ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ապրիլի 2018 թվականի N 446-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1373–Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը և 34-րդ հոդվածը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի նոյեմբերի 27-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1373-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) N 1 հավելվածի`
ա. առաջին պարբերությունում «տեղակալ» բառից առաջ լրացնել «առաջին» բառով,
բ. 15-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ա. Մինասյան |
- |
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի գլխավոր խորհրդական:». |
2) N 2 հավելվածի՝
ա. 5-րդ կետի 1-ին ենթակետում «դեկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «նոյեմբերի 25-ը» բառերով, իսկ 2-րդ ենթակետում` «դեկտեմբերի 10-ը» բառերը՝ «դեկտեմբերի 5-ը» բառերով,
բ. 7-րդ կետում «դեկտեմբերի 5-ը» բառերը փոխարինել «դեկտեմբերի 1-ը» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2018 թ. ապրիլի 27 Երևան |