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված պարտավորությունները չկատարելու համար լիազոր մարմնի կողմից տրված զգուշացման հիմքերը

     

1

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 60.5-րդ հոդվածի 2-րդ մաս

 

փաստաթղթային, տեսազննում և (կամ) փորձաքննություն

51.

Բնապահպանական հարկերի (մթնոլորտ, ջուր, թափոն) փաստացի ծավալների չափաքանակները և վճարների եռամսյակային (տարեկան) հաշվետվությունների տվյալները հավաստի են

     

2

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության օրենքի 166-րդ, 167-րդ, 168-րդ, 169-րդ, 170-րդ հոդվածներ

 

փաստաթղթային, չափագրում, տեսազննում

52.

Օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում պահպանվել են բուսական, այդ թվում՝ անտառների օգտագործման ու պահպանության նորմերի պահանջները և սահմանափակումները՝

       

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 11-րդ կետ

Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 21-րդ հոդված

«Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդված

 

փաստաթղթային, չափագրում, տեսազննում

1) անտառային հողերի հարակից տարածքներում օբյեկտների գործարկումն ապահովում է անտառների վիճակի վրա բացասական ազդեցությունների կանխարգելումը

     

0.6

2) Հայաստանի Հանրապետության բույսերի կարմիր գրքում գրանցված տեսակների թվի կրճատմանը և դրանց աճելավայրերի վատթարացմանը հանգեցնող գործունեություն չի իրականացվում

     

1

53.

Օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում պահպանվել են կենդանական աշխարհի պահպանության նորմերի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների կարմիր գրքում գրանցված տեսակների թվի կրճատման կամ դրանց ապրելավայրերի վատթարացմանը հանգեցնող գործունեություն չի իրականացվում

     

1.5

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 11-րդ կետ

«Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված

 

փաստաթղթային, տեսազննում

»:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

մարտի 29-ի N 360-Ն որոշման

 

 

«Հավելված N 13

ՀՀ կառավարության 2017 թվականի

հոկտեմբերի 19-ի N 1343-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

 

ՍՏՈՒԳԱԹԵՐԹ N____
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ (ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ)

 

(ՏԳՏԴ՝ 10,11,12,13,14,15,16,17,18,19,20,21,22,23,24,25, 27,28, 31,32,33,41,42,43, ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԲՈԼՈՐ ԽՄԲԵՐԸ, ԴԱՍԵՐԸ ԵՎ ԵՆԹԱԴԱՍԵՐԸ, 01.41.0,01.42.0,01.45.0,01.46.0,01.49.2,01.49.4,01.49.9, 01.13.4, 01.13.5, 01.19.2 ԵՆԹԱԴԱՍԵՐ)

 

 _____ __________________ 20_ _ թվական

 

Ստուգումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի ______________թվականի N _________ հանձնարարագրի հիման վրա:
Ստուգումն իրականացնող պաշտոնատար անձիք՝ ________________________________________________ _______________________________

(պաշտոնը)

(անունը, հայրանունը, ազգանունը)

________________________________________________ _______________________________

(պաշտոնը)

(անունը, հայրանունը, ազգանունը)

________________________________________________ _______________________________

(պաշտոնը)

(անունը, հայրանունը, ազգանունը)

________________________________________________ _______________________________

(պաշտոնը)

(անունը, հայրանունը, ազգանունը)

________________________________________________ _______________________________

(պաշտոնը)

(անունը, հայրանունը, ազգանունը)

Ստուգման՝

ժամկետը՝

ստուգվող ժամանակահատվածը՝

______ աշխատանքային օր

սկիզբը՝ _______________թ.

ավարտը՝________________թ.

Նպատակը՝ ______________________________________________________________________

Հանձնարարագրում նշված ստուգաթերթի հարցերը՝ ________________________________

Ստուգվող տնտեսավարող սուբյեկտի՝

Անվանումը՝

 ____________________________

ՀՎՀՀ-ն՝

 ___________________________

Իրավաբանական հասցեն՝

 ___________________________

Գործունեության վայրի հասցեն՝

 ___________________________

Հեռախոսահամարը՝

 ___________________________

Այլ տեղեկություններ՝

 ___________________________

 

Տեղեկատվական բնույթի հարցեր

NN
ը/կ

Հարցը

Պատասխանը

1.

