Basic information
Number
թիվ 19
Type
Հանձնարարական
Act type
Հիմնական ակտ (26.09.2017-մինչ օրս)
Status
Գործում է
Source
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Enactment date
26.09.2017
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Signing date
26.09.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

26 սեպտեմբերի 2017 թվականի

թիվ 19

քաղ. Մոսկվա

 

ԲԺՇԿԱԿԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԵՂԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԱԼԻԴԱՑՄԱՆ ՁԵՌՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 30-րդ հոդվածին, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրի 3-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան,

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված՝ դեղագործական արտադրության գործընթացների վալիդացմանը ներկայացվող պահանջները ներդաշնակեցնելու նպատակներով,

հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականը հրապարակելու օրվանից 6 ամիսը լրանալուց հետո բժշկական կիրառման համար նախատեսված դեղամիջոցներն արտադրելու, դեղապատրաստուկների գրանցման դոսյեները նախապատրաստելու՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 78 որոշմամբ հաստատված` Բժշկական կիրառման համար նախատեսված դեղամիջոցների գրանցման և փորձաքննության կանոններին համապատասխան դրանք գրանցելու համար, դեղապատրաստուկների գրանցման դոսյեն նշված կանոններին համապատասխանեցնելու և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 77 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության պատշաճ արտադրական գործունեության կանոններին արտադրական տարածքների համապատասխանության համար տեսչական ստուգում անցկացնելու ժամանակ կիրառել Բժշկական կիրառման համար նախատեսված դեղապատրաստուկների արտադրության գործընթացի վալիդացման ուղեցույցը՝ հավելվածի համաձայն:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

Հավելված

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2017 թվականի սեպտեմբերի 26-ի թիվ 19

հանձնարարականի

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation