ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մարտի 2018 թվականի N 284-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 190-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, Հայաստանի զարգացման հիմնադրամին գումար հատկացնելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին» N 190-Ն որոշումը լրացնել նոր՝ 3.1-ին կետով.
«3.1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` սույն որոշման N 3 հավելվածով նախատեսված ցանկի «Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված մեծ համերգի կազմակերպում Հանրապետության հրապարակում» միջոցառման կազմակերպման նպատակով հատկացված 421,000.0 հազ. դրամը տրամադրել «Մեցցո Պրոդաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` նվիրաբերության մասին պայմանագրի հիման վրա:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2018 թ. մարտի 23 Երևան
վարչապետԿ. Կարապետյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|