Գլխավոր տեղեկություն
Համար
N 362-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.04.2018-23.06.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.03.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.04.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մարտի 2018 թվականի N 362-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռից հանված՝

1) Երևան քաղաքի Բաղրամյան 26 և Բաղրամյան 24 հասցեներում գտնվող՝ 14610.2 քառ. մետր մակերեսով շենքը, շինությունները և 2.34496 հեկտար հողամասն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին.

2) Երևան քաղաքի Անտառային 188 հասցեում գտնվող՝ 884.25 քառ. մետր մակերեսով շենքը, շինությունները և 0.06107 հեկտար հողամասը, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Հրազդան գետի 4-րդ փողոցի N 50 հասցեում գտնվող՝ Սևանի թերակղզու պետական ամառանոցի՝ 5569.12 քառ. մետր մակերեսով շենքը, շինությունները և 16.0 հեկտար հողամասն ու Սևան քաղաքի Երևանյան խճուղու N 48 (Սևան քաղաքում, Հրազդան գետի սկզբում, ջրընդունման և ձկնապաշտպան կառույց) հասցեում գտնվող՝ 3286.63 քառ. մետր մակերեսով շենքը, շինությունները և 2.85 հեկտար հողամասն ամրացնել «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

2. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան-Ճամբարակ ճանապարհի հատված (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական՝ N 2216978) հասցեում գտնվող՝ 208.9 քառ. մետր մակերեսով շենքը (քոթեջ) և 0.0208 հեկտար հողամասն ամրացնել «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ այն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնելու համար:

3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 2-րդ կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ՝ եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 9-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. ապրիլի 4

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.06.2018, N 697-Ա 23.06.2018, N 362-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան