Գլխավոր տեղեկություն
Համար
N 478-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.11.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.05.02/36(1394) Հոդ.615
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.04.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
25.04.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 ապրիլի 2018 թվականի N 478-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1422-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի «Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը և այդ գովազդին ներկայացվող պահանջները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1608-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1422-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «դ» ենթակետով.

«դ. դեղերի մեծածախ, մանրածախ իրացմամբ և դեղերի արտադրությամբ զբաղվող՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված օտարերկրյա իրավաբանական անձինք կամ օտարերկրյա իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումները և հիմնարկները.».

2) 6-րդ կետում՝

ա. 1-ին ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ. բժշկական օգնության և սպասարկման կամ դեղատային գործունեության կամ դեղերի արտադրության կամ դեղերի մեծածախ իրացման լիցենզիայի սերիան, համարը, տալու օրը, ամիսը, տարեթիվը: Սույն պահանջը չի տարածվում բուժտեխնիկայի ներմուծմամբ և դրա մեծածախ առևտրով զբաղվող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև՝ դեղերի մեծածախ, մանրածախ իրացմամբ և դեղերի արտադրությամբ զբաղվող` Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա իրավաբանական անձանց կամ օտարերկրյա իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների կողմից գովազդի թույլտվության համար հայտ ներկայացնելու դեպքերի վրա,»,

բ. 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «դ» պարբերությամբ.

«դ. օտարերկրյա իրավաբանական անձի դեպքում՝ օտարերկրյա իրավաբանական անձի կանոնադրության պատճենը.».

3) 25-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 25.1-ին կետով.

«25.1. Դեղերի գովազդի գովազդային հոլովակի և փաստաթղթային տեքստի բովանդակությունը պետք է`

1) ներառի հետևյալ բառակապակցությունները` «դեղն ունի հակացուցումներ, այն օգտագործելուց առաջ, նպատակահարմար է խորհրդակցել ձեր բուժող բժշկի հետ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Կ. Կարապետյան

 

2018 թ. ապրիլի 25

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան