«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 մարտի 2018 թ.
Պետական գրանցման թիվ 60318070
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
26 փետրվարի 2018 թ. |
թիվ 03-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՇԱՐԺԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԹԱՇ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ, «ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՇԱՐԺԻ ՄԱՍԻՆ» ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 24-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով և 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Թափուր աշխատատեղերի, աշխատողների թվաքանակի և աշխատատեղերի շարժի մասին» Ձև 1-ԹԱՇ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 1-ի։
2. Հաստատել «Առևտրային կազմակերպություններում թափուր աշխատատեղերի, աշխատողների թվաքանակի և աշխատատեղերի շարժի մասին» ընտրանքային հետազոտության հարցաթերթը և լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի։
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2015 թվականի նոյեմբերի 13-ի ««Առևտրային կազմակերպություններում աշխատողների թվաքանակի և աշխատավարձի մասին» հետազոտության հարցաթերթը և լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 33-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 24-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի փետրվարի 26-ի թիվ 03-Ն որոշման |
|
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
ՁԵՎ 1-ԹԱՇ |
ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՇԱՐԺԻ ՄԱՍԻՆ
20 թ. __________________ (եռամսյակ) |
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման | |||||||||||||||||||||||
Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 10-ը | |||||||||||||||||||||||
Իրավաբանական անձի լրիվ անվանումը______________________________________________
Գործունեության հիմնական տեսակի իրականացման վայրը________________________________
Մարզի / ք. Երևանի անվանումը ______________________________________________ I___I___I
Բնակավայրի / ք. Երևանի վարչական շրջանի անվանումը____________________ I____I____I____I
Հեռախոսահամար(ներ) ___________________________________________________ Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________ | |||||||||||||||||||||||
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ | |||||||||||||||||||||||
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: |
1. Աշխատողների թվաքանակը և աշխատատեղերի շարժը
Ցուցանիշի անվանումը |
Տողի համարը |
Ընդամենը, մարդ |
այդ թվում՝ ըստ պայմանագրի տեսակի | |
անորոշ ժամկետով |
որոշակի ժամկետով / սեզոնային | |||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
Աշխատողների թվաքանակը (առանց համատեղությամբ և կապալային կամ քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանք կատարողների) հաշվետու եռամսյակի սկզբի դրությամբ |
110 |
|||
Ընդունվել են աշխատողներ հաշվետու եռամսյակում |
120 |
|||
Ազատվել են աշխատողներ հաշվետու եռամսյակում (130.1 + 130.2 + 130.3) |
130 |
|||
այդ թվում ՝ աշխատողների թվաքանակի կրճատման հետ կապված |
130.1 |
|||
աշխատողի նախաձեռնությամբ (սեփական կամքով) |
130.2 |
|||
այլ պատճառներով (օրենքով սահմանված դեպքերում աշխատանքային տարիքը լրանալու, մահվան դեպքում և այլն) |
130.3 |
|||
Աշխատողների թվաքանակը (առանց համատեղությամբ և կապալային կամ քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանք կատարողների) հաշվետու եռամսյակի վերջի դրությամբ (110 + 120 - 130) |
140 |
2. Զբաղեցված և թափուր աշխատատեղեր
Ցուցանիշի անվանումը |
Տողի համարը |
Ընդամենը, աշխատատեղ |
այդ թվում՝ ստեղծված | |
անորոշ ժամկետով |
որոշակի ժամկետով, սեզոնային | |||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
Աշխատատեղերի թիվը (զբաղեցված և թափուր) հաշվետու եռամսյակի սկզբի դրությամբ (ներառյալ՝ համատեղությամբ զբաղեցված աշխատատեղը) |
210 |
|||
Նոր (առաջին անգամ) ստեղծված աշխատատեղերի թիվը հաշվետու եռամսյակում |
220 |
|||
Կրճատված աշխատատեղերի թիվը հաշվետու եռամսյակում |
230 |
|||
Աշխատատեղերի թիվը (զբաղեցված և թափուր) հաշվետու եռամսյակի վերջի դրությամբ (210 + 220 - 230) |
240 |
|||
տող 240-ից՝ թափուր աշխատատեղերի (պահանջվող աշխատողների) թիվը |
240.1 |
3. Կազմակերպության սեփականատերն ըստ բաժնեմասի (նշել)
Պետություն, համայնք |
310 |
□ |
Իրավաբանական անձ / անձանց միություն |
320 |
□ |
(որևէ մեկը նշել √) |
Ղեկավար |
____________________________________ |
_________________ | |
(Անուն, ազգանուն) |
(Ստորագրություն) | ||
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
____________________________________ | _________________ | |
(Անուն, ազգանուն) |
(Ստորագրություն) | ||
«_ _ »______ ____201__թ. |
-------------------------------------------------------------------------------------------------------------
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՇԱՐԺԻ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ ԹԻՎ 1 - ԹԱՇ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Թափուր աշխատատեղերի, աշխատողների թվաքանակի և աշխատատեղերի շարժի մասին» Ձև թիվ 1 - ԹԱՇ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 18-րդ հոդվածով սահմանված գործատուները (այսուհետ` սույն հրահանգի իմաստով` նաև կազմակերպությունները)` իրավաբանական անձինք, հիմնարկները, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Գործատուն, որը գործունեությունն իրականացնում է Երևանում քաղաքում և Հայաստանի Հանրապետության մարզում (մարզերում), կամ Հայաստանի Հանրապետության մարզի տարբեր տարածքներում և վարում է կենտրոնացված հաշվապահություն, հաշվետվությունները ներկայացնում է ըստ գլխամասային գրասենյակի և առանձին վարչատարածքային միավորներում գործող ստորաբաժանումների գործունեության վայրի` էլեկտրոնային եղանակով` ըստ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից տրամադրվող մուտքագրման ծրագրերի:
4. Հաշվետվությունը լրացվում է պետական, համայնքային և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև հիսուն և ավելի աշխատող ունեցող առևտրային կազմակերպությունների կողմից:
5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. «Թափուր աշխատատեղերի, աշխատողների թվաքանակի և աշխատատեղերի շարժի մասին» Ձև թիվ 1 - ԹԱՇ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվությունների հիմքում դրված մեթոդաբանության պահանջների իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպության աշխատողների ընդհանուր թվաքանակում ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ:
7. Եռամսյակային հաշվետվությունը կազմված է 3 բաժիններից. Աշխատողների թվաքանակը և աշխատատեղերի շարժը (բաժին 1), Զբաղեցված և թափուր աշխատատեղեր (բաժին 2), Կազմակերպության սեփականատերն ըստ բաժնեմասի (բաժին 3) և լրացվում է տարին չորս անգամ՝ հունվար-մարտ, ապրիլ-հունիս, հուլիս-սեպտեմբեր, հոկտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածների համար:
III ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ
8. Աշխատողների թվաքանակում ներառվում են տվյալ կազմակերպությունում աշխատանքային պայմանագրի հիման վրա անորոշ և որոշակի ժամկետով աշխատանք կատարող վարձու աշխատողները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածի, բացառությամբ համատեղությամբ աշխատողների:
9. Աշխատողների թվաքանակը պահի դրությամբ կազմակերպության աշխատողների թվաքանակն է հաշվետու եռամսյակի սկզբի (հունվարի 1, ապրիլի 1, հուլիսի 1, հոկտեմբերի 1) կամ հաշվետու եռամսյակի վերջին օրվա (մարտի 31, հունիսի 30, սեպտեմբերի 30, դեկտեմբերի 31) դրությամբ՝ հաշվի առնելով այդ օրն աշխատանքի ընդունվածների և աշխատանքից ազատվածների թվաքանակների տարբերությունը:
1) Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար:
10. Աշխատանքային պայմանագրի համաձայն ոչ լրիվ օր աշխատողների թվաքանակը հաշվվում է մեկ ամբողջ միավոր: Օրինակ, եթե ոչ լրիվ օր տևողությամբ աշխատողի աշխատաժամանակն օրվա մեջ կազմում է չորս ժամ, ապա այդ աշխատողը հաշվվում է ոչ թե 0.5, այլ՝ մեկ մարդ:
IV ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՇԱՐԺԸ
11. Աշխատողների շարժն աշխատանքի ընդունվելու և տարբեր պատճառներով աշխատանքից ազատվելու հետևանքով աշխատողների թվաքանակի փոփոխությունն է:
12. Աշխատանքի ընդունվածների թվաքանակում ներառվում են տվյալ կազմակերպությունում հաշվետու եռամսյակի ընթացքում ՀՀ աշխատանքային օրենսդրությանը համապատասխան աշխատանքի ընդունվածները:
13. Աշխատանքից ազատվածների թվաքանակում ներառվում են հաշվետու եռամսյակի ընթացքում տվյալ կազմակերպությունում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 110-113-րդ հոդվածներով սահմանված հիմքերով աշխատանքից ազատվածները (օրինակ՝ աշխատանքային պայմանագրի լուծում գործատուի կամ աշխատողի նախաձեռնությամբ, երկկողմանի համաձայնություն, զինվորական ծառայություն, աշխատողի համաձայնությամբ այլ կազմակերպություն աշխատանքի փոխադրվել, կենսաթոշակի անցնել, աշխատողի մահ և այլն):
14. Աշխատանքի ընդունված և ազատված աշխատողների թվաքանակի մեջ չեն ներառվում նույն կազմակերպության սահմաններում պաշտոնի / հաստիքի փոփոխությունը, մեկ այլ ստորաբաժանում աշխատողի ներքին տեղափոխությունը:
15. Աշխատատեղերի թիվն աշխատողների փաստացի թվաքանակի (զբաղեցված աշխատատեղերի), այդ թվում արտաքին համատեղությամբ աշխատողների և թափուր աշխատատեղերի հանրագումարն է՝ հաշվետու եռամսյակի սկզբի կամ վերջի դրությամբ (տե'ս սույն հրահանգի կետ 9-ը):
1) Հերթափոխով աշխատող կազմակերպություններում աշխատատեղերի թիվը բազմապատկվում է հերթափոխների թվով: Օրինակ՝ երկու հերթափոխի դեպքում աշխատատեղերի փաստացի թիվը բազմապատկվում է 2-ով, երեք հերթափոխի դեպքում՝ երեքով:
16. Կրճատված աշխատատեղերի թիվը աշխատատեղերի / հաստիքների կրճատումն է հաշվետու եռամսյակի ընթացքում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111-րդ և 113-րդ հոդվածներով սահմանված հիմքերով (օրինակ՝ արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական և աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխում, արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված աշխատողների թվաքանակի կրճատում և այլն):
17. Թափուր աշխատատեղերի թիվը գործատուի կողմից պահանջվող աշխատողների թվաքանակն է՝ նրանց լրիվ զբաղվածությունն ապահովելու պայմանով: Թափուր աշխատատեղերի թվի մեջ ներառվում են միայն վարձատրվող թափուր պաշտոնները / հաստիքները:
18. Թափուր է համարվում այն աշխատատեղը, որը հաշվետու եռամսյակի ընթացքում զբաղեցված չի եղել և գործատուն կազմակերպության սահմաններից դուրս հարմար թեկնածու գտնելու նպատակով իրականացրել է կոնկրետ միջոցառումներ՝ անցկացրել է հարցազրույցներ, ուղղակիորեն զբաղվել է թեկնածուի ընտրությամբ, թափուր հաստիքի մասին իրազեկել կամ հայտարարություն է տարածել աշխատանքի տեղավորման պետական, մասնավոր գործակալությունների միջոցով, զանգվածային լրատվամիջոցներով (համացանց, թերթեր, ամսագրեր, հեռուստա-ռադիո և այլն)՝ անկախ նրանից թափուր հաստիքը զբաղեցվելու է անորոշ, թե որոշակի ժամկետով, լրիվ, թե ոչ լրիվ աշխատանքային օրով կամ շաբաթով:
1) Թափուր է համարվում նաև երկարատև ժամանակավոր անաշխատունակության պատճառով բացակայողների, նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի հետ կապված արձակուրդում գտնվողների ժամանակավոր թափուր աշխատատեղերը, եթե դրանք փոխարինված չեն մեկ այլ աշխատողով և գործատուն իրականացրել է կոնկրետ միջոցառումներ թափուր պաշտոնի / հաստիքի համալրման համար:
19. Թափուր չի համարվում այն աշխատատեղը.
1) որը հաշվետու եռամսյակի ընթացքում նախատեսված չի եղել համալրել.
2) որի համալրման համար հաշվետու եռամսյակի ընթացքում որևէ կոնկրետ միջոցառում չի իրականացվել.
3) որը թափուր է դարձել և միաժամանակ համալրվել հաշվետու եռամսյակի ընթացքում.
4) որը նախատեսված է զբաղեցնել մեկ օր տևողությամբ.
5) որը նախատեսված է համալրել կազմակերպության աշխատողներից՝ ներսում.
6) որը զբաղեցվելու է արձակուրդից (բոլոր տեսակների) վերադարձող աշխատողի կողմից.
7) որը զբաղեցվելու է քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի ներգրավմամբ.
8) որի համար աշխատողի հետ պայմանագիր կնքվել է, բայց դեռևս աշխատանքը չի սկսվել:
20. Նոր ստեղծված աշխատատեղ է համարվում հաշվետու եռամսյակում ոչ միայն առաջին անգամ ստեղծված կազմակերպությունը, այլ նաև գործող կազմակերպությունում, օրինակ, արտադրության ընդլայնման, հերթափոխային աշխատանքների ավելացման, ինչպես նաև վերակազմավորման արդյունքում նոր / առաջին անգամ ստեղծված աշխատատեղը և այլն: Նոր ստեղծված աշխատատեղը կարող է լինել զբաղեցված կամ՝ դեռևս ոչ, բայց որում նախատեսված է ընդունել աշխատող՝ ոչ ուշ քան հաշվետու եռամսյակին հաջորդող մեկ ամսվա ընթացքում:
21. Նոր ստեղծված աշխատատեղ չի համարվում կազմակերպությունը, որը ստեղծվել է լուծարված և վերակազմավորված իրավաբանական անձի հիման վրա, հետևաբար՝ նոր ստեղծված աշխատատեղում աշխատող չեն համարվում այն աշխատողները, որոնք աշխատանքից ազատվել և նորից ընդունվել են վերակազմավորված կազմակերպությունում:
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի փետրվարի 26-ի թիվ 03-Ն որոշման |
|
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹ |
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՇԱՐԺԻ ՄԱՍԻՆ 20 թ. |
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման | |||||||||||||||||||||||
Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 10-ը | |||||||||||||||||||||||
Իրավաբանական անձի լրիվ անվանումը______________________________________________
Գործունեության հիմնական տեսակի իրականացման վայրը________________________________
Մարզի / ք. Երևանի անվանումը ______________________________________________ I___I___I
Բնակավայրի / ք. Երևանի վարչական շրջանի անվանումը____________________ I____I____I____I
Հեռախոսահամար(ներ) ___________________________________________________ Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________ | |||||||||||||||||||||||
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ | |||||||||||||||||||||||
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: |
1. Աշխատողների թվաքանակը և աշխատատեղերի շարժը
Ցուցանիշի անվանումը |
Տողի համարը |
Ընդամենը, մարդ |
այդ թվում՝ ըստ պայմանագրի տեսակի | |
անորոշ ժամկետով |
որոշակի ժամկետով / սեզոնային | |||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
Աշխատողների թվաքանակը (առանց համատեղությամբ և կապալային կամ քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանք կատարողների) հետազոտվող տարվա հունվարի 1- դրությամբ |
110 |
|||
Ընդունվել են աշխատողներ հետազոտվող տարում |
120 |
|||
