Գլխավոր տեղեկություն
Համար
N 1691-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (29.03.2018-19.04.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.02.06/3(447).1 Հոդ.69
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.12.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.01.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.02.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2012 թվականի N 1691-Ն

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՓԱԹԵԹԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1917-Ն ԵՎ N 1923-Ն, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 594-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) սոցիալական փաթեթի հատկացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) սոցիալական փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) լիազոր մարմնի և բանկի միջև կնքվող` սոցիալական փաթեթի հատկացումն ապահովելու մասին պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 3 հավելվածի.

4) սոցիալական փաթեթի շահառուի առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթը` համաձայն N 4 հավելվածի.

5) սոցիալական փաթեթի շահառուի ընտանիքի անդամի առողջության ապահովագրության նվազագույն բազային փաթեթը` համաձայն N 5 հավելվածի.

6) զինծառայողի կամ քրեակատարողական ծառայողի կամ փրկարար ծառայության ծառայողի պարտադիր կանխարգելիչ բժշկական քննությունից չօգտվելու վերաբերյալ միասնական տեղեկանքի տրամադրման ընթացակարգը` համաձայն N 6 հավելվածի:

(1-ին կետը լրաց. 25.12.14 N 1483-Ն, 18.08.16 N 848-Ն)

2. Սահմանել, որ սոցիալական փաթեթի հատկացումն ապահովելու մասին պայմանագիր կնքող լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է:

(2-րդ կետը փոփ. 10.07.13 N 739-Ն)

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

1) բանկերի հետ կնքել պայմանագրեր սույն որոշմամբ նախատեսված սոցիալական փաթեթի հատկացումն ապահովելու մասին.

2) ապահովել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ սոցիալական փաթեթի հատկացումն ապահովելու մասին պայմանագիր կնքած բանկերի ցանկի հրապարակումը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում։

(3-րդ կետը փոփ. 10.07.13 N 739-Ն)

4. Բոլոր շահագրգիռ պետական մարմինների ղեկավարներին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել համապատասխան ծախսերի նախահաշվի կազմումը և հաստատումը.

2) նշված հատկացումների տնօրինման և դրա շրջանակներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն.

3) մինչև բյուջետային տարվա ավարտը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի` սույն որոշման հիման վրա հատկացված միջոցների չծախսված (չօգտագործված) գումարները վերադարձնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

4.1. «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրում ընդգրկված պետական մարմինների և կազմակերպությունների (ընկերությունների) համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի գանձապետական ստորաբաժանումներում բացել գանձապետական հաշիվներ: Ընդ որում, սույն հաշիվները բացելու համար պետական կազմակերպությունները դիմում են գանձապետական ստորաբաժանումներին` կցելով պետական ռեգիստրի գրանցման վկայականի պատճենը, համապատասխան բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների կողմից հաստատված առաջին և երկրորդ կարգի ստորագրության իրավունք ունեցող և վերջիններիս փոխարինող անձանց տվյալները (անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը), ստորագրությունների և կնիքի նմուշները: Այդ հաշիվների սպասարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գանձապետական հաշիվների սպասարկման հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության սույն որոշմամբ նախատեսված առանձնահատկությունները:

(4.1-ին կետը լրաց. 28.02.13 N 210-Ն)

4.2. Սույն որոշմամբ սահմանված սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների համար մեկ շահառուի հաշվով ընթացիկ բյուջետային տարվա համար նախատեսված առողջապահական փաթեթի համար նախատեսված գումարների հանրագումարը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց անմիջական ընտանիքի անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց անմիջական ընտանիքի անդամների համար բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորում իրականացնելու նպատակով` սույն որոշման 4.6-րդ կետով նախատեսված` համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման համաձայն: (նախադասությունը հանվել է 27.07.17 N 915-Ն)

(4.2-րդ կետը լրաց. 28.02.13 N 210-Ն, փոփ., լրաց. 25.12.14 N 1483-Ն, փոփ. 27.07.17 N 915-Ն)

4.3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ ներկայացնել իրենց գերատեսչություններում աշխատող զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների թիվը, իսկ տվյալ բյուջետային տարվա ընթացքում սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների թվի ավելացման դեպքում դրա մասին հայտնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմին:

(4.3-րդ կետը լրաց. 28.02.13 N 210-Ն)

4.4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` հիմք ընդունելով սույն որոշման 4.2-րդ և 4.3-րդ կետերը` ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում համապատասխան փոփոխություն կատարելու վերաբերյալ:

(4.4-րդ կետը լրաց. 28.02.13 N 210-Ն)

4.5. Զինծառայողների, քրեակատարողական ծառայողների, փրկարար ծառայության ծառայողների սոցիալական փաթեթի հատկացման համար գործում են սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի դրույթները` բացառությամբ կարգի 4-րդ կետի 4-րդ ենթակետի, ընդ որում, այդ անձանց վրա չեն տարածվում նաև սույն որոշման 5.2-րդ, 5.3-րդ, 5.4-րդ կետերի և սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի դրույթները: Բանկում, նշված անձանց համար, պարտադիր կանխարգելիչ բժշկական քննությունից չօգտվելու հիմք կարող է հանդիսանալ զինծառայող կամ քրեակատարողական ծառայող կամ փրկարար ծառայության ծառայող լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթը կամ տեղեկանքը, կամ պարտադիր կանխարգելիչ բժշկական քննությունից չօգտվելու վերաբերյալ միասնական տեղեկանքը:

(4.5-րդ կետը լրաց. 28.02.13 N 210-Ն, փոփ. 23.05.13 N 525-Ն, խմբ. 25.12.14 N 1483-Ն, 18.08.16 N 848-Ն)

4.6. Սույն որոշման 4.2-րդ կետի հիման վրա Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը տրամադրած գումարների ծախսումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման համաձայն, որի մշակման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծվում է աշխատանքային խումբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կազմերից:

(4.6-րդ կետը լրաց. 28.02.13 N 210-Ն)

4.7. Սահմանել, որ սկսած 2018 թվականի հունվարի 1-ից սոցիալական փաթեթի ծառայություններից (այդ թվում` առողջապահական փաթեթի ծառայությունները) օգտվելու պարտադիր նախապայման է հանդիսանում նույնականացման քարտի առկայությունը:

(4.7-րդ կետը լրաց. 27.07.17 N 915-Ն)

4.8. Սույն որոշման 4.7-րդ կետում նշված պայմանը չի տարածվում օտարերկրյա քաղաքացիների վրա:

(4.8-րդ կետը լրաց. 21.12.17 N 1667-Ն)

5. (կետն ուժը կորցրել է 28.02.13 N 210-Ն)

5.1. (կետն ուժը կորցրել է 25.12.14 N 1483-Ն)

5.2. Սահմանել, որ 2017 թվականից սկսած՝ յուրաքանչյուր տարի սոցիալական փաթեթի շահառուների համար (բացառությամբ զինծառայողների, քրեակատարողական ծառայողների, փրկարար ծառայության ծառայողների) պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն անցնելն ակտիվացնում է սոցիալական փաթեթի՝ սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված ծառայությունները և (կամ) սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու իրավունքը՝ կանխարգելիչ բժշկական քննություն անցնելու մասին տեղեկանքն ստանալու օրվանից մեկ տարի (365 օր) ժամկետով: Ընդ որում, սույն կետով նախատեսված սահմանափակումը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ շահառուն տվյալ տարում արդեն օգտվել է սոցիալական փաթեթի ծառայություններից և ունի ձևավորված պարտավորություն:

(5.2-րդ կետը լրաց. 25.12.14 N 1483-Ն, խմբ. 18.08.16 N 848-Ն, 21.12.17 N 1667-Ն)

5.3. Օրացուցային տարվա ընթացքում (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը) սոցփաթեթի շրջանակներում շահառուն միայն մեկ անգամ կարող է անվճար անցնել կանխարգելիչ բժշկական քննություն: Ընդ որում, եթե շահառուն կանխարգելիչ բժշկական քննությունն անցել է տարվա երկրորդ կեսին, ապա հաջորդը կարող է անցնել ոչ շուտ, քան վեց ամիս անց:

(5.3-րդ կետը լրաց. 25.12.14 N 1483-Ն)

5.4 Պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության բաղադրիչից օգտվելու համար սոցիալական փաթեթի շահառուն պետք է դիմի 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշմամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ցանկում ընդգրկված համապատասխան ծառայություն մատուցող ցանկացած բժշկական կազմակերպություն:

(5.4-րդ կետը լրաց. 25.12.14 N 1483-Ն, խմբ. 27.07.17 N 915-Ն)

5.5. Սահմանել, որ սույն որոշման 5.2-րդ կետի և N 1 հավելվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետի դրույթները չեն տարածվում այն անձանց վրա, ովքեր աշխատանքից ազատվել են և սոցփաթեթի հաշվի միջոցներն օգտագործելու պահին չեն հանդիսանում սոցփաթեթի շահառու կամ սույն որոշմամբ նախատեսված որևէ հիմքով դադարեցվել է նրանց սոցփաթեթից օգտվելու իրավունքը և այդ պատճառով չեն անցել պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն:

(5.5-րդ կետը լրաց. 18.08.16 N 848-Ն)

6. (կետն ուժը կորցրել է 28.02.13 N 210-Ն)

7. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համաձայնեցնելով տալ հանձնարարական բոլոր պետական բուհերին` սոցիալական փաթեթի շրջանակներում սույն որոշմամբ սահմանված աշխատողների կողմից սոցիալական փաթեթից ուսման վճարի ծառայության համար փոխանցումներ իրականացնելու դեպքում այդ վճարումներն ընդունել ամսական կտրվածքով` մինչև տվյալ բյուջետային տարվա ավարտը, բացառությամբ ավարտական կուրսում սովորող ուսանողների համար կատարվող փոխանցումների:

(7-րդ կետը լրաց. 21.12.17 N 1667-Ն)

7.1. Սույն որոշման 7-րդ կետում նշված բացառության դեպքում շահառուն պետք է իր աշխատավայրի սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանում ներկայացնի ուսանողի՝ ավարտական կուրսում սովորելու մասին տեղեկանք՝ տվյալ բյուջետային տարվա համար նախատեսված սոցիալական փաթեթի գումարը միանվագ փոխանցելու համար:

(7.1-ին կետը լրաց. 21.12.17 N 1667-Ն)

8. Ուժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը հաստատելու մասին» N 1917-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Սոցիալական փաթեթի բովանդակությունը, ծառայությունների ցանկը, ծառայությունները մատուցող կազմակերպությունների ցանկերը և (կամ) չափորոշիչները հաստատելու մասին» N 1923-Ն որոշումները, սակայն 2013 թվականի ընթացքում կամ մինչ այդ առաջացած նշված որոշումների շրջանակներում սոցիալական փաթեթի պարտավորությունները 2013 թվականի հունվարի 1-ից հետո դադարած չեն համարվում, և դրանք ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության կառավարության նշված որոշումներով սահմանված կարգով և ժամկետներում.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 19-ի «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններ ունեցող պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական փաթեթի հատկացման վերաբերյալ» N 594-Ն որոշումը, սակայն 2013 թվականի ընթացքում կամ մինչ այդ առաջացած նշված որոշման շրջանակներում սոցիալական փաթեթի պարտավորությունները 2013 թվականի հունվարի 1-ից հետո դադարած չեն համարվում, և դրանք ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության կառավարության նշված որոշումներով սահմանված կարգով և ժամկետներում:

