ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մարտի 2018 թվականի N 297-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման անհրաժեշտ միջոցառումների իրականացման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ) և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ աշխատանքային խմբում քննարկված և կայացրած որոշումների իրավական ձևակերպումներն ապահովում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել աշխատանքային խմբի կողմից մշակված Հայաստանի Հանրապետության մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման նպատակով օրենսդրական փոփոխությունների նախագծերի փաթեթը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2018 թ. մարտի 27 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. մարտի 27-ի N 297-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՆՔԱՔԱՐ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Վ. Գևորգյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) |
Ս. Քրմոյան |
- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
Դ. Անանյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
Ա. Առաքելյան |
- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի տեղակալ |
Ա. Հովհաննիսյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության պետ |
Մ. Քամալյան |
- ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական |
Ա. Խուդավերդյան |
- Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) |
Ա. Ալոյան |
- ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության և զարգացման բաժնի պետ (համաձայնությամբ) |
Տ. Ներկարարյան |
- ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի իրավական ապահովման բաժնի պետ (համաձայնությամբ) |
Ս. Այվազյան |
- «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Հ. Մովսիսյան |
- Երևանի պետական համալսարանի օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման ամբիոնի դոցենտ (համաձայնությամբ) |
Վ. Թորոսյան |
- «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի իրավաբանական բաժնի պետ (համաձայնությամբ) |
Ա. Մելքումյան |
- «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի քարտուղար (համաձայնությամբ) |
Պ. Խաչատրյան |
- «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի իրավաբանական դեպարտամենտի ղեկավար (համաձայնությամբ) |
Դ. Սարգսյան |
- «Ամերիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Ստեփանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.07.2018, N 1012-Ա | 26.07.2018, N 297-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|