Ազատվել են աշխատողներ հետազոտվող տարում (130.1 + 130.2 + 130.3) |
130 |
|||
այդ թվում ՝ աշխատողների թվաքանակի կրճատման հետ կապված |
130.1 |
|||
աշխատողի նախաձեռնությամբ (սեփական կամքով) |
130.2 |
|||
այլ պատճառներով (օրենքով սահմանված դեպքերում աշխատանքային տարիքը լրանալու, մահվան դեպքում և այլն) |
130.3 |
|||
Աշխատողների թվաքանակը (առանց համատեղությամբ և կապալային կամ քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանք կատարողների) հետազոտվող տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ (110 + 120 - 130) |
140 |
2. Զբաղեցված և թափուր աշխատատեղեր
Ցուցանիշի անվանումը |
Տողի համարը |
Ընդամենը, աշխատատեղ |
այդ թվում՝ ստեղծված | |
անորոշ ժամկետով |
որոշակի ժամկետով, սեզոնային | |||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
Աշխատատեղերի թիվը (զբաղեցված և թափուր) հունվարի 1- դրությամբ (ներառյալ՝ համատեղությամբ զբաղեցված աշխատատեղը) |
210 |
|||
Նոր (առաջին անգամ) ստեղծված աշխատատեղերի թիվը հետազոտվող տարում |
220 |
|||
Կրճատված աշխատատեղերի թիվը հետազոտվող տարում |
230 |
|||
Աշխատատեղերի թիվը (զբաղեցված և թափուր) դեկտեմբերի 31-ի դրությամբ (210 + 220 - 230) |
240 |
|||
տող 240-ից՝ թափուր աշխատատեղերի (պահանջվող աշխատողների) թիվը |
240.1 |
3. Հետազոտության արդյունքը
3.1. Լրացվել է հարցաթերթ. | 3.2. Հարցաթերթ չլրացնելու պատճառը. | |||||
Տողի |
Տողի |
|||||
Չի հայտնաբերվել |
330 |
□ Հարցման ավարտ | ||||
Այո |
310 |
□ |
Չի գործում (ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը) |
340 |
□ Հարցման ավարտ | |
Ոչ |
320 |
□ 3.2. |
Լուծարվել է |
350 |
□ Հարցման ավարտ |
Ղեկավար |
____________________________________ |
_________________ | |
(Անուն, ազգանուն) |
(Ստորագրություն) | ||
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
____________________________________ | _________________ | |
(Անուն, ազգանուն) |
(Ստորագրություն) | ||
«_ _ »______ ____201__թ. |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՇԱՐԺԻ ՄԱՍԻՆ»
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ (ՏԱՐԵԿԱՆ) ԼՐԱՑՄԱՆ
I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Թափուր աշխատատեղերի, աշխատողների թվաքանակի և աշխատատեղերի շարժի մասին» ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ (ՏԱՐԵԿԱՆ) (այսուհետ` հարցաթերթ) լրացման կարգը:
2. Հետազոտության հարցաթերթը լրացնում են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) կողմից ընտրանքային կարգով ընտրված առևտրային կազմակերպությունները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հարցաթերթը լրացվում է մասնավոր հատվածի մինչ հիսուն աշխատող (քառասունինը ներառյալ) ունեցող կազմակերպությունների կողմից:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Սույն հետազոտության իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հետազոտվող տարում կազմակերպության աշխատողների ընդհանուր թվաքանակում ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ:
6. Հետազոտության հարցաթերթը կազմված է 3 բաժիններից. Աշխատողների թվաքանակը և աշխատատեղերի շարժը (բաժին 1), Զբաղեցված և թափուր աշխատատեղեր (բաժին 2), Հետազոտության արդյունքը (բաժին 3) և լրացվում է հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի համար:
III ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ
7. Աշխատողների թվաքանակում ներառվում են տվյալ կազմակերպությունում աշխատանքային պայմանագրի հիման վրա անորոշ և որոշակի ժամկետով աշխատանք կատարող վարձու աշխատողները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածի, բացառությամբ համատեղությամբ աշխատողների:
8. Աշխատողների թվաքանակը պահի դրությամբ կազմակերպության աշխատողների թվաքանակն է հետազոտվող տարվա սկզբի՝ հունվարի 1-ի կամ հետազոտվող տարվա վերջին օրվա՝ դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ հաշվի առնելով այդ օրն աշխատանքի ընդունվածների և աշխատանքից ազատվածների թվաքանակների տարբերությունը:
1) Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար:
9. Աշխատանքային պայմանագրի համաձայն ոչ լրիվ օր աշխատողների թվաքանակը հաշվարկվում է մեկ ամբողջ միավոր (Օրինակ, եթե ոչ լրիվ օր տևողությամբ աշխատողի աշխատաժամանակն օրվա մեջ կազմում է չորս ժամ, ապա այդ աշխատողը հաշվվում է ոչ թե 0.5, այլ՝ մեկ մարդ):
IV ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՇԱՐԺԸ
10. Աշխատողների շարժն աշխատանքի ընդունվելու և տարբեր պատճառներով աշխատանքից ազատվելու հետևանքով աշխատողների թվաքանակի փոփոխությունն է:
11. Աշխատանքի ընդունվածների թվաքանակում ներառվում են հետազոտվող տարում տվյալ կազմակերպությունում ՀՀ աշխատանքային օրենսդրությանը համապատասխան աշխատանքի ընդունվածները:
12. Աշխատանքից ազատվածների թվաքանակում ներառվում են հետազոտվող տարում տվյալ կազմակերպությունում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 110-113-րդ հոդվածներով սահմանված հիմքերով աշխատանքից ազատվածները (օրինակ՝ աշխատանքային պայմանագրի լուծում գործատուի կամ աշխատողի նախաձեռնությամբ, երկկողմանի համաձայնություն, զինվորական ծառայություն, աշխատողի համաձայնությամբ այլ կազմակերպություն աշխատանքի փոխադրվել, կենսաթոշակի անցնել, աշխատողի մահ և այլն):
13. Աշխատանքի ընդունված և ազատված աշխատողների թվաքանակի մեջ չեն ներառվում նույն կազմակերպության սահմաններում պաշտոնի (կամ հաստիքի) փոփոխությունը, մեկ այլ ստորաբաժանում աշխատողի ներքին տեղափոխությունը:
14. Աշխատատեղերի թիվն աշխատողների փաստացի թվաքանակի (զբաղեցված աշխատատեղերի), այդ թվում արտաքին համատեղությամբ աշխատողների և թափուր աշխատատեղերի հանրագումարն է՝ հետազոտվող տարվա հունվարի 1-ի կամ դեկտեմբերի 31-ի դրությամբ:
1) Հերթափոխով աշխատող կազմակերպություններում աշխատատեղերի թիվը բազմապատկվում է հերթափոխների թվով: Օրինակ, երկու հերթափոխի դեպքում աշխատատեղերի փաստացի թիվը բազմապատկվում է 2-ով, երեք հերթափոխի դեպքում՝ երեքով:
15. Կրճատված աշխատատեղերի թիվն աշխատատեղերի (կամ հաստիքների) կրճատումն է հետազոտվող տարվա ընթացքում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111-րդ և 113-րդ հոդվածներով սահմանված հիմքերով (օրինակ՝ արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական և աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխում, արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված աշխատողների թվաքանակի կրճատում և այլն):
16. Թափուր աշխատատեղերի թիվը գործատուի կողմից պահանջվող աշխատողների թվաքանակն է՝ նրանց լրիվ զբաղվածությունն ապահովելու պայմանով: Թափուր աշխատատեղերի թվի մեջ ներառվում են միայն վարձատրվող թափուր պաշտոնները (կամ հաստիքները):
17. Թափուր է համարվում այն աշխատատեղը, որը հետազոտվող տարվա ընթացքում զբաղեցված չի եղել և գործատուն կազմակերպության սահմաններից դուրս համապատասխան թեկնածու գտնելու նպատակով իրականացրել է կոնկրետ միջոցառումներ՝ անցկացրել է հարցազրույցներ, ուղղակիորեն զբաղվել է թեկնածուի ընտրությամբ, թափուր հաստիքի մասին իրազեկել կամ հայտարարություն է տարածել աշխատանքի տեղավորման պետական, մասնավոր գործակալությունների միջոցով, զանգվածային լրատվամիջոցներով (համացանց, թերթեր, ամսագրեր, հեռուստատեսություն, ռադիո և այլն)՝ անկախ նրանից թափուր հաստիքը զբաղեցվելու է անորոշ, թե որոշակի ժամկետով, լրիվ, թե ոչ լրիվ աշխատանքային օրով կամ շաբաթով:
1) Թափուր է համարվում նաև երկարատև ժամանակավոր անաշխատունակության պատճառով բացակայողների, նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի հետ կապված արձակուրդում գտնվողների ժամանակավոր թափուր աշխատատեղերը, եթե դրանք փոխարինված չեն մեկ այլ աշխատողով և գործատուն իրականացրել է կոնկրետ միջոցառումներ թափուր պաշտոնի ( կամ հաստիքի) համալրման համար:
18. Թափուր չի համարվում այն աշխատատեղը.
1) որը հետազոտվող տարվա ընթացքում նախատեսված չի եղել համալրել.
2) որի համալրման համար հետազոտվող տարվա ընթացքում որևէ կոնկրետ միջոցառում չի իրականացվել.
3) որը թափուր է դարձել և միաժամանակ համալրվել հետազոտվող տարվա ընթացքում.
4) որը նախատեսված է զբաղեցնել մեկ օր տևողությամբ.
5) որը նախատեսված է համալրել կազմակերպության աշխատողներից՝ ներսում.
6) որը զբաղեցվելու է արձակուրդից (բոլոր տեսակների) վերադարձող աշխատողի կողմից.
7) որը զբաղեցվելու է քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի ներգրավմամբ.
8) որի համար աշխատողի հետ պայմանագիր կնքվել է, բայց դեռևս աշխատանքը չի սկսվել:
19. Նոր ստեղծված աշխատատեղ է համարվում հետազոտվող տարում ոչ միայն առաջին անգամ ստեղծված կազմակերպությունը, այլ նաև գործող կազմակերպությունում, օրինակ, արտադրության ընդլայնման, հերթափոխային աշխատանքների ավելացման, ինչպես նաև վերակազմավորման արդյունքում ստեղծված նոր (առաջին) անգամ ստեղծված աշխատատեղը և այլն: Նոր ստեղծված աշխատատեղը կարող է լինել զբաղեցված կամ՝ դեռևս ոչ, բայց որում նախատեսված է ընդունել աշխատող՝ ոչ ուշ քան հետազոտվող տարվան հաջորդող մեկ ամսվա ընթացքում:
20. Նոր ստեղծված աշխատատեղ չի համարվում կազմակերպությունը, որը ստեղծվել է լուծարված և վերակազմավորված իրավաբանական անձի հիման վրա, հետևաբար՝ նոր ստեղծված աշխատատեղում աշխատող չեն համարվում այն աշխատողները, որոնք աշխատանքից ազատվել և նորից ընդունվել են վերակազմավորված կազմակերպությունում:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.12.2023, թիվ 58-Ն | 15.12.2023, թիվ 03-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|