8.1. Հանգստի ապահովման ծառայությունից օգտվելու դեպքում աշխատողը կարող է իր և զբոսաշրջային օպերատորի միջև կնքված պայմանագիրը ներկայացնել իր աշխատանքի վայրի սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանում՝ սոցիալական փաթեթի տվյալ բյուջետային տարվա համար նախատեսվող սոցիալական փաթեթի գումարները միանվագ իր սոցիալական փաթեթի հաշվին փոխանցելու նպատակով: Այս դեպքում աշխատողը պարտադիր պետք է այդ ծառայությունից օգտվելու ժամանակահատվածում գտնվի ամենամյա արձակուրդում: Սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանումը պայմանագիրն ստանալուց հետո առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում աշխատողի սոցիալական փաթեթի տվյալ բյուջետային տարում նախատեսվող գումարները փոխանցում է աշխատողի սոցփաթեթի հաշվին: Սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանումը որպես գումարի փոխանցման համար հիմք հանդիսացող փաստաթուղթ է ընդունում նշված պայմանագիրը կամ դրա պատճենը:

(8.1-ին կետը լրաց. 10.07.13 N 739-Ն, 23.07.15 N 838-Ն)

9. Սույն որոշումը չի տարածվում կադրերի ռեզերվներում գտնվող անձանց, տվյալ մարմնում սոցիալական փաթեթի շահառուի վերջին վեց ամսվանից պակաս աշխատանքային ստաժ ունեցող անձանց, կես դրույքից պակաս դրույք (նորմալ աշխատաժամանակի 50 տոկոսից պակաս աշխատաժամանակ) ունեցող անձանց, ռոտացիայի հիման վրա օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմիններ տեղափոխված դիվանագետների, հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդում գտնվող անձանց, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց վրա, ընդ որում՝

1) ռոտացիայի հիման վրա օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմիններից Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին վերադարձած դիվանագետների, հղիության և ծննդաբերության նպատակային արձակուրդից, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդից, կադրերի ռեզերվից, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից վերադարձած անձանց համար սոցիալական փաթեթի գումարը փոխանցվում է աշխատանքի վերադառնալու ամսվանից.

2) մեկ մարմնից մեկ այլ մարմին տեղափոխվելու դեպքում աշխատողը սոցիալական փաթեթից կարող է օգտվել տվյալ մարմնում վեց ամսվա աշխատանքային ստաժ ունենալու հաջորդ օրվանից.

3) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված պայմանը չի տարածվում զինծառայողների վրա՝ մեկ զորամասից մեկ այլ զորամաս տեղափոխվելու դեպքում, բացառությամբ հանրապետական գործադիր մարմնի փոփոխության (օրինակ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմ տեղափոխվելը) դեպքի:

(9-րդ կետը լրաց. 25.12.14 N 1483-Ն, խմբ. 21.12.17 N 1667-Ն)

9.1. Սոցիալական փաթեթի գումարն աշխատողներին սեփականության իրավունքով չի պատկանում` բացառությամբ սույն որոշման N 1 հավելվածի 19-րդ կետով սահմանված դեպքերում:

(9.1-ին կետը լրաց. 10.07.13 N 739-Ն, փոփ. 25.12.14 N 1483-Ն)

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հունվարի 30

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում, ինչպես նաև կրթության, մշակույթի, գիտության և սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպություններում և սույն կարգի 2-րդ կետի 6-րդ ենթակետում նշված մարմիններում՝ սոցիալական փաթեթում ներառված ծառայություններից օգտվելու ընթացակարգի հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը լրաց. 12.12.13 N 1445-Ն)

2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները՝

1) սոցիալական փաթեթ` սույն կետի 6-րդ ենթակետով թվարկված անձանց և (կամ) նրանց անմիջական ընտանիքների անդամների առողջական, կրթական և այլ խնդիրների ապահովման կամընտրական միջոցառումների համախումբ` աշխատողների մոտիվացման և աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով.

2) սոցիալական փաթեթի ծառայություններ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) N 2 հավելվածում սահմանված ծառայությունների տեսակներ.

3) սոցիալական փաթեթի սահմանաչափ (գումար)` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ընդհանուր հատկացումների ներքո մեկ դրույքի (նորմալ աշխատաժամանակի) համար սույն որոշմամբ սահմանված սոցիալական փաթեթի ամսական գումարի չափ, որը կազմում է 6 հազ. դրամ.

4) պետական մարմիններ` «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմիններ՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների.

5) կրթության, մշակույթի, սոցիալական պաշտպանության և գիտության ոլորտների պետական կազմակերպություններ` սույն հասկացությունը ներառում է հետևյալ պետական ոչ առևտրային կազմակերպությունները`

ա. հանրակրթական դպրոցներ,

բ. հատուկ հանրակրթական դպրոցներ,

գ. նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններ,

դ. գրադարաններ,

ե. թանգարաններ,

զ. մշակույթի տներ, կենտրոններ,

է. թատրոններ,

ը. համերգային կազմակերպություններ,

թ. տարեցների տուն-ինտերնատներ,

ժ. երեխաների տուն-ինտերնատներ,

ժա. երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ,

ժբ. երեխաների խնամքի ցերեկային կենտրոններ,

ժգ. «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

ժդ. «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

ժե. «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

ժզ. «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

ժէ. «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

ժը. «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

ժթ. «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

ի. «Հայրենիք-սփյուռք» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

իա. «Հայաստանի ազգային գրապալատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

իբ. «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

իգ. «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

իդ. «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

իե. «Ուսուցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

իզ. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

իէ. «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

իը. (ենթակետն ուժը կորցրել է 23.07.15 N 838-Ն)

իթ. «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

լ. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

լա. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ներառված պետական ոչ առևտրային կազմակերպություններ,

լբ. «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ,

լգ. «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

լդ. «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

լե. «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

լզ. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

լէ. «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

6) աշխատողներ (սոցիալական փաթեթի շահառուներ)` սույն կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված հաստատությունների հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձինք, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակազմի, Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի, «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամի», «Արմենպրես» լրատվական գործակալության հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձինք, սույն կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված հաստատություններում չաշխատող Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող «ԽՍՀՄ» և Հայաստանի Հանրապետության «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ» պատվավոր կոչմանն արժանացած անձինք, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող աշխատողներ` բացառությամբ ղեկավար աշխատակազմի (տնօրենի, տնօրենի տեղակալների), ինչպես նաև «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 12-ի N 12-Ն որոշմամբ սահմանված առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններ ունեցող պաշտոններ զբաղեցնող անձինք.

7) աշխատողի անմիջական ընտանիքի անդամ` աշխատողի ամուսինը, մինչև 27 տարեկան զավակը (զավակները).

8) սոցիալական փաթեթի հաշվից գումարի փոխանցման համար հիմք հանդիսացող փաստաթուղթ` սույն կարգի 4-րդ գլխում նախատեսված գումարի փոխանցման համար հիմք հանդիսացող փաստաթուղթ (փաստաթղթեր).

9) սոցիալական փաթեթի հաշիվ (սոցփաթեթի հաշիվ)` լիազոր մարմնի հետ սոցիալական փաթեթի հատկացումն ապահովելու մասին պայմանագիր կնքած՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցված և բանկային գործունեության լիցենզիա ստացած ցանկացած բանկում (այսուհետ` բանկ) բացվող հատուկ հաշիվ, որին փոխանցվում են աշխատողին հատկացվող սոցիալական փաթեթի գումարները.

10) առողջապահական փաթեթ` սոցիալական փաթեթի բաղադրամաս, որի նպատակը սոցիալական փաթեթի շահառուի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումն ու ֆինանսավորումն է, որի համար տվյալ բյուջետային տարում նախատեսված ընդհանուր գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ուղղակիորեն տրամադրվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը.

11) պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն` առողջապահական փաթեթի բաղադրամաս, որի շրջանակներում տրամադրվող ծառայությունների ցանկը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշմամբ:

(2-րդ կետը լրաց. 12.12.13 N 1445-Ն, խմբ., լրաց. 25.12.14 N 1483-Ն, փոփ. 10.03.15 N 235-Ն, 23.07.15 N 838-Ն, խմբ. 27.07.17 N 915-Ն, լրաց. 21.12.17 N 1667-Ն)

 

II. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

3. Սոցիալական փաթեթի հատկացման հիմնական նպատակը պետական մարմիններում և կրթության, մշակույթի, գիտության ու սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպություններում`

1) աշխատողների սոցիալական կարիքների բավարարմանը,

2) աշխատողների մոտիվացմանը և աշխատանքի արդյունավետության բարձրացմանը,

3) պետական մարմիններում և կազմակերպություններում աշխատանքի գրավչության բարձրացմանը,

4) պետական մարմիններից դեպի մասնավոր հատված կադրերի հոսունության կրճատմանը նպաստելն է:

4. Սոցիալական փաթեթը հատկացվում է համաձայն հետևյալ սկզբունքների՝

1) սոցիալական փաթեթի գումարը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով հաստատված գումարի սահմաններում` սույն որոշմամբ սահմանված չափով.

2) սոցիալական փաթեթի համար հատկացվող գումարն անկանխիկ գումար է, որը փոխանցվում է աշխատողի անվամբ` հատուկ այդ նպատակով բանկում բացված հաշվին` սոցիալական փաթեթի հաշվին: Այդ հաշվի դրամական միջոցները կանխիկացման ենթակա չեն (բացառությամբ սույն կարգի 19-րդ կետով սահմանված դեպքերի), սակայն թույլատրվում է կատարել կանխիկ մուտքագրումներ կամ այլ միջոցներից փոխանցումներ: Սոցփաթեթի հաշվից գումարը փոխանցվում է բացառապես որոշման N 2 հավելվածում սահմանված և հաստատված չափորոշիչներին համապատասխանող և (կամ) համապատասխան ցանկում ընդգրկված կազմակերպությունների բանկային հաշիվներին` համապատասխան ծառայությունը տվյալ տարում կամ 12 ամսվա ընթացքում մատուցելու պայմանով.

3) որոշման N 2 հավելվածով հաստատվում են սոցիալական փաթեթի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ծառայությունները մատուցելու իրավասություն ունեցող կազմակերպությունների չափորոշիչները և (կամ) ցանկերը, և աշխատողն իրավունք է ստանում օգտվելու այդ չափորոշիչներին համապատասխանող ցանկերում ընդգրկված կազմակերպությունների մատուցած ծառայություններից.

4) 2016 թվականի հունվարի 1-ից հետո սոցիալական փաթեթի շահառուն սույն որոշման N 2 հավելվածի 1-ին կետով նախատեսված ծառայություններից օգտվելու և (կամ) սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու համար պետք է նախապես օգտվի առողջապահական փաթեթի պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության բաղադրիչից` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգով: Առողջապահական փաթեթի պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն իրականացրած համապատասխան կազմակերպությունը սոցփաթեթի շահառուին տրամադրում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ձևի տեղեկանք` երկու օրինակից, ընդ որում, շահառուն տեղեկանքի մեկ օրինակը ներկայացնում է իր սոցփաթեթի հաշիվն սպասարկող բանկ` սույն որոշման N 2 հավելվածի 1-ին կետով նախատեսված ծառայություններից օգտվելու և (կամ) սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու համար, իսկ տեղեկանքի երկրորդ օրինակը պահվում է շահառուի մոտ` սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու համար ներկայացնելու նպատակով.

5) սոցիալական փաթեթի գումարն ունի կուտակային բնույթ, այսինքն` պահպանվում և կուտակվում է բանկում բացված սոցփաթեթի հաշվին.

6) սոցիալական փաթեթի սահմանաչափը մեկ անձի հաշվով չի կարող գերազանցել մեկ դրույքի (լրիվ աշխատաժամանակի) համար սահմանված գումարի չափը, իսկ մեկ դրույքից պակաս աշխատանքային ծանրաբեռնվածություն (ոչ լրիվ աշխատաժամանակ) ունենալու դեպքում գումարը կնվազեցվի համապատասխան չափով (օրինակ` կես դրույք աշխատանքային ծանրաբեռնվածություն ունենալու դեպքում` սոցիալական փաթեթի սահմանաչափը կկազմի սույն կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված գումարի կեսը).

7) սոցիալական փաթեթի շահառուի` մեկ աշխատանքի վայրից մեկ այլ աշխատանքի վայր տեղափոխվելու դեպքում նոր աշխատավայրում սոցիալական փաթեթի շահառուին սոցիալական փաթեթ տրամադրվում է 6 ամսվա աշխատանքային ստաժը լրանալուց հետո.

8) սոցիալական փաթեթի գումարը չի հատկացվում առանց աշխատավարձի պահպանման գործուղման մեկնած սոցիալական փաթեթի շահառուներին` երեք և ավելի ամիս գործուղման մեկնելու դեպքերում` այդ ժամանակահատվածի համար: Հիմնական աշխատանքի վայրից այլ աշխատանքի վայր գործուղված սոցիալական փաթեթի շահառուին սոցիալական փաթեթի գումարը հատկացվում է գործուղված աշխատանքի վայրից, եթե վերջինս ընդգրկված է սույն կարգի 2-րդ կետի 4-րդ, 5-րդ ու 6-րդ ենթակետերով նախատեսված հաստատությունների ցանկում, և այդ հաստատության կողմից աշխատողին վճարվում է աշխատավարձ: Հիմնական աշխատանքի վայրից այլ աշխատանքի վայր գործուղված սոցիալական փաթեթի շահառուին սոցիալական փաթեթի գումարը հատկացվում է հիմնական աշխատանքի վայրից, եթե գործուղված աշխատանքի վայրն ընդգրկված չէ սույն կարգի 2-րդ կետի 4-րդ, 5-րդ ու 6-րդ ենթակետերով նախատեսված հաստատությունների ցանկում կամ ընդգրկված է, սակայն այդ հաստատության կողմից աշխատողին աշխատավարձ չի վճարվում:

(4-րդ կետը լրաց. 12.12.13 N 1445-Ն, խմբ., փոփ., լրաց. 25.12.14 N 1483-Ն, լրաց. խմբ. 18.08.16 N 848-Ն, փոփ. 27.07.17 N 915-Ն)

 

III. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

5. Սոցիալական փաթեթից օգտվելու համար աշխատողը բանկում բացում է սոցիալական փաթեթի հաշիվ (այսուհետ՝ սոցփաթեթի հաշիվ): Սոցփաթեթի հաշիվը բացելուց հետո աշխատողը կարող է բանկից ստանալ սոցիալական փաթեթի հաշվի մասին տեղեկանք` սույն կարգի 6-րդ և 10-րդ կետերով նախատեսված դեպքերում համապատասխան հաստատություններին ներկայացնելու համար: Սոցփաթեթի հաշվի բացման և սպասարկման հարաբերությունները կարգավորվում են սույն որոշմամբ, որոշման N 3 հավելվածով սահմանված օրինակելի պայմանագրով, բանկի և աշխատողի միջև կնքված պայմանագրով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի ընդհանուր դրույթներով:

6. Սոցիալական փաթեթի գումարն իր սոցիալական փաթեթի հաշվին փոխանցելու համար աշխատողն առաջին անգամ սոցիալական փաթեթի հաշիվ բացելու, ինչպես նաև սույն կարգի 10-րդ և 10.1-ին կետերով նախատեսված կարգով այլ բանկում սոցիալական փաթեթի հաշիվ բացելու դեպքերում աշխատողը լրացնում է սոցիալական փաթեթի գումարի փոխանցման մասին դիմում (այսուհետ` դիմում) ՝ համաձայն ձևի, որը բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանքի հետ միասին ներկայացվում է աշխատավայրի սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանում: Վեց ամսվա աշխատանքային ստաժը լրացած կամ որոշման 9-րդ կետում նշված նպատակային արձակուրդից, կադրերի ռեզերվից կամ պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած անձանց սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի ծագման ամիս է համարվում վեց ամսվա աշխատանքային ստաժը լրանալու կամ աշխատանքի անցնելու ամիսը:

(6-րդ կետը փոփ. 21.12.17 N 1667-Ն)

7. Դիմումի և տեղեկանքի հիման վրա սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանումը տվյալ անձի սոցիալական փաթեթի գումարը փոխանցում է աշխատողի սոցփաթեթի հաշվին` ամսական կտրվածքով` բացառությամբ սույն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման 7.1-ին և 8.1-ին կետերով նախատեսված դեպքերի:

(7-րդ կետը լրաց. 10.07.13 N 739-Ն, փոփ. 21.12.17 N 1667-Ն)

8. Սոցիալական փաթեթի առաջին գումարի փոխանցումը կատարվում է աշխատողի սոցփաթեթի հաշվին դիմումը ներկայացվելու ամսվան հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրերի ընթացքում: Սոցիալական փաթեթի գումարների հերթական (ամենամսյա) փոխանցումներն իրականացվում են մինչև հաջորդ ամսվա 5-րդ աշխատանքային օրը: Դեկտեմբեր ամսվա սոցիալական փաթեթի գումարը փոխանցվում է մինչև ընթացիկ բյուջետային տարվա դեկտեմբերի 20-ը: (նախադասությունը հանվել է 21.12.17 N 1667-Ն) Սոցիալական փաթեթի շահառուից անկախ հանգամանքների հետևանքով առաջացած դեպքերում (այդպիսիք են համարվում պետական մարմնի հաստիքացուցակով նախատեսված այնպիսի հաստիք զբաղեցնելը, որում պետական ծառայությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, ինչպես նաև առանց պաշտոնից ազատվելու օտարերկրյա պետություն ծառայության գործուղվելը կամ խաղաղապահ առաքելություններին մասնակցելը, Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքների սահմանամերձ վայրերում տարերային բնույթի երևույթների (ձնաբուք և այլն) հետևանքով առաջացած ճանապարհային անանցանելիության դեպքերում պետական ծառայությունն իրականացնելը) այդ հանգամանքների հետևանքները դադարելուց անմիջապես հետո մեկ ամսվա ընթացքում սույն հավելվածի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված պահանջները բավարարելու դեպքում սոցիալական փաթեթի շահառուի` տվյալ բյուջետային տարվա հասանելիք, սակայն նշված հանգամանքների հետևանքով չփոխանցված սոցիալական փաթեթի գումարները ևս փոխանցվում են աշխատողի սոցիալական փաթեթի հաշվին:

(8-րդ կետը փոփ., լրաց. 28.02.13 N 210-Ն, փոփ. 21.12.17 N 1667-Ն)

9. (կետն ուժը կորցրել է 21.12.17 N 1667-Ն)

10. Սոցփաթեթի հաշիվը կարելի է փոխել միայն նոր բյուջետային տարում` նախքան սոցիալական փաթեթի ընթացիկ տարվա առաջին գումարի փոխանցումը: Այս դեպքում աշխատողը դիմումի հետ միասին ներկայացնում է նոր բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանք, ինչպես նաև սոցփաթեթի նախկին հաշիվն սպասարկող բանկից տեղեկանք` որոշման 3-րդ հավելվածի 2.3-րդ, 2.4.9-րդ կետերով նախատեսված պարտավորություններ չունենալու վերաբերյալ: Սույն կարգի 2-րդ կետի 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերում նշված հաստատությունների` սոցիալական փաթեթի գումարների փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանումը սոցփաթեթի հաշվին փոխանցվող սոցիալական փաթեթի գումարն այլ սոցփաթեթի հաշվին փոխանցելու դեպքում առաջնորդվում է սույն կետով սահմանված դրույթներով: Սոցփաթեթի հաշիվը փոխելու դեպքում աշխատողն իր հաշվի դրամական միջոցները սոցփաթեթի հաշիվն սպասարկող նախկին բանկից սոցփաթեթի հաշիվն սպասարկող նոր բանկ փոխանցելու համար նախկին բանկ է ներկայացնում է նոր բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանք: Այդ տեղեկանքի հիման վրա սոցփաթեթի հաշիվն սպասարկող նախկին բանկն աշխատողի սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցները փոխանցում է սոցփաթեթի հաշիվն սպասարկող նոր բանկի սոցփաթեթի հաշվին:

(10-րդ կետը փոփ. 23.07.15 N 838-Ն)

10.1. Սոցիալական փաթեթի հատկացումն ապահովելու մասին պայմանագիրը կողմերից մեկի նախաձեռնությամբ լուծվելու դեպքում բանկը շարունակում է սպասարկել սոցիալական փաթեթի այն շահառուների հաշիվները, որոնք որևէ ծառայության գծով ունեն չմարված պարտավորություններ, իսկ պատասխանատու ստորաբաժանումները շարունակում են սոցիալական փաթեթի գումարները փոխանցել շահառուների սոցփաթեթի այդ հաշիվներին` մինչև շահառուի պարտավորությունների լրիվ մարումը` սույն կարգի 11-րդ կետով նախատեսված կարգով: Պարտավորությունների մարումից հետո շահառուն իր սոցփաթեթի հաշիվը փակում է տվյալ բանկում և մինչև հաջորդ ամսվա սոցփաթեթի գումարի փոխանցումը, սոցիալական փաթեթի նոր հաշիվ է բացում այլ բանկում, որի մասին տեղեկանքը, ինչպես նաև սոցփաթեթի գումարի փոխանցման մասին դիմումը, սույն կարգի 6-րդ կետով նախատեսված կարգով ներկայացնում է սոցփաթեթի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանում: Շահառուի դիմումի հիման վրա սոցփաթեթի գումարները հաջորդ ամսվանից փոխանցվում են նրա սոցփաթեթի նոր հաշվին:

(10.1-ին կետը լրաց. 23.07.15 N 838-Ն)

11. Աշխատանքից ազատվելու դեպքում (կամ այլ պատճառով սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման դեպքում) սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարման ամիս է համարվում աշխատանքից ազատվելու ամսվան հաջորդող ամիսը, եթե աշխատողը չի օգտվել սոցիալական փաթեթի ծառայություններից կամ օգտվել է, սակայն չունի որևէ պարտավորություն: Այս դեպքում սոցիալական փաթեթի գումարը դադարում է փոխանցվել աշխատողի սոցփաթեթի հաշվին աշխատանքից ազատվելու (կամ այլ պատճառով սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման) ամսվան հաջորդող երկրորդ ամսվանից: Իսկ այն դեպքում, երբ աշխատողն օգտվել է սոցիալական փաթեթի ծառայությունից (ծառայություններից) և աշխատանքից ազատվելու օրվա դրությամբ կամ այլ պատճառով սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարման դեպքում ունի փոխանցման ենթակա պարտավորություններ կամ որոշման 3-րդ հավելվածի 2.3-րդ կետի համաձայն տրված վարկային գծի մարման պարտավորություն, ապա անկախ աշխատանքից ազատվելու (կամ այլ պատճառով սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման) հանգամանքի` սոցիալական փաթեթի գումարները (իր դրույքին (աշխատաժամանակին) համապատասխան կամ ավելի պակաս` պարտավորությունից ելնելով) միանվագ փոխանցվում են աշխատողի սոցիալական փաթեթի հաշվին` պարտավորությունների մարման նպատակով, բայց ոչ ավելի, քան ընթացիկ տարվա առաջին գումարի փոխանցման ամսվանից հաշված մեկ օրացուցային տարին (12 ամիսը) լրանալը: Աշխատողի աշխատանքից ազատվելու դեպքում սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանումը պարտավոր է դրա մասին 10-օրյա ժամկետում տեղեկացնել տվյալ անձի սոցիալական փաթեթի հաշիվն սպասարկող բանկին: Աշխատանքից ազատվելու դեպքում սոցփաթեթի հաշվում մնացած (կուտակված) գումարի օգտագործման ուղղությունները մնում են նույնը:

(11-րդ կետը լրաց., փոփ. 25.12.14 N 1483-Ն, փոփ. 21.12.17 N 1667-Ն)

12. Սույն կարգի 11-րդ կետով նախատեսված աշխատանքից ազատվելու կամ այլ պատճառով սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարման դեպքում մինչև աշխատանքից ազատման կամ այլ համապատասխան հրաման արձակելը սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանումն աշխատողից կամ, դրա անհնարինության դեպքում, բանկից ստանում է տեղեկանք.

1) պարտավորություն չունենալու դեպքում` սոցփաթեթի հաշիվն սպասարկող բանկից` որոշման 3-րդ հավելվածի 2.3-րդ, 2.4.9-րդ կետերով նախատեսված պարտավորություններ չունենալու վերաբերյալ.

2) պարտավորություն ունենալու դեպքում` պարտավորությունների մասով համապատասխան տեղեկանք (օրինակ` բանկի կողմից տրված տեղեկանք` սույն որոշման 3-րդ հավելվածի 2.4.9-րդ կետով նախատեսված հանձնարարագիր ունենալու և դրա հիման վրա պարտավորության չափի վերաբերյալ, կամ սույն որոշման 3-րդ հավելվածի 2.3-րդ կետով նախատեսված վարկային գծի և դրա մարման համար վճարման ենթակա գումարի չափի վերաբերյալ):

(12-րդ կետը լրաց., փոփ. 25.12.14 N 1483-Ն, խմբ. 21.12.17 N 1667-Ն)

12.1. Սոցիալական փաթեթի հատկացումն ապահովելու մասին պայմանագիրը կողմերից մեկի նախաձեռնությամբ լուծելու դեպքում սույն կարգի 10.1-ին կետով նախատեսված սոցիալական փաթեթի նոր հաշվի մասին տեղեկանքը ներկայացնելիս պատասխանատու ստորաբաժանումը շահառուից պահանջում է նաև սույն կարգի 12-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետերով նախատեսված տեղեկանքը:

(12.1-ին կետը լրաց. 23.07.15 N 838-Ն, 21.12.17 N 1667-Ն)

13. (կետն ուժը կորցրել է 12.12.13 N 1445-Ն)

14. (կետն ուժը կորցրել է 12.12.13 N 1445-Ն)

15. (կետն ուժը կորցրել է 12.12.13 N 1445-Ն)

16. Բանկերի կողմից սոցփաթեթի հաշվի բացման և սպասարկման գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է բացառապես Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը՝ օրենքով սահմանված կարգով բանկային գործունեության նկատմամբ իրականացվող բացառիկ վերահսկողության համատեքստում:

17. Համատեղությամբ աշխատանք կատարող անձինք սոցիալական փաթեթից օգտվում են իրենց հիմնական աշխատանքի վայրից, եթե հիմնական գործատուն ընդգրկված է սույն կարգի 2-րդ կետի 4-րդ, 5-րդ, 6-րդ ենթակետերով նախատեսված հաստատությունների ցանկում: Եթե աշխատողի հիմնական և համատեղությամբ աշխատանքները կատարվում են այն գործատուի մոտ, որն ընդգրկված է սույն կարգի 2-րդ կետի 4-րդ, 5-րդ, 6-րդ ենթակետերում նշված հաստատությունների ցանկում, ապա աշխատողը համատեղությամբ աշխատանքը հաստատող փաստաթուղթ (տեղեկանք) է ներկայացնում հիմնական աշխատավայրի գործատուին` սույն կարգի 4-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն սոցիալական փաթեթի սահմանաչափը որոշելու (հաշվարկելու) համար, որի դեպքում աշխատողի աշխատաժամանակի տևողությունը հիմնական և համատեղությամբ աշխատավայրերում միասին պետք է կազմի տվյալ աշխատողի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատաժամանակի նորմալ տևողության 50 տոկոսը: Եթե աշխատողի հիմնական աշխատանքը կատարվում է այնպիսի գործատուի մոտ, որը ներառված չէ սույն կարգի 2-րդ կետի 4-րդ, 5-րդ, 6-րդ ենթակետերում նշված հաստատությունների ցանկում, սակայն համատեղությամբ աշխատանքը կատարվում է այդ ենթակետերում նշված հաստատություններում, ապա այդ աշխատողը սոցիալական փաթեթից օգտվում է համատեղությամբ աշխատանքային պայմանագիր կնքած գործատուի միջոցով` համատեղությամբ աշխատանքային դրույքին (աշխատաժամանակին) համապատասխան:

(17-րդ կետը լրաց. 18.08.16 N 848-Ն)

18. Աշխատողի դրույքի (աշխատաժամանակի) փոփոխման դեպքում սոցիալական փաթեթի գումարը չի փոխվում սոցիալական փաթեթի իրավունքի ծագման պահից հաշված մինչև մեկ օրացուցային տարին լրանալը:

19. Սոցիալական փաթեթի հաշվում առկա ազատ դրամական միջոցները (ազատ են համարվում այն դրամական միջոցները, որոնք ենթակա չեն ուղղման սոցփաթեթի շրջանակներում մատուցված ծառայությունների դիմաց վճարումների (այդ թվում՝ սույն որոշման N 3 հավելվածի 2.4.9-րդ կետում նշված հանձնարարագրի հիման վրա պարբերական վճարումների) կամ սոցփաթեթի շրջանակներում տրամադրված վարկերի մասով մարումների) հնարավոր է կանխիկացնել միայն հետևյալ դեպքերում`

1) աշխատողի` կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու և սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման ժամանակ (երբ դադարում է նրա` սոցիալական փաթեթ ստանալու իրավունքը, և նրա սոցփաթեթի հաշվին առնվազն երեք ամիս սոցիալական փաթեթի գումարների փոխանցումներ չեն կատարվել): Այս դեպքում սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու համար աշխատողը սոցփաթեթի հաշիվն սպասարկող բանկ է ներկայացնում իր կենսաթոշակի վկայականը, որի պատճենը պահվում է բանկում.

2) աշխատողի մահվան դեպքում ժառանգի կողմից` սոցփաթեթի հաշվում առկա միջոցներն օրենքին համապատասխան ժառանգաբար նրան անցնելու ժամանակ, որի դեպքում ժառանգը սոցփաթեթի հաշիվն սպասարկող բանկ է ներկայացնում ժառանգության իրավունքի վկայագիր, որի պատճենը պահվում է բանկում.

3) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասի հիման վրա, որպես կատարված սոցիալական վճարների փոխհատուցում, սոցիալական փաթեթի հաշվում ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա մնացորդը, բայց ոչ ավելի, քան նախորդ տարվա ընթացքում ստացման ենթակա աշխատավարձից և ձեռնարկատիրական եկամուտներից հաշվարկված ու փոխանցված սոցիալական վճարների չափը: Այս դեպքում աշխատողը, յուրաքանչյուր տարվա ավարտից հետո, իր սոցիալական փաթեթի հաշվում առկա համապատասխան չափով դրամական միջոցները կանխիկացնելու համար բանկ է ներկայացնում դիմում նախորդ տարվա ընթացքում իր կողմից ստացման ենթակա աշխատավարձից և ձեռնարկատիրական եկամուտներից հաշվարկված ու փաստացի մասնակիցների ռեեստր վարողին փոխանցված սոցիալական վճարների չափի մասին հարկային մարմնից տեղեկատվություն ստանալու մասին: Հարկային մարմնից համապատասխան տեղեկատվությունն ստանում է բանկը` առցանց եղանակով կատարված հարցման միջոցով: Բանկը սույն հարցման պատասխանի հիման վրա աշխատողի` նախորդ տարիների ընթացքում կուտակված սոցիալական փաթեթի գումարները կանխիկ վճարում է աշխատողին, բայց ոչ ավելի, քան տեղեկանքում նշված` հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների չափը:

(19-րդ կետը լրաց., փոփ. 12.12.13 N 1445-Ն, խմբ. 25.12.14 N 1483-Ն, 23.07.15 N 838-Ն, փոփ. 18.08.16 N 848-Ն)

 

IV. ՍՈՑՓԱԹԵԹԻ ՀԱՇՎԻՑ ԳՈՒՄԱՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

20. Սոցփաթեթի հաշվից գումարի փոխանցման համար հիմք է համարվում հետևյալ փաստաթղթերից որևէ մեկը՝

1) կանխավճարի փոխանցման հաշիվ կամ տեղեկանք՝ որտեղ արտացոլված են ծառայությունը մատուցող կազմակերպության վավերապայմանները և ծառայությունն ստացող ֆիզիկական անձի տվյալները (անունը, ազգանունը, բնակության վայրը, քաղաքացիությունը, նույնականացման քարտի տվյալները (համարը, վավերականության ժամկետը, ում կողմից է տրված), ծառայության տեսակը և փոխանցման նպատակը.

2) հաշիվ-ապրանքագիր՝ որի վավերապայմանները սահմանված են «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի օգոստոսի 25-ի «Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանելու և այդ փաստաթղթերի կազմման կարգը հաստատելու մասին» N 525 որոշմամբ.

3) սույն կարգի 10-րդ կետով նախատեսված սոցփաթեթի հաշիվը փոխելու դեպքում` սոցփաթեթի հաշիվն սպասարկող նոր բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանք:

(20-րդ կետը փոփ. 27.07.17 N 915-Ն)

21. Աշխատողի ամուսնու կամ զավակի՝ սոցիալական փաթեթի ծառայություններից օգտվելու դեպքում գումարի փոխանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթեր են համարվում նաև ամուսնության վկայականը և (կամ) զավակի ծննդյան վկայականը:

22. Սույն կարգի 20-րդ կետի 1-ին ենթակետում և 23-րդ կետում նշված փաստաթղթերը, ինչպես նաև 19-րդ, 20-րդ կետի 2-րդ ենթակետում և 21-րդ կետում նշված փաստաթղթերի պատճենները պահվում են բանկում` առնվազն երեք տարի:

22.1. Հանգստի ապահովման ծառայությունից օգտվելու դեպքում սոցիալական փաթեթի շահառուն սույն որոշման 20-րդ կետով նախատեսված փաստաթուղթը (իսկ աշխատողի ընտանիքի անդամի` սոցիալական փաթեթի ծառայություններից օգտվելու դեպքում` նաև 21-րդ կետով նախատեսված փաստաթուղթը) բանկ է ներկայացնում մինչև այդ ծառայությունից օգտվելը կամ ոչ ուշ, քան այդ ծառայությունից օգտվելուց հետո 15 օրվա ընթացքում:

(22.1-ին կետը լրաց. 25.12.14 N 1483-Ն)

23. Հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից օգտվելու դեպքում աշխատողը ներկայացնում է նաև որոշման N 2 հավելվածի N 2.1 ձևով ներկայացված տեղեկանքը, եթե աշխատողի հիփոթեքային վարկը տրամադրված չէ սոցփաթեթի հաշիվն սպասարկող առևտրային բանկի կողմից:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև

 

________________________________________

(պետական մարմնի/կազմակերպության անվանումը)

______________________________________-ին

(սոցիալական փաթեթի գումարների փոխանցման 

համար պատասխանատու ստորաբաժանման 

ղեկավարի անունը և ազգանունը)

_____________________________-ի աշխատող

(վարչություն, բաժին և այլն)

_________________________________________

(անունը, ազգանունը)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դ ի մ ու մ

 

Խնդրում եմ իմ սոցիալական փաթեթի գումարները փոխանցել ____________________ բանկի _______________________ հաշվի համարին: Ես տեղյակ եմ, որ նշված բանկ ուղղորդվող սոցիալական փաթեթի միջոցները կարող են օգտագործվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ սահմանված պայմաններով:

 

ԴԻՄՈՂ`

_________________________

(ստորագրությունը)

_____________________________

(անունը, ազգանունը)

 
______ ______________ 20 թ.

 

(ձևը փոփ. 21.12.17 N 1667-Ն)

(հավելվածը փոփ., լրաց. 28.02.13 N 210-Ն, լրաց. 10.07.13 N 739-Ն, լրաց., փոփ. 12.12.13 N 1445-Ն, խմբ., լրաց., փոփ. 25.12.14 N 1483-Ն, փոփ. 10.03.15 N 235-Ն, փոփ., լրաց., խմբ. 23.07.15 N 838-Ն, լրաց., խմբ., փոփ. 18.08.16 N 848-Ն, խմբ., փոփ. 27.07.17 N 915-Ն, լրաց., փոփ., խմբ. 21.12.17 N 1667-Ն)

 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ Ծառայությունների ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Սոցիալական փաթեթը ներառում է հետևյալ ծառայությունները`

1) հանգստի ապահովում` Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում.

2) հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում.

3) ուսման վճար.

4) սոցփաթեթի շահառուի առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթի և (կամ) սոցփաթեթի շահառուի ընտանիքի անդամի առողջության ապահովագրության նվազագույն բազային փաթեթի ձեռքբերում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 2 հավելվածի N 1 ձևով նախատեսված չափորոշիչներին համապատասխան:

(1-ին կետը խմբ. 12.12.13 N 1445-Ն, 25.12.14 N 1483-Ն)

2. (կետն ուժը կորցրել է 25.12.14 N 1483-Ն)

3. Սոցիալական փաթեթի ծառայություններից կարող են օգտվել՝

1) հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից՝ աշխատողը և նրա անմիջական ընտանիքի անդամը.

2) ուսման վճարից՝ աշխատողը և աշխատողի անմիջական ընտանիքի անդամը (անդամները).

3) հանգստի ապահովման ծառայությունից՝ աշխատողը և աշխատողի անմիջական ընտանիքի անդամը (անդամները):

(3-րդ կետը փոփ. 25.12.14 N 1483-Ն)

4. Սոցիալական փաթեթի բովանդակությունը ներառում է՝

1) առողջության ապահովագրության ծառայություններ մատուցող ընկերությունների և առողջության ապահովագրության չափորոշիչները՝ համաձայն N 1 ձևով նախատեսված պահանջների.

2) հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայության չափորոշիչները՝ համաձայն N 2 ձևի.

3) սոցիալական փաթեթի ուսման վճարի ծառայության մեջ ներառված ուսումնական հաստատությունների ցանկը՝ համաձայն N 3 ձևի.

4) Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանգիստն ապահովող հաստատությունների ցանկը՝ համաձայն N 4 ձևի:

(4-րդ կետը լրաց. 12.12.13 N 1445-Ն, փոփ. 25.12.14 N 1483-Ն)

 5. Բացի նշված սոցիալական փաթեթի ծառայության տեսակներից՝ աշխատողն իր սոցիալական փաթեթի գումարները կարող է օգտագործել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 3 հավելվածի 2.3-րդ կետի համաձայն տրամադրված վարկային գծի (մայր գումարի և (կամ) տոկոսավճարների) մարման նպատակով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր

 

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ

 

1. Սոցիալական փաթեթում ներառված` սոցփաթեթի շահառուի կամ նրա ընտանիքի անդամի առողջության ապահովագրության փաթեթներից օգտվելու համար սոցփաթեթի շահառուն հնարավորություն ունի իր ցանկությամբ ընտրելու ցանկացած ապահովագրական ընկերություն, որը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ստացել է պետական գրանցում և առողջության ապահովագրության դասի գործունեության իրականացման լիցենզիա:

2. Սոցփաթեթի շահառուն կարող է ընտրել ապահովագրական ընկերությունների կողմից առաջարկվող առողջության ապահովագրության ցանկացած փաթեթ, որի պայմաններն առնվազն պետք է բավարարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 4 կամ N 5 հավելվածներով սահմանված փաթեթների պահանջները` անհրաժեշտության դեպքում լրավճարելով տարբերությունը:

3. Ապահովագրական ընկերությունների ցանկը, ինչպես նաև այդ ընկերությունների կողմից առաջարկվող առողջության ապահովագրության փաթեթների օրինակելի ձևերը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության դրական եզրակացությամբ հաստատվելուց հետո հրապարակվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կայքում:

(ձևը խմբ. 25.12.14 N 1483-Ն)

 

Ձև N 1.1

 

Բ Ա Զ Ա Յ Ի Ն  Փ Ա Թ Ե Թ

 

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ

(ձևն ուժը կորցրել է 25.12.14 N 1483-Ն)

 

Ձև N 1.2

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Ձ ԵՎ

 

առողջության ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ

(ձևն ուժը կորցրել է 25.12.14 N 1483-Ն)

 

Ձև N 1.2.1

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

Վ Կ Ա Յ Ա Գ Ի Ր  N

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ
(ձևն ուժը կորցրել է 25.12.14 N 1483-Ն)

 

Ձև N 2

 

Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր

 

ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ԱՄՍԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՄԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

 

1. Սոցիալական փաթեթի տվյալ ծառայությունն ընտրած աշխատողն իրավունք ունի օգտվելու հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից, եթե աշխատողի հիփոթեքային վարկի պայմանները համապատասխանում են «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կամ «Ազգային հիփոթեքային ընկերություն» վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կամ «Արցախի ներդրումային հիմնադրամ»-ի կողմից վերաֆինանսավորվող հիփոթեքային վարկերի ընդհանուր պայմաններին, որոնք հրապարակված են «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կամ «Ազգային հիփոթեքային ընկերություն» վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կամ «Արցախի ներդրումային հիմնադրամ»-ի պաշտոնական կայքում: Աշխատողն իրեն հիփոթեքային վարկ տրամադրած բանկից կամ վարկային կազմակերպությունից ներկայացնում է դրա մասին տեղեկանք՝ համաձայն N 2.1 ձևի, եթե աշխատողի հիփոթեքային վարկը տրամադրված չէ սոցիալական փաթեթի հաշիվն սպասարկող առևտրային բանկի կողմից:

(1-ին կետը լրաց. 12.12.13 N 1445-Ն, 21.12.17 N 1667-Ն)

2. Աշխատողն իրավունք ունի օգտվելու հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից՝ նույնիսկ այն դեպքում, երբ նա կամ նրա անմիջական ընտանիքի անդամը հիփոթեքային վարկն ստացել է նախքան Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշումն ուժի մեջ մտնելը:

(2-րդ կետը փոփ. 25.12.14 N 1483-Ն)

3. Հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից օգտվելու իրավունք ունի վարկառուն կամ նրա անմիջական ընտանիքի անդամը:

(3-րդ կետը փոփ. 25.12.14 N 1483-Ն)

4. Հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից օգտվելու համար պարտադիր չէ, որ վարկառուի հիփոթեքային վարկը լինի վերաֆինանսավորված կամ տրամադրված՝ «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կամ «Ազգային հիփոթեքային ընկերություն» վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կամ «Արցախի ներդրումային հիմնադրամ»-ի ֆինանսական միջոցներից:

(4-րդ կետը լրաց. 12.12.13 N 1445-Ն, 21.12.17 N 1667-Ն)

(ձևը լրաց. 12.12.13 N 1445-Ն, փոփ. 25.12.14 N 1483-Ն, լրաց. 21.12.17 N 1667-Ն)

 

Ձև N 2.1

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

«Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կամ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կամ «Արցախի ներդրումային հիմնադրամ»-ի  Կողմից ՍԱՀՄԱՆՎԱԾ Վերաֆինանսավորվող Հիփոթեքային Վարկերի Ընդհանուր Պայմանների Համապատասխանության Մասին

(վերնագիրը լրաց. 12.12.13 N 1445-Ն, 21.12.17 N 1667-Ն)

 

Սույն տեղեկանքը տրվում է առ այն, որ քաղաքացի

___________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

 

____________-ին տրված վարկը լիովին բավարարում է «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կամ «Ազգային հիփոթեքային ընկերություն» վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կամ «Արցախի ներդրումային հիմնադրամ»-ի  կողմից սահմանված վերաֆինանսավորվող հիփոթեքային վարկերի ընդհանուր պայմանները:

 

ՏՆՕՐԵՆ

_________________________

(ստորագրությունը)

_____________________________

(անունը, ազգանունը)

Կ. Տ.
______ ______________ 20  թ.

(ձևը լրաց. 12.12.13 N 1445-Ն, 21.12.17 N 1667-Ն)

Ձև N 3

 

Ց Ա Ն Կ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆԵՐԱՌՎԱԾ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Սույն ցանկով ներկայացված են այն ուսումնական հաստատությունները, որոնք ներառվում են սոցիալական փաթեթում:

2. Սոցիալական փաթեթում ներառվում են Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունները, որոնք իրականացնում են հետևյալ կրթական ծրագրերը`

1) բարձրագույն և հետբուհական հիմնական կրթական ծրագրեր.

2) նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրեր.

3) հանրակրթական հիմնական ծրագրեր (բացառությամբ մասնագիտացված և հատուկ ծրագրերի).

4) արտադպրոցական դաստիարակության (մանկապատանեկան ստեղծագործական, երաժշտական, գեղարվեստական, գեղագիտական և արվեստի) կրթական ծրագրեր:

(2-րդ կետը լրաց. 15.03.18 N 257-Ն)

3. Սոցիալական փաթեթի շրջանակներում հնարավոր է ուսման վճարի համար փոխանցում իրականացնել միայն սույն ցանկի 2-րդ կետում նախատեսված կրթական ծրագրերով ուսանելու դեպքում:

4. Սույն ցանկի 2-րդ կետով նախատեսված կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ցանկերը հրապարակված են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կայքում:

(ձևը լրաց. 15.03.18 N 257-Ն)

 

Ձև N 4

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՆԳԻՍՏՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկվում են Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից` սահմանված կարգով հաշվառված զբոսաշրջային օպերատորները, որոնց ցանկը հրապարակված է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում, և որոնք առաջարկում են զբասաշրջային փաթեթներ կամ, հանդես գալով հյուրանոցային տնտեսության օբյեկտ շահագործող անձանց անունից, կարող են առաջարկել առանձին հյուրանոցային ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

(ձևը փոփ. 21.12.17 N 1667-Ն)

(հավելվածը լրաց. 28.02.13 N 210-Ն, փոփ. 23.05.13 N 525-Ն, խմբ., լրաց. 12.12.13 N 1445-Ն, փոփ., խմբ. 25.12.14 N 1483-Ն, լրաց., փոփ. 21.12.17 N 1667-Ն, լրաց. 15.03.18 N 257-Ն)

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2012 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման

 

Օ ր ի ն ա կ ե լ ի  ձ ԵՎ

 

լիազոր մարմնի ԵՎ բանկի միջԵՎ կնքվող` սոցիալական փաթեթի հատկացումն ապահովելու մասին պայմանագրի

 

քաղ. Երևան

_________ __________________ 20  թ.

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին), ի դեմս նախարար ______________-ի, ով գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1821-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրության հիման վրա, և ______________________________ ընկերությունը (այսուհետ` կատարող)` ի դեմս ______________________ -ի, ով գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, կնքեցին սույն պայմանագիրը` հետևյալի մասին.

(նախաբանը փոփ. 10.07.13 N 739-Ն, 12.12.13 N 1445-Ն)

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

1.1. Սույն պայմանագրում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները՝

1.1.1. սոցիալական փաթեթի գումար` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27 -ի N 1691-Ն որոշմամբ (այսուհետ` որոշում) սահմանված գումար.

1.1.2. սոցիալական փաթեթի հաշիվ` բանկում բացվող հատուկ հաշիվ, որին փոխանցվում են աշխատողին հատկացվող սոցիալական փաթեթի գումարները.

1.1.3. աշխատող` որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջները բավարարող անձ, ում սոցիալական փաթեթի գումարը հատկացվում է կատարողի մոտ իր անվամբ բացված սոցիալական փաթեթի հաշվին փոխանցելու միջոցով։

1.2. Կատարողը սույն պայմանագրով պարտավորվում է՝

1.2.1. օրենսդրությամբ սահմանված պահանջներին բավարարելու դեպքում աշխատողի պահանջով բացել սոցիալական փաթեթի հաշիվ և նրան տրամադրել համապատասխան հաշվի բացման մասին տեղեկանք` այդ հաշվին սոցիալական փաթեթի գումարների փոխանցումներն իրականացնելու նպատակով.

1.2.2. ընդունել և աշխատողի սոցիալական փաթեթի հաշվին մուտքագրել սոցիալական փաթեթի գումարներ.

1.2.3. սոցիալական փաթեթի հաշվից սոցիալական փաթեթի ծառայությունների վճարման համար համապատասխան գումար փոխանցել ծառայությունը մատուցող կազմակերպության հաշվին, որը բավարարում է որոշմամբ սահմանված չափանիշները և (կամ) ընդգրկված է համապատասխան ցանկում:

1.3. Սոցիալական փաթեթի հաշիվը բացելու և վարելու հետ կապված հարաբերությունները (ներառյալ հաշվի միջոցների տնօրինման ուղղությունները, սահմանափակումներն ու կարգը, ինչպես նաև հաշվից փոխանցումների իրականացման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը) կարգավորվում են աշխատողի և կատարողի միջև կնքված սոցիալական փաթեթի հաշվի մասին պայմանագրով, սույն պայմանագրով, որոշմամբ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի ընդհանուր դրույթներով:

1.4. Սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները ենթակա չեն կանխիկացման, բացառությամբ՝ որոշմամբ սահմանված դեպքերի:

 

2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1. Կողմերն իրավունք ունեն՝

2.1.1. սույն պայմանագրով սահմանված կարգով դադարեցնելու պայմանագրի գործողությունը.

2.1.2. Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բողոքարկելու մյուս կողմի գործողությունները և (կամ) անգործությունը:

2.2. Կողմերը սույն պայմանագրի կատարման համար անհրաժեշտ տեղեկատվությունը փոխանակում են փոխհամաձայնեցված կարգով:

2.3. Կատարողն իրավունք ունի սոցիալական փաթեթի հաշվի հիման վրա աշխատողին տրամադրելու վարկային գիծ (վարկ)` բանկում գործող սպառողական վարկի տոկոսադրույքից ավելի ցածր տոկոսադրույքով` սոցիալական փաթեթի շրջանակներում փոխանցումներ կատարելու համար:

(2.3-րդ կետը լրաց. 12.12.13 N 1445-Ն)

2.4. Կատարողը պարտավոր է՝

2.4.1. սոցիալական փաթեթի գումարն աշխատողի սոցիալական փաթեթի հաշվին մուտքագրել մինչև համապատասխան դրամական միջոցների ընդունման օրվան հաջորդող բանկային օրվա ավարտը.

(2.4.1-ին կետը լրաց., փոփ. 12.12.13 N 1445-Ն)

2.4.2. աշխատողի համար սոցիալական փաթեթի հաշվի բացումն ու սպասարկումը, ինչպես նաև այդ հաշվից սոցիալական փաթեթի գումարների փոխանցումներն իրականացնել անվճար.

2.4.3. 2016 թվականի հունվարի 1-ից հետո սոցփաթեթի ծառայությունների համար սոցփաթեթի հաշվից փոխանցումներ կատարել կամ որոշմամբ սահմանված կարգով սոցփաթեթի հաշվի միջոցները կանխիկացնել աշխատողի կողմից (բացառությամբ զինծառայողների, քրեակատարողական ծառայողների, փրկարար ծառայության ծառայողների) որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված` առողջապահական փաթեթի պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության բաղադրիչից օգտվելու մասին համապատասխան տեղեկանքը ներկայացնելու դեպքում: Սույն կետով նախատեսված սահմանափակումը չի տարածվում այն անձանց նկատմամբ, ովքեր սոցփաթեթի հաշվի միջոցները օգտագործելու պահին չեն հանդիսանում սոցփաթեթի շահառու, կամ որոշմամբ նախատեսված որևէ հիմքով դադարեցվել է նրանց սոցփաթեթից օգտվելու իրավունքը և այդ պատճառով չեն անցել պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն.

(2.4.3-րդ կետը խմբ. 12.12.13 N 1445-Ն, 25.12.14 N 1483-Ն, լրաց. 18.08.16 N 848-Ն)

2.4.4. աշխատողին մատչելի եղանակով (էլեկտրոնային, առձեռն և այլն) անվճար տրամադրել իր սոցիալական փաթեթի հաշվին մուտքագրված և ելքագրված գումարների մասին տեղեկատվություն (այսուհետ՝ քաղվածք)` առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատողը հրաժարվում է ծանուցումներ ստանալուց.

2.4.5. մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 15-րդ օրը լիազոր մարմին ներկայացնել տեղեկատվություն` սույն պայմանագրի N 1 ձևին համապատասխան, իսկ յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` 20-օրյա ժամկետում: Ընդ որում, ամսական տեղեկատվությունը տրամադրվում է 2 օրինակով, որոնցից մեկում ներառվում է հաշվետու ամսվա տեղեկատվությունը, իսկ երկրորդում` միևնույն տեղեկատվությունը` աճողական կարգով` ընթացիկ բյուջետային տարվա սկզբից հաշվարկված: Սույն կետում նշված տեղեկատվությունը ներկայացվում է լիազոր մարմնի պաշտոնական էլեկտրոնային հասցեին` info@mlsa.am: Նշված տեղեկատվությունը էլեկտրոնային եղանակով ներկայացվում է կից գրությամբ, որը կարող է լինել էլեկտրոնային ստորագրությամբ կամ թղթային տարբերակի ստորագրությամբ` պատկերամուտով (scaner) մուտքագրված ձևաչափով.

(2.4.5-րդ կետը խմբ. 12.12.13 N 1445-Ն, 25.12.14 N 1483-Ն)

2.4.6. սոցիալական փաթեթի հաշվին առկա դրական մնացորդի դիմաց աշխատողին վճարել տոկոս` նրա հետ կնքած պայմանագրով սահմանված չափով.

2.4.7. սոցիալական փաթեթի հաշվից փոխանցումներն իրականացնել որոշման պահանջներին համապատասխան.

2.4.8. (կետն ուժը կորցրել է 25.12.14 N 1483-Ն)

2.4.9. սոցիալական փաթեթի որևէ ծառայությունից օգտվելու դեպքում աշխատողի կողմից վճարման հանձնարարագիր ներկայացվելու դեպքում կատարողը պարտավոր է յուրաքանչյուր ամիս` հանձնարարագրում նշված օրը (այդպիսի օր նշված չլինելու դեպքում` հանձնարարագիրը ներկայացնելու ամսաթվին), հանձնարարագրով նշված գումարի չափով փոխանցում իրականացնել նշված կազմակերպությանը: Սույն կետով նախատեսված հանձնարարագրով առաջնորդվելու դեպքում, եթե տվյալ անձը ներկայացել է բանկ հանձնարարագիրը չեղյալ համարելու նպատակով, բանկը պետք է տվյալ ծառայությունից չօգտվելու վերաբերյալ հիմնավոր փաստաթուղթ պահանջի ֆիզիկական անձից (օրինակ` վճարումը ստացող ընկերության կողմից տրված տեղեկանք` վճարումների դադարեցմանը դեմ չլինելու վերաբերյալ).

2.4.10. աշխատողի հետ կնքվող սոցիալական փաթեթի հաշվի սպասարկման պայմանագրում ամրագրել, որ աշխատողը տալիս է համաձայնություն իր վերաբերյալ` որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի շրջանակներում բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները բանկի կողմից սոցիալական փաթեթի շահառուի գործատուին տրամադրվելու համար.

(2.4.10-րդ կետը խմբ. 25.12.14 N 1483-Ն)

2.4.11. (կետն ուժը կորցրել է 12.12.13 N 1445-Ն)

2.4.12. որոշման N 1 հավելվածի 5-րդ և 10-րդ կետերով, ինչպես նաև 11.1-ին կետով նախատեսված տեղեկանքներն աշխատողներին տրամադրել անվճար.

2.4.13. (կետն ուժը կորցրել է 21.12.17 N 1667-Ն)

2.4.14. աշխատողի հետ կնքվող սոցիալական փաթեթի հաշվի սպասարկման պայմանագրում ամրագրել, որ աշխատողը տալիս է իր համաձայնությունը սոցփաթեթի հաշվի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները բանկի կողմից լիազոր մարմնին տրամադրվելու համար:

(2.4.14-րդ կետը լրաց. 25.12.14 N 1483-Ն)

2.4.15. պայմանագիրը լուծելու դեպքում կատարողը շարունակում է սպասարկել սոցիալական փաթեթի այն շահառուների հաշիվները, որոնք որևէ ծառայության գծով ունեն չմարված պարտավորություններ:

(2.4.15-րդ կետը լրաց. 23.07.15 N 838-Ն)

2.5. Լիազոր մարմինը պարտավոր է`

2.5.1. օրենքով սահմանված կարգով ապահովել սույն պայմանագրի շրջանակներում իրեն հայտնի դարձած` բանկային կամ ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկատվության գաղտնիությունը.

2.5.2. կատարողին տրամադրել որոշմամբ սահմանված սոցիալական փաթեթի շրջանակներում ծառայություններ մատուցող կազմակերպությունների ցանկերն ու ՀՎՀՀ-ները և դրանց վերաբերյալ փոփոխությունների մասին տեղեկացնել կատարողին։

 

3. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3.1. Սույն պայմանագրի կապակցությամբ վեճեր ու տարաձայնություններ առաջանալու դեպքում դրանք լուծվում են 15 օրվա ընթացքում` բանակցությունների միջոցով, իսկ բանակցությունների միջոցով համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում` օրենքով սահմանված կարգով:

3.2. Վեճերի ու տարաձայնությունների շուրջ բանակցությունների կամ դատական գործընթացների ժամանակահատվածում կատարողը պարտավոր է շարունակել մատուցել սույն պայմանագրով սահմանված ծառայությունները:

 

4. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

4.1. Սույն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` լրացուցիչ համաձայնագրեր կնքելու միջոցով, որոնք կհանդիսանան սույն պայմանագրի անբաժանելի մասը:

4.2. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից։ Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ։

4.3. Սույն պայմանագիրը լուծվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ պայմանագրի կատարումից միակողմանի հրաժարվելու դեպքում` պայմանագրի լուծման կոնկրետ օրվա մասին նախապես, բայց ոչ ուշ, քան երկու ամիս առաջ մյուս կողմին ծանուցելու պայմանով: Պայմանագրի լուծումը նախաձեռնող կողմը պարտավոր է պայմանագիրը լուծելու մասին պատշաճ կարգով ծանուցել աշխատողին՝ պայմանագրի լուծման նախատեսվող ժամկետից առնվազն մեկ ամիս առաջ: Սույն պայմանագիրը լուծվում է պայմանագրով ստանձնած պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պատճառած վնասները լրիվ հատուցելու պայմանով: Պայմանագրի լուծման դեպքում աշխատողի սոցիալական փաթեթի հաշվին առկա սոցիալական փաթեթի գումարները փոխանցվում են նրա՝ մեկ այլ բանկում բացված սոցիալական փաթեթի հաշվին:

4.4. Սույն պայմանագիրն իրավաբանական ուժ է ստանում կնքման պահից և գործում է անորոշ ժամկետով:

 

ՀՀ աշխատանքի ԵՎ սոցիալական հարցերի ՆԱԽԱՐԱՐ

ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ

(ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ)

_________________________

(ստորագրությունը)

_________________________

(ստորագրությունը)

_________________________

(անունը, ազգանունը)

____________________________

(անունը, ազգանունը)

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև

 

Կատարողի կողմից ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ներկայացվող տեղեկատվությունը
(01. ______. 20__ թ. – 01. ______. 20__թ. ժամանակահատվածի համար)

NN
ը/կ

Տեղեկատվության անվանումը

Գումարը

Շահառուների
թիվը կամ
պայմա-
նագրերի թիվը

Փոխանցում-
ների
թիվը

1.

Պայմանագրի հիման վրա նշված ժամանակահատվածում ստացված սոցիալական փաթեթի գումարները

 

X

X

2.

Առկա սոցիալական փաթեթի հաշիվների քանակը (պայմանագրի հիման վրա բացված)

X

 

X

3.

Հաշվետու ժամանակահատվածում սոցիալական փաթեթի հաշիվների միջոցներից ծախսված (փոխանցված) ընդհանուր գումարը

 

X

X

 

այդ թվում`

X

X

X

3.1.

ուսման վճար

     
 

այդ թվում`

X

X

X

3.1.1.

________( անվանումը)____________ ուսումնական հաստատությանը փոխանցված ընդհանուր գումարը

 

X

X

3.1.2.

________( անվանումը)____________ ուսումնական հաստատությանը գումար փոխանցած քաղաքացիների թիվը

X

   

3.2.

հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում

     
 

այդ թվում`

X

X

X

3.2.1.

________( անվանումը)____________ հիպոթեքային ընկերությանը փոխանցված ընդհանուր գումարը

 

X

X

3.2.2.

________( անվանումը)____________ հիպոթեքային ընկերությանը գումար փոխանցող քաղաքացիների թիվը

X

   

3.3.

հանգստի ապահովում ՀՀ-ում և ԼՂՀ-ում

     
 

այդ թվում`

X

X

X

3.3.1.

________( անվանումը)____________ զբոսաշրջային օպերատորին փոխանցված ընդհանուր գումարը

 

X

X

3.3.2.

________( անվանումը)____________ զբոսաշրջային օպերատորի և շահառուների միջև կնքված պայմանագրերի թիվը

X

   

3.4.

առողջության ապահովագրություն

     
 

այդ թվում`

X

X

X

3.4.1.

________( անվանումը)____________ ապահովագրական ընկերությանը փոխանցված ընդհանուր գումարը

 

X

X

3.4.2.

________( անվանումը)___________ ապահովագրական ընկերությանը գումար փոխանցող քաղաքացիների թիվը

X

   

4.

Սոցիալական փաթեթի հաշվի հիման վրա տրամադրվող վարկերի մասին տեղեկատվություն

X

X

X

 

այդ թվում`

     

4.1.

տրամադրված և օգտագործված վարկերի քանակը

X

   

4.2.

տրամադրված և օգտագործված վարկերի ընդհանուր ծավալը

 

X

X

5.

Սոցիալական փաթեթի հաշիվների քանակը, որտեղ ընդհանրապես սոցիալական փաթեթի գումարների փոխանցումներ չեն եղել

X

 

X

6.

Սոցիալական փաթեթի հաշիվների քանակը, որոնցից սոցիալական փաթեթի ծառայությունների ձեռքբերման համար ընդհանրապես փոխանցումներ չեն եղել

X

 

X

7.

Սոցիալական փաթեթի հաշիվների միջոցներից գանձապետարանի հաշվին հետ փոխանցված ընդհանուր գումարի չափը

 

X

X

8.

Սոցիալական փաթեթի տեղափոխված հաշիվների քանակը և ծավալը

   

X

9.

Սոցիալական փաթեթի հաշիվների միջոցներից մարված վարկերի ծավալը

 

X

X

10.

Սոցիալական փաթեթի հաշիվներից կանխիկացված գումարը և շահառուների թիվը

   

X

 

Աղյուսակի 3-րդ, 4-րդ և 5-րդ սյունակների «X» նշանով վանդակները չեն լրացվում:

(ձևը խմբ. 25.12.14 N 1483-Ն)

(հավելվածը փոփ. 10.07.13 N 739-Ն, փոփ., լրաց., խմբ. 12.12.13 N 1445-Ն, 25.12.14 N 1483-Ն, լրաց. 23.07.15 N 838-Ն, 18.08.16 N 848-Ն, փոփ. 21.12.17 N 1667-Ն)

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2012 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՓԱԹԵԹԸ

 

1. Սոցիալական փաթեթի շահառուների առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթում (այսուհետ` փաթեթ) ներառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշմամբ սահմանված` սոցիալական փաթեթի շահառուների` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների փաթեթում չընդգրկված հետևյալ ծառայությունները`

1) արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում, այդ թվում`

ա. մասնագիտական բժշկական խորհրդատվություններ և զննումներ,

բ. բազային փաթեթի շրջանակներում համավճարային եղանակով իրականացվող` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 20-ի N 53-Ն հրամանով հաստատված հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների համավճարների փոխհատուցում.

2) ամբուլատոր բուժման ընթացքում բժշկի կողմից նշանակված դեղերի և բժշկական նշանակության ապրանքների արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցում` ապահովագրական ընկերության կողմից սահմանված կարգով և չափաքանակների շրջանակներում.

3) ստոմատոլոգիական ծառայություններ (թերապևտիկ և վիրաբուժական)`

ա. ատամի կարիեսի և (կամ) նրա բարդությունների բուժում, այդ թվում` պլոմբավորումը լուսակարծրացող ստանդարտ պլոմբանյութով,

բ. ատամնաքարերի մաքրում (տարեկան ոչ ավելի, քան մեկ անգամ),

գ. ատամի հեռացում` ըստ ցուցումների,

դ. սուր ատամնացավով և թարախային պրոցեսով ուղեկցված բարդությունների բուժում:

(1-ին կետը փոփ. 27.07.17 N 915-Ն)

2. Փաթեթի շրջանակներում փոխհատուցման ենթակա չեն`

1) առանց բժշկական ցուցումների իրականացվող արտահիվանդանոցային բժշկական օգնությունը և ծառայությունները (բացառությամբ տարեկան կանխարգելիչ բժշկական քննության), ինչպես նաև դրա ընթացքում օգտագործված դեղերի և բժշկական նշանակության ապրանքների արժեքը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշմամբ սահմանված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների փաթեթի բացառություններում նշված հիվանդությունների և վիճակների արտահիվանդանոցային բուժումը` բացառությամբ ստոմատոլոգիական ծառայությունների:

(2-րդ կետը փոփ. 27.07.17 N 915-Ն)

(հավելվածը լրաց. 25.12.14 N 1483-Ն, փոփ. 27.07.17 N 915-Ն)

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2012 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԲԱԶԱՅԻՆ ՓԱԹԵԹԸ

 

1. Սոցիալական փաթեթի շահառուի ընտանիքի անդամի առողջության ապահովագրության նվազագույն բազային փաթեթը (այսուհետ` փաթեթ) նախատեսված է սոցիալական փաթեթի շահառուի ընտանիքի անդամի (կին/ամուսին և մինչև 27 տարեկան զավակ) համար:

2. Փաթեթը ներառում է`

1) վնասվածքների (կոտրվածքներ, հոդախախտեր, փափուկ հյուսվածքների վնասվածքներ, սալջարդեր և այլն)` հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային ձևով իրականացվող բժշկական օգնությունը և սպասարկումը.

2) արտահիվանդանոցային պայմաններում իրականացվող` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 20-ի N 53-Ն հրամանով հաստատված ցանկում ընդգրկված հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները.

