Գլխավոր տեղեկություն
Համար
N 146-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.02.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.02.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.02.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 փետրվարի 2018 թվականի N 146-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 1073-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության՝ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 2ա հասցեում գտնվող շենքի 10-րդ հարկից 17 300 000 դրամ գնահատված արժեքով, 66 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը 3 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Արեգ-93» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` ընկերություն) (գտնվելու վայրը՝ Նորքի Այգիներ 275, Երևան 0047, Հայաստան) գրահրատարակչական գործունեություն իրականացնելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` երկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` պայմանագրում որպես պայման սահմանելով, որ՝

1) ընկերությունը` յուրաքանչյուր տարի մինչև փետրվարի 1-ը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 1073-Ն որոշմամբ սահմանված կարգով հաստատված չափորոշիչներին ընկերության գործունեության ցուցանիշների համապատասխանությունը հավաստող փաստաթղթեր.

2) անհատույց օգտագործման տրամադրված սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը կարող է օգտագործվել միայն ընկերության կողմից իրականացվող գրահրատարակչական գործունեությունը կազմակերպելու նպատակով.

3) անհատույց օգտագործման տրամադրված տարածքը կամ դրա մասն օգտագործողի կողմից որևէ գույքային իրավունքով չի կարող տրամադրվել այլ անձանց.

4) պայմանագրում նշված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում պայմանագիրը ենթակա է լուծման.

5) պայմանագրից բխող նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվում են ընկերության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2018 թ. փետրվարի 20
Երևան