Տնտեսավարող սուբյեկտի կազմում գործող բոլոր առանձնացված ստորաբաժանումների անվանումները և գտնվելու վայրը (փոստային հասցեն), այդ թվում` հեռախոսահամարը և կապի այլ միջոցներ

 

2.

Տնտեսավարող սուբյեկտների կողմից գործունեությունն սկսելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը

 

3.

Պետական կամ պետական բաժնեմաս ունեցող կազմակերպություն է

 

4.

Տնտեսավարող սուբյեկտի կազմում գործող բոլոր առանձնացված ստորաբաժանումների գործունեության ոլորտները

 

 

Վերահսկողական բնույթի հարցեր

NN
ը/կ

հարցը

պատասխանը

կշիռը

իրավական հիմքը

մեկնաբանու-թյունը

ստուգման տեսակը

այո

ոչ

չ/պ

1.

Առկա են սահմանային թույլատրելի արտանետումների նախագծի հիման վրա անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետելու չափաքանակները/արտանետման թույլտվությունները

     

1

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդված

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1673-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետ

 

փաստաթղթային

2.

Պահպանվում են մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների թույլտվության պայմանները և պահանջները

     

1

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդված

 

փաստաթղթային և (կամ) չափագրում

3.

Ապահովվում է մթնոլորտ վնասակար արտանետումների բնապահպանական, սարքավորումների սարքինությունը, դրանց անընդմեջ և արդյունավետ աշխատանքը

     

1

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդված

 

տեսազննում և (կամ) չափագրում

4.

Իրականացվում են մթնոլորտային օդ վնասակար արտանետումների քանակի և որակի հաշվառում և չափումներ

     

0.8

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդված

 

փաստաթղթային, չափագրում

5.

Ապահովված է մթնոլորտային օդն աղտոտող վնասակար նյութերի արտանետումների նվազեցմանն ուղղված միջոցառումների կատարումը(սահմանված լինելու դեպքում)

     

0.8

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդված

 

տեսազննում և (կամ) չափագրում

6.

Կառուցվող, վերահսկվող, քանդվող օբյեկտների շինարարության ընթացքում շինարարական հրապարակները պարսպապատված են

     

0.8

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի երկրորդ պարբերության «ա» կետ

 

տեսազննում

7.

Շինարարական հրապարակից դուրս եկող ավտոմեքենաների անվադողերը լվացվում են

     

0.8

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի երկրորդ պարբերության «բ» կետ

 

տեսազննում

8.

Կառուցվող, վերահսկվող, քանդվող օբյեկտների շինարարության ընթացքում ավազը, ցեմենտը, գաջը, խիճը, սորուն նյութերը և շինարարական աղբը տեղափոխվում են փոշու համար անթափանց ծածկոցներով

     

0.8

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի երկրորդ պարբերության «գ» կետ

 

տեսազննում

9.

Օդի դրական ջերմաստիճանի դեպքում շինարարական հրապարակները ջրվում են

     

0.8

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի երկրորդ պարբերության «դ» կետ

 

տեսազննում

10.

Հղկման աշխատանքներ իրականացնելիս օգտագործվու՞մ են փոշու արտանետումը բացառող սարքեր և տեխնոլոգիաներ

     

0.8

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի երկրորդ պարբերության «ե» կետ

 

տեսազննում և (կամ) փաստաթղթային

11.

Կառուցվող, վերահսկվող, քանդվող օբյեկտների շինարարության ընթացքում սորուն նյութերը պահեստավորվում են փակ տարածքներում կամ ծածկված են անթափանց թաղանթով

     

0.8

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի երկրորդ պարբերության «զ» կետ

 

տեսազննում և (կամ) փաստաթղթային

12.

Շինարարական աղբը տեղափոխվում է դրանց հեռացման համար հատուկ հատկացված վայրեր և հատուկ սահմանված երթուղով

     

0.8

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի երկրորդ պարբերության «է» կետ

 

տեսազննում և (կամ) փաստաթղթային

13.

Բացառվել են բնակավայրերում հանքակույտերի և լցակույտերի տեղափոխումը, արդյունաբերական թափոնների, արտադրական, կենցաղային աղբի և մթնոլորտային օդը փոշով, վնասակար գազերով և գարշահոտ նյութերով աղտոտելու աղբյուր հանդիսացող այլ թափոնների պահեստավորումը

     

0.8

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդված

 

տեսազննում և (կամ) փաստաթղթային

14.

Առկա է ջրօգտագործման թույլտվությունը

     

1

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 21-րդ հոդված

 

փաստաթղթային

15.

Ջրօգտագործման թույլտվությամբ տրված նպատակները համապատասխանում են փաստացի օգտագործմանը

     

1

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 37-րդ հոդված

 

փաստաթղթային, չափագրում և (կամ) տեսազննում

16.

Արդյունավետ օգտագործման համար ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի հիմնավորած և սահմանած չափաքանակները պահպանվում են

     

1

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 37-րդ հոդված

 

փաստաթղթային, տեսազննում և (կամ) չափագրում

17.

Ջրառի կետում առկա է ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարք

     

1

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1252-Ն որոշում, N 1 հավելված, 3-րդ, 4-րդ կետեր

 

փաստաթղթային, տեսազննում

18.

Տեղադրված ջրաչափիչ սարքերը կնքված են լիազոր մարմնի կողմից

     

1

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1252-Ն որոշում, N 1 հավելված, 7-րդ կետ

 

տեսազննում

19.

Հիմնական ջրաչափը տեղադրված է փականից հետո

     

0.8

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1252-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետ

 

տեսազննում

20.

Հիմնական ջրաչափի փականից հետո մինչև հիմնական ջրաչափն ընկած հատվածում հիմնական խողովակին միացված որևէ խողովակի առկայության արգելքը պահպանվում է

     

0.8

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1252-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետ

 

տեսազննում

21.

Պետական ջրային կադաստրում ջրօգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերը գրանցված են

     

0.8

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 74-րդ հոդված

 

փաստաթղթային

22.

Ջրային ռեսուրսը հյուծումից պահպանվում է

     

0.8

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 99-րդ հոդվածի 6-րդ մաս

 

փաստաթղթային, տեսազննում և (կամ) չափագրում

23.

Առկա է ջրային ռեսուրսներ կեղտաջրեր հեռացնելու արտահոսքի թույլտվությունը

     

0.8

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 99-րդ հոդվածի 7-րդ մաս

 

փաստաթղթային

24.

Պահպանվում է ջրային ռեսուրսի ակվատորիայի կամ ջրապահպան գոտիներում որևէ տեսակի աշխատանք կատարելու արգելքը

     

0.8

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 99-րդ հոդվածի 8-րդ մաս

 

փաստաթղթային, տեսազննում

25.

Պահպանվում են ստորերկրյա ջրերի պահպանման գոտիներում գործունեության որոշակի տեսակներ (ներառյալ հողերի ոռոգումը կեղտաջրերով)՝ լուծիչներ կամ քիմիկատներ արտադրող, օգտագործող կամ պահող արդյունաբերական կամ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, տնտեսական գործունեության ընթացքում առաջացող հումքի, նյութերի, կիսաֆաբրիկատների, այլ արտադրանքների և մթերքների մնացորդների աղբանոցների տեղադրման սահմանափակումը կամ արգելքը

     

0.8

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 99-րդ հոդվածի 9-րդ կետ

 

փաստաթղթային, տեսազննում և (կամ) չափագրում

26.

Օգտագործվող ջրային համակարգն ապահովված է ջրերի աղբոտումը և աղտոտումը կամ դրանց վնասակար ազդեցությունը կանխող սարքերով

     

0.8

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 103-րդ հոդվածի յոթերորդ պարբերության 1-ին մաս

 

փաստաթղթային, տեսազննում

27.