3) շահառուների հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մասով վիրահատական և թերապևտիկ բուժումը (բացառությամբ սույն հավելվածի 4-րդ կետով ուղղ. նախատեսված բժշկական օգնության և սպասարկման տեսակների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 28-ի N 57-Ն հրամանով հաստատված` նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունների` բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետով ուղղ.  նախատեսված դեպքերի).

4) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված` նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունների չափորոշչում ընդգրկված`

ա. նյարդավիրաբուժական, այդ թվում` գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժման (ներառյալ միկրոկաթետերի, միկրոպարույրի կամ օնիքսի արժեքը),

բ. սրտի վիրահատական և ներանոթային միջամտությունների իրականացման (ընդ որում, կորոնար անոթների ստենտավորման փոխհատուցումը ներառում է ինչպես դեղապատ, այնպես էլ` ոչ դեղապատ ստենտի արժեքը), այդ թվում` սրտի փականների պրոթեզավորման, սրտի ռիթմը վարող սարքերի իմպլանտացիայի ծառայությունների մասով,

գ. սիներակի (Վ.Կավա/V.Cava) ֆիլտրի տեղադրումը,

դ. սկլերոպլաստիկան և կեռատոպլաստիկան,

ե. մետաղական կոնստրուկցիաների արժեքը` վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ,

զ. լիթոտրիպսիան (հեռահար, պերկուտան, ուրեթերոռենոսկոպիկ),

է. խոշոր հոդերի էնդոպրոթեզավորում` ռեկոնստրուկցիայով, առանց էնդոպրոթեզի արժեքի։

3. Հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը ներառում են բուժման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը, այդ թվում`

1) մասնագիտացված կոնսուլտացիաները.

2) հիվանդանոցային բուժման ընթացքում իրականացվող լաբորատոր-գործիքային և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 20-ի N 53-Ն հրամանով հաստատված ցանկում ընդգրկված հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները.

3) անհրաժեշտ դեղերով, բժշկական նշանակության ապրանքներով ապահովումը և բուժական միջամտությունները.

4) հիվանդին հիվանդասենյակով ապահովելը (բացառությամբ հիվանդի կողմից նախընտրած առանձնահատուկ հարմարավետ հիվանդասենյակների արժեքի).

5) աշխատակազմի աշխատանքի վարձատրությունը.

6) կոմունալ և տնտեսական ծախսերը:

4. Փաթեթի շրջանակներում փոխհատուցման ենթակա չեն`

1) արտահիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը (այդ թվում` ստոմատոլոգիական ծառայությունները).

2) տուբերկուլյոզի, հոգեկան և թմրաբանական հիվանդությունների, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային փորձաքննության, ուռուցքաբանական հիվանդությունների քիմիաթերապևտիկ, վերականգնողական (այդ թվում` առողջարանային), երիկամային քրոնիկ անբավարարության դեպքում կատարվող հեմոդիալիզի, մանկաբարձական (ծննդօգնություն և հղիության ախտաբանություն), ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները.

3) ֆիզիոթերապևտիկ միջոցառումները և բուժումը.

4) ռեպրոդուկտիվ (վերարտադրողական) ֆունկցիայի և էրեկտիլ դիսֆունկցիայի (իմպոտենցիա) հետ կապված հետազոտությունները և բուժումը, դիսմենորեան, հակաբեղմնավորիչ կոնսերվատիվ միջամտությունները, այդ թվում` ներարգանդային պարույրի (ՆԱՊ) տեղադրումը և հեռացումը, այլ հակաբեղմնավորիչ միջոցները.

5) վերջույթների և դրանց առանձին սեգմենտների պրոթեզավորումը.

6) պրոթեզները, էնդոպրոթեզները, բժշկական սարքավորումները, իմպլանտները, տեսողական և լսողական սարքերը, ինչպես նաև այլ կարգավորիչ բժշկական հարմարանքները: Սույն կետում նշված բացառությունները չեն վերաբերում`

ա. սրտի վիրահատական միջամտություններին,

բ. ներանոթային միջամտություններին.

7) հետևյալ հիվանդությունների բուժումը` քրոնիկ հիվանդություններ, որոնք պահանջում են մշտական ոչ վիրահատական, պահպանողական բուժում և դինամիկ հսկողություն (բացառությամբ դրանց` կյանքին վտանգ սպառնացող անհետաձգելի հիվանդանոցային բուժում պահանջող սրացումների և բարդությունների), այդ թվում` բնածին անոմալիաներ, զարգացման արատներ և այլ անատոմիական առանձնահատկություններ, մանկական ուղեղային կաթված, պարբերական հիվանդություն, էպիլեպսիա, շաքարային դիաբետ, թոքերի էմֆիզեմա, պնևմոսկլերոզ, ողնաշարի միջողային սկավառակների ախտահարումներ, ողնաշարի դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխություններ, օստեոխոնդրոզ, աուտոիմուն և շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ, լյարդային անբավարարություն, քրոնիկական վիրուսակրություն (այդ թվում` վիրուսային հեպատիտները), քրոնիկական բացիլակրություն, քրոնիկական պարազիտակրություն.

8) ապահովագրական ընկերության կողմից իրականացված նախնական բժշկական զննման արդյունքում հայտնաբերված հիվանդությունները` բացառությամբ դրանց` անհետաձգելի հիվանդանոցային բուժում (այդ թվում` սրտի վիրահատական միջամտություններ և նյարդավիրաբուժական ներանոթային միջամտություններ) պահանջող սրացումների և բարդությունների:

(հավելվածը լրաց. 25.12.14 N 1483-Ն)

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2012 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՉՕԳՏՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Սույն կարգով սահմանվում է զինծառայողի, քրեակատարողական ծառայողի, փրկարար ծառայության ծառայողի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման 5.2-րդ կետով նախատեսված` սոցիալական փաթեթի շահառուների պարտադիր կանխարգելիչ բժշկական քննությունից չօգտվելու վերաբերյալ միասնական տեղեկանքի (այսուհետ՝ միասնական տեղեկանք) տրամադրման ընթացակարգը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման 4.5-րդ կետի համաձայն զինծառայողի, քրեակատարողական ծառայողի, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողի համար առողջապահական փաթեթի կանխարգելիչ բժշկական քննություն անցնելը սոցիալական փաթեթի ծառայություններից օգտվելու պարտադիր նախապայման չի հանդիսանում: Նշված անձինք իրենց սոցփաթեթի հաշիվը սպասարկող բանկ են ներկայացնում զինծառայող կամ քրեակատարողական ծառայող կամ փրկարար ծառայության ծառայող լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ կամ տեղեկանք կամ պարտադիր կանխարգելիչ բժշկական քննությունից չօգտվելու վերաբերյալ միասնական տեղեկանք` N 1 ձևին համապատասխան:

3. Պետական մարմինները միասնական տեղեկանքներ ստանալու համար, ըստ անհրաժեշտության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն են ներկայացնում հայտ` N 2 ձևին համապատասխան, միասնական տեղեկանքի ստացման համար լիազորված անձի ինքնությունը հաստատող փաստաթուղթ և լիազորագիր:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը միասնական տեղեկանքի տրամադրման և հաշվառման համար վարում է գրանցամատյան` համաձայն N 3 ձևով հաստատված միասնական տեղեկանքի տրամադրման և վերադարձման հաշվառման մատյանի:

5. Յուրաքանչյուր տարվա սկզբից իրականացվում է միասնական տեղեկանքների նոր համարակալում` ըստ պետական մարմինների կողմից յուրաքանչյուր տարվա համար ներկայացված հայտերի քանակի:

6. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պետական մարմիններում միասնական տեղեկանքի ստացման համար լիազորված անձին տրամադրվում է միասնական տեղեկանք` վերջինիս ստացման համար ներկայացված հայտի հիման վրա՝ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետի պահանջներին համապատասխան:

7. Միասնական տեղեկանքը մինչև պետական մարմիններին տրամադրելը կնքվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի կնիքով:

8. Տվյալ տարվա համար նախատեսված, սակայն չօգտագործված միասնական տեղեկանքները, մինչև հաջորդ տարվա հունվարի 20-ը, պետական մարմինների կողմից հանձնման-ընդունման ակտով վերադարձվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

9. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ստեղծած հանձնաժողովը սույն ընթացակարգի 8-րդ կետով նախատեսված հիմքով վերադարձված միասնական տեղեկանքները ոչնչացնում է դրանք վերադարձնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

(9-րդ կետը փոփ. 21.12.17 N 1667-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ձև N 1

 

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ

 

  

         

 

(միասնական տեղեկանքի հերթական համարը)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման 4.5-րդ կետը՝ զինծառայող կամ քրեակատարողական ծառայող կամ փրկարար ծառայության ծառայող հանդիսացող ____________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրի սերիան և համարը կամ
նույնականացման քարտի համարը)


վրա չի տարածվում վերոհիշյալ որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջը:

Սույն միասնական տեղեկանքը հիմք է հանդիսանում ______ թվականին սոցիալական փաթեթի ծառայություններից օգտվելու համար:

 

Կ. Տ.

 

Ձև N 2

 

Հ Ա Յ Տ

 

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՍՏԱՑՄԱՆ

 

Կազմակերպության/հիմնարկի անվանումը_________________________________

 

Գտնվելու վայրը ________________________________________________________

 

Փոստային հասցեն _____________________________________________________

 

Տրամադրման ամսաթիվը ______________________

 

Հեռախոսահամարը ___________ ֆաքսը ____________ էլ. փոստը _____________

 

Խնդրում եմ 20__ թվականի ընթացքում հատկացնել ________________ միասնական տեղեկանք:

   քանակը (հատ)

 

 ______________________

(պաշտոնը)

 ______________

(ստորագրությունը)

_______________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

Կ. Տ.

 

Ձև N 3

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ

NN
ը/կ

Պետական մարմնի
անվանումը

Միասնա-կան տեղեկանք
տրամա-դրելու ամսաթիվը
(օրը, ամիսը, տարեթիվը)

Տրամա-դրված
միասնա-կան տեղե-կանքների քանակը
(հատ)

Միասնական տեղեկանք տրամա-դրելու հիմքը (գրության կամ հայտի համարը և ամսաթիվը)

Տրամա-դրված առաջին
տեղե-կանքի հերթա-կան
համարը

Տրամա-դրված վերջին
տեղե-կանքի հերթա-կան
համարը

Տեղե-կանքները հանձնող և ընդունող անձանց անունը, ազգանունը, պաշտոնը, ստորա-գրությունը

Միասնա-կան տեղեկանքի վերա-դարձման ամսաթիվը
(օրը, ամիսը, տարեթիվը)

Վերա-դարձրած տեղեկանքի քանակը
(հատ)

Վերա-դարձրած առաջին տեղեկանքի հերթական համարը

Վերա-դարձրած վերջին տեղեկանքի հերթական համարը

Միասնա-կան տեղեկանքի վերա-դարձման հիմքը
(գրության կամ հայտի համարը և ամսաթիվը)

Տեղեկանք-ները հանձնող և ընդունող անձանց
անունը, ազգանունը, պաշտոնը, ստորա-գրությունը

Ծանոթա-գրություն

1.

                           

2.

                           

3.

                           

(հավելվածը լրաց. 18.08.16 N 848-Ն, փոփ. 21.12.17 N 1667-Ն)