Գլխավոր տեղեկություն
Համար
N 89-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.04.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.04.05/28(1386) Հոդ.96.4
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
21.03.2018
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.03.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.04.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 մարտի 2018 թ.

Պետական գրանցման թիվ 60018098

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

21 մարտի 2018 թ.

ք. Երևան

N 89-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 169-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 169-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում՝ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգում (այսուհետ՝ Կարգ), կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.

1) Կարգի 1-ին պարբերությունում «երկարաձգման» բառից հետո լրացնել «և վերաձևակերպման» բառերը.

2) Կարգի 4-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) 6765-6795կՀց, 13,553-13,567ՄՀց, 26,957-27,283ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, 10 մետր հեռավորության վրա, մինչև 42դԲ(մկԱ/մ) մագնիսական դաշտի լարվածությամբ, 40,660-40,700ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող մինչև 10մՎտ հզորությամբ, 169,400-169,475ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող մինչև 500մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.) 50կՀց շերտի առավելագույն լայնությամբ, 169,400-169,4875ՄՀց և 169,4875-169,8125ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող մինչև 10մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.), 433,05-434.79ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող մինչև 10մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.), 863–870ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող մինչև 25մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.), 868-868,6ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող մինչև 25մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.), ելքային հաղորդման (uplink transmissions) և 869,4-869,65ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 500մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.) մուտքային հաղորդման (downlink transmissions), 24,0-24,25ԳՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 100մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.), ոչ մասնագիտացված սարքավորումների (հեռակառավարման, հեռուստաչափության, հեռուստակառավարման, ազդանշանման) օգտագործման համար,».

3) Կարգի 4-րդ կետի 16-րդ ենթակետում «1805 - 1880 ՄՀց» բառերից հետո լրացնել «, 1920 - 1980 ՄՀց, 2110 - 2170 ՄՀց» բառերը.

4) Կարգի 5-րդ կետում «փոքր շառավղով» բառերը փոխարինել «ցածր հզորության (փոքր շառավղով)» բառերով.

5) Կարգի 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.

«Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցելու նպատակով տրամադրվող Թույլտվության գործողությունը չի կարող ցանցի լիցենզիայի գործողության ժամկետից ավելի լինել:».

6) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1 կետով.

«14.1 Սույն կարգով նախատեսված իրազեկումը, այդ թվում՝ փաստաթղթերի հանձնումը, կատարվում է օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:».

7) Կարգի 21-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «կեղծ կամ խեղաթյուրված,» բառերը.

8) Կարգի 21-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով.

«4) Հայտատուն գտնվում է սնանկության կամ լուծարման գործընթացում։».

9) Կարգի 27-րդ կետի 1-ին և 6-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Հայտատուն գտնվում է սնանկության կամ լուծարման գործընթացում.».

«6) Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկությունները թերի են, ներկայացված փաստաթղթերում և տեղեկություններում առկա են անճշտություններ և անհամապատասխանություններ կամ դրանք չեն համապատասխանում օրենքների, իրավական ակտերի կամ սույն կարգի պահանջներին։».

10) Կարգի 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«29. Թույլտվություն տրամադրելու վերաբերյալ որոշում ընդունելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, Հանձնաժողովը Թույլտվությունը հանձնում է Թույլտվություն ստացած անձին, իսկ նրա չներկայանալու դեպքում՝ Թույլտվությունը պահվում է Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումում՝ մինչև վերջինիս ներկայանալը։».

11) Ուժը կորցրած ճանաչել Կարգի 31-րդ կետը.

12) Կարգի 36-րդ և 40-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«36. Թույլտվությունում ամրագրված ժամկետի երկարաձգման համար Թույլտվություն ունեցող անձը Թույլտվության գործողության ժամկետի ավարտից առաջ Հայտ է ներկայացնում Հանձնաժողով՝ նշելով հայցվող ժամկետը։».

«40. Հանձնաժողովը Թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման կամ երկարաձգման մերժման վերաբերյալ որոշում է ընդունում ոչ ուշ, քան մինչև Թույլտվության գործողության ժամկետի ավարտը:».

13) Կարգի 39-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով.

«6) Թույլտվություն ունեցող անձը` օրենքի, իսկ իրավաբանական անձ հանդիսանալու դեպքում` նաև իր կանոնադրության համաձայն իրավունք չունի օգտագործել հայցվող ռադիոհաճախականությունը։».

14) Կարգի 45-րդ կետում «0,15» թիվը փոխարինել «0,075», իսկ «365» թիվը՝ «730» թվերով.

15) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 47-րդ կետով.

«47. Թույլտվություն ունեցող անձի նախաձեռնությամբ Թույլտվության գործողության դադարեցման դեպքում ռադիոհաճախականության պարտադիր վճարները (տույժերը) հաշվարկվում են մինչև Թույլտվության գործողության դադարեցման համար դիմումի ներկայացման (Հանձնաժողովում մուտքագրման) օրը (դիմումում դադարեցման ավելի ուշ ժամկետ նշված լինելու դեպքում՝ մինչև այդ օրը), իսկ Հանձնաժողովի նախաձեռնությամբ Թույլտվության գործողության դադարեցման դեպքում՝ մինչև Թույլտվության գործողությունը դադարեցնելու վերաբերյալ Հանձնաժողովի որոշման ընդունման օրը։».

16) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ գլխով.

 

«7. Թույլտվության վերաձևակերպումը

 

48. Թույլտվություն ունեցող անձի վերակազմակերպման կամ նրա անվանման (անվան), կամ գտնվելու վայրի (բնակության վայրի) փոփոխման դեպքում Թույլտվություն ունեցող անձը պարտավոր է այդ փոփոխությունները իրավական ուժ ստանալու օրվանից սկսած տասնհինգօրյա ժամկետում Թույլտվության վերաձևակերպման համար դիմում ներկայացնել Հանձնաժողով՝ կցելով տեղեկություններ պետական գրանցման համարի (պետական հաշվառման համարի) վերաբերյալ: Դիմումները Հանձնաժողովի կողմից բավարարվում կամ մերժվում են ոչ ուշ, քան դիմումն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում:

49. Թույլտվության վերաձևակերպման դիմումը մերժվում է, եթե՝

1) ներկայացրած փաստաթղթերը թերի են կամ չեն համապատասխանում օրենքների, իրավական ակտերի կամ սույն կարգի պահանջներին,

2) Թույլտվություն ունեցող անձը օրենքի, իսկ իրավաբանական անձ հանդիսանալու դեպքում` նաև իր կանոնադրության համաձայն իրավունք չունի օգտագործել տրամադրված ռադիոհաճախականությունը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ`

Ռ. Նազարյան