Basic information
Number
թիվ 24
Type
Հանձնարարական
Act type
Հիմնական ակտ (14.11.2017-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Enactment date
14.11.2017
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Signing date
14.11.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

14 նոյեմբերի 2017 թվականի

թիվ 24

քաղ. Մոսկվա

 

ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԹՈՂԱՐԿՎՈՂ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐԿՐՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ, ԼՐԱԿԱԶՄՈՂ ՄԱՍԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՆԱԼՈԳՆԵՐԻ (ՆՄԱՆԱԿՆԵՐԻ) ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ՆԵՐՈՒԺԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան «Արդյունաբերական համագործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 27 հավելված) 2-րդ կետի 2-րդ ենթակետի երկրորդ պարբերությանը համապատասխան,

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) արդյունաբերական համագործակցության և ինտեգրացիոն ներուժի իրագործման նպատակով

հանձնարարում է անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն Հանձնարարականը հրապարակելու օրվանից.

1. Հաշվի առնել Ռուսաստանի Դաշնության կողմից՝ երրորդ երկրներում թողարկվող և Ռուսաստանի Դաշնության տարածք ներկրվող նյութերի, լրակազմող մասերի և սարքավորումների անալոգների (նմանակների) արտադրության նախագծերի իրականացմանը պատրաստ՝ անդամ պետությունների՝ արդյունաբերական արտադրողների ցանկը` հավելվածի համաձայն:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողով ուղարկել սույն Հանձնարարականի 1-ին կետում նշված ցանկում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունները՝ հաշվի առնելով անդամ պետությունների տարածքում արդյունաբերական արտադրանքի արտադրությունը:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 
 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 14-ի

թիվ 24 հանձնարարականի