Պահպանվում է կեղտաջրերը և ցամաքուրդային ջրերն ընդունելու համար կլանող հորատանցքերի և ջրհորների կառուցման արգելքը

     

0.8

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 104-րդ հոդվածի երկրորդ պարբերություն

 

տեսազննում

28.

Պահպանվում է ջրային ռեսուրսների որակի վրա անուղղակի վնասակար ազդեցություն ունեցող թափոնների թաղման տեղամասերի, աղբանոցների, գերեզմանոցների և այլ օբյեկտների տեղադրման արգելքը

     

0.8

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 108-րդ հոդվածի 2-րդ կետ

 

փաստաթղթային, տեսազննում և (կամ) չափագրում

29.

Սահմանված կարգին համապատասխան իրականացվել է առաջացող բոլոր վտանգավոր թափոնների անձնագրավորում

     

0.8

«Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին և 1.1-ին մասեր

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի N 47-Ն որոշում, N 1 հավելված, 5-րդ կետ

 

փաստաթղթային

30.

Իրականացվել է գոյացվող, հեռացվող (ոչնչացվող, վնասազերծվող, տեղադրվող) և օգտահանվող թափոնների սկզբնական հաշվառում

     

0.8

«Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մաս

 

փաստաթղթային

31.

Սահմանված կարգին համապատասխան լիազոր մարմնի հաստատմանն են ներկայացվել թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերը

     

0.8

«Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, 12-րդ հոդվածի 3-րդ կետ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի N 2291-Ն որոշում

 

փաստաթղթային

32.

Ներկայացվել են թափոնների գոյացման, վերամշակման օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվությունները

     

0.8

«Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի N 500-Ն որոշման հավելվածի 5-րդ կետ

 

փաստաթղթային

33.

Սահմանած կարգով ու ժամկետներում լիազոր մարմին է ներկայացվել թափոնների հեռացման վայրերի ռեեստրային գրանցման թերթիկը

     

0.8

«Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի N 1180-Ն որոշում, հավելվածի 5-րդ կետ

 

փաստաթղթային

34.

Իրականացվել է թափոնների գույքագրում

     

0.8

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 14-ի N 1343-Ն որոշման հավելվածի 8-րդ կետ

 

փաստաթղթային

35.

Կազմակերպության ղեկավարը սահմանել է թափոնների սկզբնական հաշվառման և թափոնների միասնական հաշվառման իրականացման համար պատասխանատու պաշտոնատար անձանց ցանկը

     

0.8

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 14-ի N 1343-Ն որոշման հավելվածի 9-րդ կետ

 

փաստաթղթային

36.

Ձեռնարկությունում վարվում են թափոնների՝

       

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 14-ի N 1343-Ն որոշման հավելվածի 10-րդ և 11-րդ կետեր

 

փաստաթղթային

1) սկզբնական հաշվառման գրքեր

     

0.5

2) ընդհանուր հաշվառման գրքեր

     

0.3

37.

Առկա է վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզիան

     

1.2

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մաս, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 14-րդ կետ, 46-րդ հոդվածի 1-ին մաս

 

փաստաթղթային

38.

Սահմանված կարգով և ժամկետներում ներկայացված է լիցենզիայով նախատեսված գործունեության վերաբերյալ կիսամյակային հաշվետվություն

     

0.8

Հայաստանի Հանրապետության 2003 թվականի հունիսի 30-ի N 121-Ն որոշման 22-րդ կետ

 

փաստաթղթային

39.

Պահպանվում են օգտագործման համար տրամադրված հողերի բնապահպանական նորմերի պահանջները և սահմանափակումները

     

0.8

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մաս, 2-րդ մասի 1-ին կետ, 4-րդ կետ, 5-րդ կետ

 

փաստաթղթային և (կամ) չափագրում

40.

Հողերը պահպանվել են՝

       

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ և 8-րդ մաս

 

փաստաթղթային, տեսազննում և (կամ) չափագրում

1) ջրային և հողմային հողատարումից

     

0.5

2) ողողումներից

     

0.5

3) ճահճացումից

     

0.5

4) կրկնակի աղակալումից, կարծրացումից

     

0.5

5) արտադրական և կենցաղային թափոններով, քիմիական և ռադիոակտիվ նյութերով աղտոտումից

     

0.5

6) սողանքներից

     

0.5

7) անապատացումից

     

0.5

8) հողի վիճակը վատթարացնող այլ ազդեցություններից

     

0.5

41.

Պահպանվել է հողի բերրի շերտի վաճառքի արգելքը

     

0.8

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 5-րդ մաս

 

փաստաթղթային, տեսազննում

42.

Հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտը`

       

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ, 5-րդ և 8-րդ մասեր

 

փաստաթղթային

1) հանվել, պահպանվել և օգտագործվել է

     

1

2) հանվել և օգտագործվել է պակաս արդյունավետ հողերի բարելավման համար

     

1

43.

Իրականացրել է շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննություն, և տրվել է դրական եզրակացություն

     

1

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդված, 20-րդ հոդվածի 6-րդ մաս

 

փաստաթղթային

44.

Փորձաքննական եզրակացության մեջ առկա պարտադիր կատարման ենթակա պահանջները և պայմանները կատարվել են ժամկետին

     

0.8

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մաս

 

փաստաթղթային և (կամ) չափագրում

45.

Նախատեսվող գործունեության իրականացումն սկսվել է փորձաքննության դրական եզրակացություն տալուց հետո մեկ տարվա ընթացքում

     

0.8

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մաս

 

փաստաթղթային և (կամ) չափագրում

46.

Գործունեությունն իրականացվում է առանց փորձաքննության ենթարկված նախագծային փաստաթղթերի և փորձաքննական եզրակացության պահանջների շեղումների

     

1

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ

 

փաստաթղթային, տեսազննում և (կամ) չափագրում

47.

Բնապահպանական հարկերի և բնօգտագործման վճարների հարկային հաշվարկները ներկայացնելու կարգի բոլոր պահանջները պահպանվել են (հաշվարկ, սահմանված ժամկետ)

     

0.8

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մաս, 220-րդ հոդվածի 1-ին մաս

 

փաստաթղթային և (կամ) չափագրում

48.

Արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկերի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակները և վճարների եռամսյակային հարկային հաշվարկները հավաստի են (նյութեր, դրանց քանակություններ, դրույքաչափեր)

     

0.8

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետեր, 2-րդ մասի 1-ին կետ, 167-րդ հոդված

 

փաստաթղթային և (կամ) չափագրում

49.

Ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքի համար բնապահպանական հարկերի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակները և վճարների եռամսյակային հարկային հաշվարկները հավաստի են (նյութեր, դրանց քանակություններ, դրույքաչափեր)

     

0.8

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ, 2-րդ մասի 2-րդ կետ, 169-րդ հոդված

 

փաստաթղթային և (կամ) չափագրում

50.

Մակերևութային ջրերի օգտագործման, ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանման համար բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակները և վճարների եռամսյակային հարկային հաշվարկները հավաստի են (նյութեր, դրանց քանակություններ, դրույքաչափեր)

     

0.8

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետեր, 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետեր, 204-րդ, 205-րդ հոդվածներ

 

փաստաթղթային և (կամ) չափագրում

51.

Թափոնների տեղադրման կամ պահման համար բնապահպանական հարկերի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակները և վճարների եռամսյակային հարկային հաշվարկները հավաստի են (նյութեր, դրանց քանակություններ, դրույքաչափեր)

     

0.8

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ, 2-րդ մասի 3-րդ կետ, 170-րդ հոդված

 

փաստաթղթային և (կամ) տեսազննում

52.

Բնապահպանական վարչական վիճակագրություն վարելու և ներկայացնելու կարգը (ժամկետ, ամբողջ ծավալ, սահմանված ձև, չաղավաղված, ստորագրված) պահպանվել է

     

0.8

«Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 20-րդ հոդվածի «ա» կետ

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի N 5-Ն որոշման հավելվածի 30-րդ և 31-րդ կետեր

 

փաստաթղթային

»:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան