Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 11
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Ինկորպորացիա (24.04.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
24.04.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.04.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

24 ապրիլի 2017 թվականի

թիվ 11

քաղ. Մոսկվա

 

ԱԳՐՈՊԱՐԵՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 7-րդ կետի 4-րդ և 8-րդ ենթակետերին համապատասխան, ինչպես նաև հետևյալ նպատակներով՝

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ագրոպարենային շուկայի պետական կարգավորման և գյուղատնտեսության պետական աջակցության միջոցների արդյունավետության գնահատման նկատմամբ միասնական մոտեցումների մշակում,

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ագրոպարենային շուկայի կայուն զարգացման ապահովում,

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում պետական կարգավորման մշտադիտարկման անցկացում, այդ թվում՝ գյուղատնտեսության պետական աջակցության միջոցների կիրառում,

հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից ագրոարդյունաբերական քաղաքականություն ձևավորելիս և դրա իրագործման համար պետական կարգավորման միջոցներ մշակելիս հաշվի առնել Ագրոպարենային շուկայի պետական կարգավորման և ագրոարդյունաբերական համալիրի աջակցության միջոցների արդյունավետության գնահատման մեթոդաբանությունը՝ համաձայն հավելվածի։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

Հավելված

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2017 թվականի ապրիլի 24-ի թիվ 11

հանձնարարականի